Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼ ՄՇԱԿԸ

Հրավարդ Հակոբյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

Լրանում են ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի ծննդյան 90-ամյա եւ գիտաստեղծագործական գործունեության 60-ամյա հոբելյանները:
1959-ին Հ. Հակոբյանի գիտաստեղծագործական բեղմնավոր կյանքն անխզելիորեն կապվեց ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) հետ. նա 1966-ից Մատենադարանի գիտական խորհրդի անդամ է, 2016-ից՝ հոգաբարձուների խորհրդի անդամ, երկար տարիներ ղեկավարել է Մատենադարանի միջնադարյան արվեստի բաժինը:
Տասնամյակներ շարունակ միջնադարագետ-հայագետը զբաղվել է պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի եւ հարակից շրջանների ձեռագիր-մատյանների ուսումնասիրությամբ, որի հանրագումարը դարձան թեկնածուական («Վասպուրականի մանրանկարչության դպրոցի սկզբնավորումը եւ Աղթամարի XIV-XV դդ. նկարիչները», 1968) եւ դոկտորական («Վասպուրականի մանրանկարչությունը (XIII-XV դդ.)», 1985) ատենախոսությունները, «Վասպուրականի մանրանկարչությունը» երկհատոր աշխատությունը եւ «Миниатюра Васпуракана (XIII-XV вв.)» մենագրությունը, ինչպես նաեւ «Ձեռագիր մատյանների պատկերազարդման արվեստը Վասպուրականում» ալբոմն ու գիտական բազմաթիվ հոդվածները: Հ. Հակոբյանի շնորհիվ առաջին անգամ ուսումնասիրվեց Վասպուրականի մանրանկարչությունն իր բոլոր դպրոցներով, գիտական շրջանառության մեջ դրվեցին մինչ այդ անհայտ տասնյակ տաղանդավոր մանրանկարիչների անուններ, բացահայտվեցին այդ դպրոցների ու դրանց առանձին ներկայացուցիչների ստեղծագործության ոճական եւ գեղարվեստական-պատկերագրական առանձնահատկությունները:
Ծանրակշիռ է գիտնականի ներդրումը Արցախի եւ Ուտիքի մանրանկարչության ուսումնասիրության գործում եւս: 1989-ին հրատարակված «Արցախ-Ուտիքի մանրանկարչությունը XIII–XIV դարերում» եռալեզու գրքով արվեստաբանը հայկական մատենական նկարչության մեջ հաստատեց ինքնատիպ դպրոցի առկայության փաստը՝ գիտական շրջանառության մեջ դնելով մի քանի հազվագյուտ ձեռագրեր: Երկու տարի անց՝ 1991-ին լույս տեսավ «Արցախի միջնադարյան արվեստը» եռալեզու ուսումնասիրությունը: Ինչպես նկատել է ակադեմիկոս Սեն Արեւշատյանը. «Այդ գրքերն իրենց պատմաարվեստագիտական ու աղբյուրագիտական բնույթով առաջիններից էին, որ որոշակի նպաստ բերեցին արցախյան պայքարի տեսական հիմնավորմանը»:
Ուշագրավ է, որ Բեռլինում 1993-ին Գերմանիայի ավետարանական հոգեւոր խորհրդի նախագահ, քահանա, մեծ հայասեր Մանֆրեդ Ռիխտերի եւ Հ. Հակոբյանի ջանքերով հրատարակվեց «Լեռնային Ղարաբաղի (Արցախ) պայքարը, պատմությունը, մշակույթը, արվեստը…» հիմնարար հատորը, որտեղ Հ. Հակոբյանի հետ համահեղինակներ էին եվրոպացի մի քանի նշանավոր դեմքեր: Եվրոպայում դա առաջին դեպքն էր, երբ Արցախի արվեստն ու քաղաքական խնդիրները ներկայացվում էին համակողմանի եւ օբյեկտիվ կերպով, այն էլ՝ գերմաներեն լեզվով:
Վերոհիշյալ գիտական աշխատությունների համար Հ. Հակոբյանը 1996-ին արժանացավ ԼՂՀ նախարարների խորհրդի Եղիշեի անվան ամենամյա մրցանակին:
2003-ին լույս տեսավ միջնադարագետի «Հայոց տերունական սրբապատկերները» աշխատությունը, որը ծանրակշիռ ներդրում դարձավ հայկական սրբապատկերի ուսումնասիրման բնագավառում: Նկատի ունենալով նյութի ծավալը՝ հեղինակն աշխատության մեջ քննության է առել միայն Հիսուս Քրիստոսի, Ս. Խաչի եւ Ս. Աստվածամոր պատկերները:
2007-ին լույս տեսավ Հ. Հակոբյանի (համահեղինակ՝ Ավո Հովհաննիսյան) «Նոր Ջուղայի խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքները 17-18-րդ դդ.» ուսումնասիրությունը, որտեղ, ինչպես նկատել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը. «Նոր Ջուղայի որմնանկարչական արվեստը դիտարկվում է նոր շրջանի արեւմտաեվրոպական ու արեւելյան ավանդական զարդարվեստի հետ տարված զուգահեռներում, ինչպես նաեւ կարեւոր անդրադարձ է կատարում այն հարցին, թե Հին Ջուղայի եւ, ընդհանրապես, Նախիջեւան աշխարհի մշակութային ավանդներն ինչպես շարունակվեցին Նոր Ջուղայում»։
Գիտական բեղմնավոր աշխատանքին զուգահեռ՝ Հ. Հակոբյանը զբաղվել է ակտիվ մանկավարժական գործունեությամբ եւս: 1989-ին Հ. Հակոբյանը համատեղության կարգով հրավիրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, նախ՝ որպես ամբիոնի վարիչ, ապա 2000-ից՝ ամբիոնի պրոֆեսոր: Ուսանող երիտասարդության համար անվանի արվեստաբանը հրատարակեց «Հայ արվեստի աշխարհում», «Համաշխարհային եւ հայ արվեստի պատմության ուղեցույց ծրագիրը» եւ իր բնագավառում աննախադեպ «Կերպարվեստը հայոց կրթարաններում» արվեստի ուսուցման պատմության առաջին հատորը, որը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի գնահատմամբ` «հավակնում է նաեւ ազգային կերպարվեստի ուսուցման ձեռնարկի դեր կատարելու, եւ այս առումով նրա երեւան գալը, իհարկե, երեւույթ է, քանզի շեշտվում է իր նախորդը չունենալու իրողությունը»:
Զգալի է գիտնական–մանկավարժի վաստակը երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ արվեստաբանության եւ մանկավարժության գծով:
Գիտամանկավարժական աշխատանքին զուգընթաց՝ Հ. Հակոբյանը զբաղվել է նաեւ հասարակական ակտիվ գործունեությամբ: 1990-ից Հ. Հակոբյանն Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական կոմիտեի «Հայաստան-Իտալիա» ընկերության փոխնախագահն է: Նրա գործունեության արդյունքներից մեկը դարձավ «Հայերը եւ Իտալիան» գիրքը (1999, 2005), որտեղ լուսաբանվել են հայ-իտալական գեղարվեստական հարուստ ու հարյուրամյակների պատմություն ունեցող առնչությունները: 2005-ին նա ընտրվել է Հումանիզմի խնդիրների ակադեմիայի իսկական անդամ:
Հ. Հակոբյանի արվեստագիտական գործունեության կարեւոր էջերից է համագործակցությունը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հետ, որը սկիզբ է առել տասնամյակների հեռվից: Նա իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի կազմակերպած՝ հայ արվեստին նվիրված միջազգային սիմպոզիումների աշխատանքներին: Նա ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի հրավիրված անդամ է 2003-ից, իր ստեղծման օրից՝ 1996-ից ի վեր, ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման, արվեստագիտության 016 մասնագիտական խորհրդի անդամ է։
Ուշադրության է արժանի Հ. Հակոբյանի գիտական համագործակցությունը Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյանի հետ: Նրանց համահեղինակությամբ 2012-ին հրատարակված «Հայ միջնադարյան կերպարվեստի պատմություն» աշխատության մեջ լուսաբանվեց հայ միջնադարյան կերպարվեստի պատմական ուղին: Նրանց համահեղինակությամբ 2019-ին հրատարակվեց «Հայկական մանրանկարչություն. սկզբնավորումը եւ զարգացման ընթացքը» մենագրությունը, եւ առաջին անգամ մի ամբողջ ստվարածավալ հատոր նվիրվեց հայ միջնադարյան արվեստի թերեւս ամենահարուստ բնագավառի՝ հայկական մանրանկարչության պատմությանը:
Իսկ դրանից տարիներ առաջ՝ 2009-ին լույս էր տեսել Արարատ Աղասյանի, Հրավարդ Հակոբյանի, Մուրադ Հասրաթյանի եւ Վիգեն Ղազարյանի «Հայ արվեստի պատմություն» աշխատությունը, որի համար հեղինակները ՀՀ նախագահի 2009 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով արժանացան 2009 թվականի Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին՝ կերպարվեստի ոլորտում:

Արարատ ԱՂԱՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,
Աննա ԱՍԱՏՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ,
արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

12-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO