Չեմպիոնները նույնպես հեռանում են
Աշխարհի նախկին չեմպիոն Բենեդիկտ Հյովեդեսը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան։ 32-ամյա մարզիկը խոստովանել է, որ մեծ դժվարությամբ է հանգել այդ որոշմանը։ «Մի քանի առաջարկ ունեի գերմանական եւ արտասահմանյան ակումբներից, սակայն այլեւս չէի ցանկանում կախվածության մեջ լինել այլ մարդկանցից։ Բացի այդ, զգում էի, որ արդեն դժվարությամբ եմ վերականգնվում։ Իսկ վերջերս ընտանիքիս հետ ճամփորդելու ընթացքում պարզեցի, որ չեմ հասցրել ինչպես հարկն է ճանաչել որդուս։ Դրանից հետո ֆուտբոլը միանգամից աննշան դարձավ ինձ համար։ Իհարկե, սա բարդ որոշում է, բայց այդպիսին է կյանքի դրվածքը։ Գալիս է նաեւ հեռանալու պահը»,–նշել է Հյովեդեսը, որը 2014—ին Գերմանիայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն։ Բունդեսթիմում նա մասնակցել է 44 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ։ Հյովեդեսը նաեւ Եվրոպայի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր է։ Մինչեւ վերջերս հանդես էր գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվում»։ Ֆուտբոլասերները նրան հիշում են նաեւ գերմանական «Շալկե—04»—ում եւ իտալական «Յուվենթուսում» ելույթներից։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
01-08-2020
|

փակել >>
|