Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Էլեկտրոնային կառավարման համակարգ է ներդրվում օզոնաքայքայիչ նյութերի շրջանառության ոլորտում

Տնտեսավարողների համար պարզեցվում են թույլտվությունների ստացման ընթացակարգերը

Օզոնային շերտի պահպանումը մերօրյա համամարդկային բնապահպանական հիմնախնդիրներից է: Մոլորակի բնակչության աճի եւ նրա տնտեսական ինտենսիվ գործունեության արդյունքում մթնոլորտային օդ են արտանետվում զգալի քանակությամբ օզոնաքայքայիչ գազեր, որոնք անդառնալի հետեւանք կարող են թողնել արեւի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից Երկիր մոլորակը պաշտպանող ընդամենը 3 միլիմետր հաստությամբ օզոնային շերտի վրա:
Հայաստանը ողջ առաջադեմ հանրության հետ միասին միացել է օզոնի շերտի պահպանման գործընթացին, որի շրջանակներում սահմանափակվում են օզոնաքայքայիչ գազերի օգտագործումը եւ արտանետումը: Համաշխարհային հանրությունն այդ խնդիրը կարգավորելու նպատակով ընդունել է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը եւ դրանց շրջանակներում կնքել միջազգային այլ պայմանագրեր:
Բացի այն, որ Հայաստանը հետեւողականորեն եւ արդյունավետ իրականացնում է իր միջազգային պարտավորությունները, պետության ուշադրության կենտրոնում են նաեւ դրանց շրջանառությունը կարգավորող եւ անվտանգ օգտագործմանը նպաստող միջոցառումները:
Օզոնաքայքայիչ նյութերի սահմանափակ չափաքանակների ներկրման եւ արտահանման թույլտվությունը տալիս է բնապահպանության ոլորտի լիազոր պետական մարմինը՝ շրջակա միջավայրի նախարարությունը: Կառավարության որդեգրած կառավարման եւ ծառայությունների մատուցման բաց, թափանցիկ, առաջին հերթին՝ էլեկտրոնային եղանակով իրականացնելու ռազմավարության շրջանակներում ոլորտի լիազոր մարմինը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել «Օզոնային շերտը քայքայող նյութերի եւ հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը»:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունմամբ, որը նախատեսում է կառավարության կողմից սահմանված առաքման թույլտվության տրամադրման էլեկտրոնային կարգ: Վերոհիշյալ նոր իրավակարգավորումները բխում են ոլորտի արդիականացման եւ բիզնես միջավայրի բարելավման հրամայականից եւ Հայաստանի կառավարության ոլորտային քաղաքականությունից:
«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքով Հայաստանում արգելվում է այն քայքայող նյութերի արտադրությունը: Իսկ հանրային քննարկման ներկայացված կարգում, օրենքի պահանջին համաձայն, արգելվում է նաեւ օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը կողմ չհանդիսացող երկրներից եւ արտահանումն այդ երկրներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով նման նյութերի տարանցիկ տեղափոխումը, եթե այդ նյութերն առաքվել են կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են այդ երկրներ:
Օրենքի իմաստով այն երկրներն են համարվում կողմ, որոնք վավերացրել են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը եւ դրանց շրջանակներում կնքված միջազգային այլ պայմանագրերը: Նախագծով արգելվում է նաեւ ՀՖԱ-ների ներմուծումը 2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալիում ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից եւ արտահանումն այդ երկրներ, ինչպես նաեւ՝ տարանցիկ տեղափոխումը:
Ըստ առաջարկվող կարգի՝ առաքման թույլտվություն ստանալու համար օզոնային շերտը քայքայող նյութեր եւ հիդրոֆտորածխածիններ ներմուծող, արտահանող կամ տարանցիկ փոխադրող սուբյեկտները շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնելու առաքման թույլտվության տրամադրման էլեկտրոնային հայտ «Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» համակարգի միջոցով:
Հայտատուն էլեկտրոնային հայտին պետք է կցի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, որոնց կցման հնարավորությունը տրվում է «Միասնական հայտ» համակարգով: Շրջակա միջավայրի նախարարությունը առաքման թույլտվության տրամադրման կամ մերժման մասին որոշման ընդունումից հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնելու է հայտատուին՝ «Միասնական հայտ» համակարգում նշված հայտատուի էլեկտրոնային փոստին եւ հեռախոսահամարին ուղարկելով համապատասխան հաղորդագրություն:
Առաքման թույլտվությունն ուժի մեջ է մտնում այն տրամադրելու որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո՝ հայտատուի կողմից սահմանված ժամկետներում պետական տուրքի վճարման օրվանից:
Կարգով սահմանվում է, որ Էլեկտրոնային եղանակով տրամադրված առաքման թույլտվության հիման վրա առաքում իրականացնելիս` մաքսային մարմինը տնտեսավարողից առաքման թույլտվություն չի կարող պահանջել: Վերջինս առաքման թույլտվության առկայության փաստի վերաբերյալ հավաստիանում է «Միասնական հայտ» համակարգի միջոցով:
Նոր կարգը տեղավորվում է ոլորտի բարեփոխումների եւ արդիականացումների գործընթացների տրամաբանության մեջ, որոնք բխում են ժամանակակից տնտեսական ու տնտեսավարման կանոններից՝ հարմարավետ պայմաններ ստեղծելով ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ տնտեսավարողների, գործարար համայնքի համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

12-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO