Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ուրախությունը կիսեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Կալիսիրը, ով, սակայն, չմասնակցեց եզրափակիչ խաղին։ Վճռական մրցավեճում «Գյոթեբորգը» լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մալմյոյի» նկատմամբ։ Հանդիպման ելքը վճռեց 94—րդ րոպեին Ալեքսանդր Ֆարներուդի խփած գոլը։ Հաջողության շնորհիվ մեր ֆուտբոլիստի թիմը Եվրոպայի լիգայի հերթական խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացավ։ Ընդհանրապես, Կալիսիրը հիմնական կազմի խաղացող է, սակայն վերջին անգամ դաշտ է դուրս եկել հուլիսի 6—ին՝ մասնակցելով «Նորչյոպինգի» հետ Շվեդիայի առաջնության հանդիպմանը, որում արժանացել է դեղին քարտի։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
01-08-2020
|

փակել >>
|