Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՅԼՔ...


Դիտացանցային համակարգի բարելավումը՝ ճշգրտված քայլերի հնարավորություն

ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագիրը կաջակցի դիտակետերից որոշների կառուցմանը՝ ելնելով առաջնահերթությունից

Հրազդանի ջրավազանի շահառուների հանրային խորհրդակցությունը սկսվել է։ Ջրավազանային այս տարածքի աղտոտման աղբյուրները ներկայացրել է «ՀՀ»-ն՝ ըստ այդմ ցուցանելով խնդիրները։ Դրանց լուծում տալու ու ռիսկերը ճիշտ գնահատելու համար պետք է հասկանանք մակերեւութային ու ստորերկրյա ջրերի մոնիթորինգի վիճակը։ Նախ ասենք, որ մակերեւութային ջրերի քանակական, քիմիական եւ հիդրոկենսաբանական մոնիթորինգը եւ ստորերկրյա ջրերի հիդրոերկրաբանական մոնիթորինգը շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն է անում։
Մակերեւութային ջրերի մոնիթորինգի ներկա վիճակը եթե հակիրճ նկարագրենք, ապա պատկերը հետեւյալն է։ Հրազդանի ՋԿՏ—ում այս ջրերի որակի մոնիթորինգն իրականացվում է Հրազդան, Քասախ գետերի, նրանց հինգ վտակի (Մարմարիկ, Ծաղկաձոր, Գետառ, Գեղարոտ, Շահվերդ) եւ երկու ջրամբարի (Երեւանյան լիճ ջրամբար, Ապարանի ջրամբար) 22 դիտակետում տարեկան 6—12 անգամ հաճախականությամբ։ Հիդրոկենսաբանական մոնիթորինգն իրականացվում է ոչ պարբերական։ Հրազդանի ՋԿՏ—ում առաջին հիդրոկենսաբանական մոնիթորինգն իրականացվել է 2018 թ. ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրությունները սահմանափակվել են միայն հիդրոկենսաբանական որակի տարրերից մակրոանողնաշարավորների գնահատմամբ։ Չնայած գետերի ռեֆերենս գոտիների, ինչպես նաեւ կենսաբանական դասակարգման առաջին քայլերն արվել են «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակներում, այնուամենայնիվ, դեռեւս պաշտոնապես հաստատված չէ ՋՇԴ սկզբունքներին համահունչ էկոլոգիական դասակարգման համակարգ։ Հիդրոլոգիական մոնիթորինգն արվում է Հրազդան, Քասախ գետերի, նրանց վտակների (Մարմարիկ, Գոմուր, Ծաղկաձոր, Գեղարոտ, Շահվերդ), երկու ջրամբարի (Մարմարիկի եւ Ապարանի ջրամբարներ) 16 հիդրոլոգիական դիտակետում՝ ամենօրյա ռեժիմով։ Եվ այս հիդրոլոգիական տվյալներն օգտագործվել են ընդհանուր ջրային ռեսուրսների քանակական գնահատման, բայց ոչ դասակարգման համար։ Գետերի մորֆոլոգիական բնութագրիչները գնահատվել են 18 հետազոտության տեղամասերում ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի կողմից իրականացված դաշտային ուսումնասիրությունների արդյունքում։
Այժմ մակերեւութային ջրերի մոնիթորինգի համակարգը հիմնված է հիմնականում ջրաքիմիական եւ քանակական ցուցանիշների վրա, իսկ հիդրոմորֆոլոգիական եւ հիդրոկենսաբանական դիտարկումներ մասնավոր դեպքերում են արվել։ Այնուամենայնիվ, գետերի եւ լճերի վերաբերյալ երկար տարիների դիտարկման տվյալներ կան։ Եվ Հայաստանը աշխատում է ՋՇԴ սկզբունքներին համապատասխան մոնիթորինգի համակարգի ստեղծման վրա։
Ինչ վերաբերում է ստորերկրյա ջրերի մոնիթորինգին։ Ի դեպ, այս ջրերի մոնիթորինգի դիտացանցը առավել ընդգրկուն է եղել խորհրդային ժամանակահատվածում, հետագայում այն փլուզվել է։ Հրազդանի ՋԿՏ—ում գործում է 22 դիտակետ։ Հրազդանի ՋԿՏ—ի 12 ստորերկրյա ջրային մարմիններում միայն 4—ում կա մոնիթորինգի դիտակետ։ 11 մոնիթորինգի դիտակետ վերանորոգման կարիք ունի։ Ու այն, ինչ հիմա դիտարկվում է, վերաբերում է միայն ստորերկրյա ջրերի մակարդակին, ջրի ջերմաստիճանին եւ ինքնաշատրվանող հորերում՝ ջրի ելքին։ Տարեկան 2 անգամ 8 դիտակետից ջրի նմուշառում է արվում եւ ջրի որակի լաբորատոր հետազոտություն։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվում է 35 ջրաքիմիական ցուցանիշ։ Բայց ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ներկա համակարգը չի համապատասխանում ՋՇԴ պահանջներին։
Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի որոշակի բացերի լրացման, ինչպեսեւ՝ հորերի ու աղբյուրների որոշման համար, որոնք պետք է ներառել մոնիթորինգի դիտացանցում, ԵՄՋՆ+ ծրագրի աջակցությամբ իրականացվել են դաշտային ուսումնասիրություններ 2 փուլով։ Հրազդանի ՋԿՏ—ում 2018 թ. ուսումնասիրվել է լրացուցիչ 6 տեղամաս, 2019 թ.՝ 5։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պատասխանատու է 6 ստորերկրյա հանքային ջրային մարմինների մոնիթորինգի համար։
Ընդհանուր առմամբ՝ ինչ է ցույց տվել դիտարկումը, ինչ վիճակում են Հրազդանի ՋԿՏ—ում մեր ջրերը։ Դարձյալ հակիրճ ներկայացնենք։
Մակերեւութային ջրային մարմինների կենսաբանական կարգավիճակը հիմնված էր 2019 թ. բենթիկ անողնաշարավորների համար գետերում հղումային պայմանների եւ դասային սահմանների ուսումնասիրության արդյունքների վրա։ Ընդհանուր առմամբ գնահատվել է 104 ջրային մարմին, որից 41 տոկոսն ունի գերազանց կամ լավ կենսաբանական կարգավիճակ, 5 տոկոսը՝ վատ կարգավիճակ։ Ջրային մարմինների հիդրոմորֆոլոգիական կարգավիճակի մասով. գետերում մորֆոլոգիական ազդեցություններն ակնառու են բնակավայրերի եւ ակտիվ գյուղատնտեսական գործունեության տարածքներում։ Գնահատվել է 13 ջրային մարմին, որից 1—ն ունի բարձր, 4—ը՝ լավ, 2—ը՝ չափավոր, 5—ը եւ 1—ը՝ շատ վատ կարգավիճակ։
ՇՄ նախարարությունը գնահատել է նաեւ ստորերկրյա ջրային մարմինների (ՍՋՄ) կարգավիճակը քանակական եւ քիմիական ցուցանիշների հիման վրա։ Պարզվում է՝ Հրազդանի ՋԿՏ—ում ՍՋՄ—ի վերաբերյալ առկա տվյալները բավարար չեն ջրային մարմինների քիմիական կարգավիճակի ճշգրիտ գնահատման համար։ Անհրաժեշտ են ստորերկրյա ջրերի մոնիթորինգի դիտացանցի բնութագրական դիտակետերի լրացուցիչ տվյալներ, որոնք պետք է ընդգրկեն քիմիական բնութագրիչների ավելի լայն սպեկտր՝ ծանր մետաղներ, պեստիցիդներ եւ այլ քիմիական նյութեր։ Թե՛ քիմիական եւ թե՛ քանակական մոնիթորինգի տվյալների համադրման մեթոդները կարիք ունեն լրամշակման ու բարելավման։
Ընդհանրապես՝ մեր ջրերի ամբողջ դիտացանցը բարելավման եւ վերանորոգման կարիք ունի, եւ խոսքը ոչ միայն Հրազդանի ջրավազանային տարածքի, այլեւ՝ մյուս տարածքների մասին էլ է։ Հայաստանը մոնիթորինգի ենթարկվող ցուցանիշների ցանկում պետք է ներառի ինչպես հատուկ, այնպես էլ առաջնային աղտոտիչները, իսկ դրա համար լաբորատոր կարողություններ են պետք։ Մոնիթորինգը պետք է ներառի նաեւ կոմունալ—կենցաղային, արդյունաբերական կեղտաջրերում եւ պոչամբարներում եղած նյութերը։ Բացի այս՝ պեստիցիդների (թունաքիմիկատներ, որոնք կիրառվում են բույսերի վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարելու համար) մոնիթորինգ պետք է արվի՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի դերը մեր երկրում։
Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի դիտացանցն էլ պետք է ընդլայնել, որպեսզի այն ընդգրկի Հրազդանի ՋԿՏ—ի բոլոր ստորերկրյա ջրային մարմինները։ Գործող մոնիթորինգի դիտակետերից 11—ն ունի վերանորոգման կարիք, 19 նոր դիտակետ էլ (13 աղբյուր եւ 6 հորատանցք) պետք է ավելացվի։
Ի դեպ, ըստ ՇՄ նախարարության տվյալների, ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի կողմից կիրականացվի այդ 11 դիտակետի (8 հորատանցք, 3 աղբյուր) վերանորոգումը։ 19 դիտակետի նախագծային փաստաթղթերը մշակվել են 2020 թ. գարնանը։ ԵՄՋՆ+ ծրագիրը կաջակցի նաեւ այդ դիտակետերից որոշների կառուցմանը՝ ելնելով առաջնահերթությունից։
Երբ մեր դիտացանցային համակարգը բարելավվի, այդ ժամանակ ավելի ստույգ կկարողանանք գնահատել ռիսկերը, հասկանալ մեր ջրերի որակական վիճակը՝ տարբեր ցուցանիշներով, եւ սահմանված բնապահպանական նպատակներին հասնելու համար էլ քայլերը համալիր ձեռնարկելու հնարավորություն կունենանք։ Ի վերջո, մեր ջրային պաշարները մեր հարստությունն են եւ դրանք հնարավորինս մաքուր պահելը՝ մեր պատասխանատվությունը։ Չմոռանանք՝ ջրի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում մեր ջրային պաշարները բավարար են մեր ներքին կարիքների համար։ Մեզ տրված է այս հարստությունը, բայց դա չի նշանակում, թե պետք է շռայլենք այն։ Խելոք լինելու պարագայում, նույն համաշխարհային միտումները հաշվի առնելով, կարող ենք ջրի խոշորագույն արտահանող դառնալ։ Բայց սա այլ թեմա է, ուստի հիմա կբավարարվենք այս փաստն իբրեւ վերջաբան մեջբերելով։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

31-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO