Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հետ նայիր, որպեսզի տեսնես առջեւդ


«Մենք մեր տաղանդը, մեր մտքի արդյունքը տալիս ենք օտարին եւ մնում ձեռնունայն»
Հայագետ Նազելի Մարգարյանի հետ «ՀՀ»-ն զրուցում է հայկական հոսքերից։ Ո՞ր դարերից եւ ի՞նչ հանգամանքների ազդեցության տակ է հայ ժողովուրդը թողել սեփական երկիրն ու հաստատվել այլ հողի վրա։ Եվ ի՞նչ են պատմում այսօր հայկական հետքերը, որ պահպանվել են այս կամ այն երկրում։
-Տիկին Մարգարյան, Ձեր հետազոտություննեում ներառված է նաեւ Եվրոպայում հայկական մշակութային հետքերի ուսումնասիրությունը: Դրա համար փաստական հիմքեր կա՞ն, պահպանվա՞ծ են:
-Փաստական հիմքերը շատ-շատ են, պարզապես դրանց մասին տեղյակ չենք կամ էլ մակերեսային գիտենք: Մինչդեռ մենք ինչքան մշակութային հարստություն ունենք Հայաստանում, նույնքան էլ կա Եվրոպայում:
-Որքանո՞վ է այժմեական այդ խնդիրը, այն օգտակար գործողության գործակից պարունակո՞ւմ է մեր այսօրվա համար:
-Պարբերաբար աղճատվում, մոռացության են մատնվում մեր արմատները: Դրսից, ներսից նոր արժեքներ են թելադրվում մեզ: Եվ այս լույսի տակ ամեն անգամ անհրաժեշտ է լինում հետ նայել, որպեսզի տեսնես առջեւդ: Մեր հասարակության, կարելի է ասել՝ մոտ 80 տոկոսը, բացի նեղ մասնագետներից, տեղյակ չէ իր ծագման, պատմության իրական հիմքերի մասին:
-Ընդհանրապես, ո՞ր դարերից են սկսվում հայ էթնոսի տեղաշարժերը:
-Սովորաբար, մեր ակադեմիական դասագրքերում ասվում էր, որ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո սկսվեց մեծ տեղաշարժ: Եվ այն ավելացավ հատկապես թաթար-մոնղոլական արշավանքներից հետո: Բայց ուսումնասիրությունների արդյունքում իմ ձեռքի տակ հայտնվեցին բազում տվյալներ, որ հոսքեր եղել են` սկսած Ք.հ. առաջին դարից: Նման փաստերի կարող ենք հանդիպել նաեւ մեր պատմագիրների` Ագաթանգեղոսի, Սեբեոսի եւ շատ ուրիշների մատյաններում, որոնք պատմում են, թե ինչպես են հայկական զորաբանակներ տարհանվել Հայաստանից: Հայերի զանգվածային տեղահանություններ կազմակերպվում էին հատկապես բյուզանդական տիրապետության շրջանում:
-Ընդունված է ցանկացած ժողովրդի համար. ամենքն էլ տեղաշարժվում են պատմության մեջ: Բայց մեզ համար առանձնահատուկ ենթատեքստ ունեցե՞լ է այն:
-Անշուշտ, ունեցել է: Հայերն իրենց հողի վրա եղել են բնիկներ, երկրագործներ՝ ի հակադրություն եկվորների, որոնց նպատակը զավթելն ու ավարառությունն էր: Սակայն նաեւ չեն կանխատեսել, որ դրսից եկածը կարող է բռնագրավել իրենց երկիրն ու թալանել իրենց: Եվ առ այսօր էլ մեզ մոտ այդ իմունիտետը չկա. դրսից եկածին նայում ենք որպես երկնքից իջածի` չգիտակցելով, որ ամեն մեկն իր շահն է հետապնդում: Ավելին՝ կարծում եմ, որ հայերի նկատմամբ հակառակորդ ուժերի կողմից իրականացվել է նպատակային քաղաքականություն` հանել նրանց իրենց հողից ու տեղափոխել օտար երկրներ: Այսինքն` թուլացնել, բաժանել, տիրել ու օգտագործել: Արդյունքում, ինչպես Նանսենն էր ասում, հայերի ողբերգությունն օտարներին անմնացորդ ծառայելու մեջ է: Օտարների համար արժեքներ ենք ստեղծում, հեղինակային ամեն իրավունքից հրաժարվում ենք եւ արդյունքում մնում ձեռնունայն: Եվ այդպես` մեր պատմության ողջ ընթացքում:
-Հայկական հոսքերը հիմնականում ի՞նչ ուղղությամբ են տեղաշարժվել:
-Բյուզանդական կայսրության ժամանակ տարհանվել են Մակեդոնիա, Թրակիա, Բուլղարիա, Ֆրանսիա, Դանուբի հովիտ, որը Ռումինիայի տարածքում է, ընդհուպ մինչեւ Արեւմտյան Կարպատներ, ապա տարածվել են այլ երկրներ, նաեւ` հունական կղզիներ: Առայսօր Հունաստանում` Կրետե եւ Կորֆու կղզիներում, կան հայկական բնակավայրեր: Նույնը` այլ վայրերում: Ի դեպ, Արեւմտյան Կարպատներում հայկական գյուղերն իսպառ ոչնչացվեցին 1944 թ. ֆաշիստ բանդերովականների կողմից:
-Նրանք իրենց հետ ի՞նչ են տարել կամ որքանո՞վ են ազդել այլ ժողովուրդների՝ քաղաքակրթական զարգացումն ապահովող գործընթացների վրա:
-Այնքանով, որ ամեն տեղ տարել են իրենց արվեստն ու մշակույթը եւ ծառայեցրել ի շահ այդ երկրների։ Դրա արդյունքում տեղացիներն առ այսօր մեծագույն հարգանքով են վերաբերվում հայերին: Հայը ստեղծել է, գաղափար է տվել, աշխատել է: Նա իրեն, ուզած-չուզած, իրացրել է նոր վայրերում:
-Որոշ մասնագետներ պնդում են, որ Հայաստանը եղել է նախկին քաղաքակրթության օրրանը կամ օրրաններից մեկը: Այս հանգամանքը կապ ունի՞ մարդկային այդ տեղաշարժերի հետ։
-Ես եւս կարծում եմ, որ աշխարհի հնագույն քաղաքակրթությունը պահպանվել է նաեւ Հայկական լեռնաշխարհում: Օրինակ՝ լեզվաբաններ Հ. Հյուբշմանի, Իվանով- Գամկրելիձեի, Մերրիետ Ռուհլենի, Քոլին Ռենֆրյուի կամ վերջին գիտական հիմնավորմամբ՝ նաեւ Նոր Զելանդիայի եւս երկու գիտնականի՝ Ռասսել Գրեյի ու Քվենտին Ատկինսոնի հետազոտությունների արդյունքներով Հայկական բարձրավանդակն է համարվում հնդեվրոպական լեզուների հայրենիքը։ Եվ այս վարկածն ունի բավարար հիմքեր։ Չպետք է մոռանալ, որ հայերենն ունի 65 բարբառ եւ ամենահարուստ ու խորհրդավոր լեզուներից մեկն է։
-Իսկ հայրենի հողից հեռացած, տեղաշարժվող մարդկային այդ խմբերին ինչպիսի՞ ճակատագիր է բաժին ընկել. ի՞նչ եղան նրանք:
-Նրանք ուծացվում-վերանում են: Օրինակ՝ 50 տարի առաջ Արմենոպոլիսում, որը Տարնսիլվանիայում է, դեռ խոսում էին հայերեն: Այդ գաղութը կազմավորվել էր Անիի ավերումից հետո եւ իր հայկական դեմքը պահել շուրջ յոթ դար: Ցավոք, կոմունիստներին հաջողվեց ոչ միայն Խորհրդային Հայաստանից աքսորել հայ մտավորականությանը, այլեւ Վրաստանից, ամբողջ Արեւելյան Եվրոպայից` Ռումինիայից, Տրանսիլվանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Արեւմտյան Ուկրաինայից։ Այսինքն` այն բոլոր երկրներից, որտեղ կային միջնադարյան հայկական հոծ գաղութներ: Ովքեր էլ չաքսորվեցին, վախից փոխեցին ազգանունները, փոխեցին լեզուն: Եվ ես այսօր վստահ կարող եմ ասել, որ վերջին 150 տարվա մեջ տեղի է ունեցել հայ էթնոսի կողմից ստեղծված քաղաքակրթության ծրագրված ոչնչացում:
-Ո՞ւմ կողմից:
-Նրանց, ովքեր գտնում էին, որ հայերը մրցունակ ժողովուրդ են եւ կարող են իրենց խանգարել՝ հասնելու աշխարհատիրության։ Դրանց թվում են նաեւ թուրքերը: Ինչպես գրում էր Լոուրենս Արաբացին, Մերձավոր Արեւելքի բնական հարստություններից օգտվելու գործում միակ խանգարիչ հանգամանքը հայերն են, եւ նրանց պետք է բնաջնջել: Մասնավորապես, դա նրանց հաջողվեց:
-Լա՛վ, այդքան տալով ուրիշներին՝ մենք մի բան չե՞նք ստացել:
-Ոչինչ էլ չենք ստացել։ Ավելի հաճախ մեզանում արամատավորվել է սեփական ստորադասման բարդույթը: Նայեք՝ մեր սերիալներում ինչ է քարոզվում։ Իսկ ա՛յ, թուրքը, տափաստաններից հայտնվելով քաղաքակիրթ ու բարձր բարոյական արժեքներով ապրող հայկական միջավայրում, մեր տղաներին ու գեղեցիկ աղջիկներին իր մեջ տարրալուծելով՝ փոխեց սեփական մարդաբանական տիպը։ Մեզանից վերցրածով այսօր աշխարհին ներկայանում է որպես բարձր նվաճումների ու քաղաքակրթության կրող։ Մինչդեռ մենք մեր սերիալներով աշխարհին ցույց ենք տալիս, որ անկիրթ, վայրագ, նյութապաշտ ու պրիմիտիվ մի ցեղ ենք եւ ամենեւին կապ չունենք մեր պատկերասրահների, Մատենադարանի, Կոմիտասի եւ այլ ստեղծողների հետ։
-Ասել է թե` ձեւախեղո՞ւմ ենք մեր գենետիկան։
-Այո: Մենք անընդհատ մեր մարդկային ներուժը, տաղանդը, մեր մտքի արդյունքը տալիս ենք օտարին ու մնում ձեռնունայն: Հաճախ կորցնում ենք նաեւ մեր դեմքը, կապկում օտարին։ Մինչդեռ մեր երկրից են քաղաքակրթական շատ արժեքներ, նաեւ արվեստի կոնկրետ ճյուղեր տարածվել այլ երկրներ եւ այլ ժողովուրդների մեջ։ Խնդրեմ՝ Բյուզանդական կայսրությունը, կամ հաջորդը՝ Օսմանյան կայսրությունը։ Այս երկրները հայերի մտքի ուժով եւ նրանց ուսերի վրա կառուցվեցին։ Իսկ մեզ հետ նրանք ինչպե՞ս վարվեցին։ Պարզապես փորձեցին ոչնչացնե՛լ...

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

11-09-2020





19-01-2021
Բաշխման էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն
Ինչ է նախատեսված 10-ամյա ներդրումային ծրագրով

Հայաստանի էլեկտրական ...


19-01-2021
Մեծ Բրիտանիան նոր «Մեծ խաղ» է նախաձեռնել
Լոնդոնը Թուրքիային դարձրել է իր զենքը սեփական շահերի առաջխաղացման ...


19-01-2021
«Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա…»
Նա քաջ գիտակցում էր, թե ինչ է նշանակում հայ ...


19-01-2021
Նվազեցվում են ՊԵԿ աշխատակից-հարկատու շփումները
Ներդրվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ


19-01-2021
Թուրքիան չի հրաժարվում սպառնալիքի լեզվով խոսելուց
Կարսում նախատեսվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ

Հայաստանին սահմանակից ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO