Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հասարակություն-բանակ, պետություն-զինվոր փոխադարձ պարտավորությունների կատարումը հզոր բանակի գրավականն է

Հասարակություն-բանակ, պետություն-զինվոր փոխադարձ պարտավորությունների կատարումը հզոր բանակի գրավականն է
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունեցած քաղաքացիների համար սահմանվում են սոցիալ-իրավական արտոնություններ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում ներդրում ունեցած յուրաքանչյուր ոք պետք է զգա պետության փոխադարձ համարժեք վերաբերմունքն իր եւ մերձավորների նկատմամբ: Պետությունը եւ հասարակությունն առանձնակի պարտավորություններ ունեն հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողների, առավել եւս զոհվածների հարազատների հանդեպ: Հասարակություն-բանակ, պետություն-զինվոր փոխադարձ պարտականությունները եւ պարտավորությունների կատարումը հայրենիքին նվիրված ուժեղ հասարակության եւ հզոր բանակի գրավականն են:
Պետությունն իր պարտավորությունների կատարման շրջանակում այս տարվա հուլիսին պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ խորհրդարանում ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությամբ, ի թիվս այլ արտոնությունների, սահմանվեց, որ զոհված զինծառայողների ոչ միայն զավակները, այլեւ ծնողները եւ կանայք կարող են օգտվել արտոնություններից, դրանց թվում նաեւ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցումից:
2012 թ. կառավարության ընդունած պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին որոշմամբ սահմանված է, որ քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները: Այս տարվա հուլիսին ընդունված փոփոխությունները վերոհիշյալ կարգում տեղայնացնելու համար պաշտպանության նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է կարգի վերոհիշյալ կետը շարադրել նոր խմբագրմամբ, ըստ որի՝ նման արտոնությունից կարող են օգտվել ժամկետային պարտադիր զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները եւ զոհված կամ մահացած զինծառայողների ծնողները, կինը եւ մինչեւ 27 տարեկան զավակները:
Հասարակություն-բանակ կապի ամրապնդմանը նպաստող սոցիալ-իրավական արտոնություններ սահմանելու առաջնահերթությունների շրջանակներում կառավարությունը 2018 թ. ընդունել էր որոշում, որով սահմանվել էր զինապարտների՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու եւ ուսումնառությունն ավարտելուց հետո Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու մտադրություն ունեցող քաղաքացիների ԲՈՒՀ-եր ընդունվելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու եւ դրա դադարեցման պայմանները: Այս նախաձեռնությունը երկար սպասվածներից էր, քանի որ շատ երիտասարդներ ցանկանում էին ԲՈւՀ-երում ուսումնառությանը զուգահեռ ստանալ նաեւ զինվորական մասնագիտացում եւ ուսումն ավարտելուց հետո բանակ զորակոչվել որպես սպա: Լիովին օրինաչափ էր, որ պետության սահմանած այդ կարգից օգտվել ցանկացողների թիվը շատ մեծ եղավ:
Ամեն տարի պաշտպանության նախարարության ներկայացրած նպատակային ընդունելության տեղերը ներառվում էն ԲՈւՀ-երում պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսումական տեղերի ընդհանուր թվում: Մյուս կողմից էլ վերոհիշյալ նորմում սահմանված է, որ սկսած երկրորդ կուրսից պետությունը կփոխհատուցի այն ուսանողների ուսման վարձը, որոնք մեկ ուսումնական տարվա քնությունների եւ ստուգարքների արդյունքում առավել բարձր արդյունքներ են ցուցաբերել: Փոխհատուցումն իրականացվելու է նրանց միջեւ այդ արդյունքներով անցկացվող մրցույթի հիման վրա:
Գործադիրի շրջանառած մյուս օրենսդրական նախաձեռնությամբ վերոհիշյալ հոդվածում բացառություն է սահմանվում պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողների փոխատեղման հետ կապված հարաբերությունների համար: Վերջիններս ուսման վարձի փոխհատուցումից կօգտվեն ողջ ուսումնառության ընթացքում՝ անկախ քննությունների եւ ստուգարքների տարեկան արդյունքներից:
Առաջարկվող կարգավորումներն ապահովում են հայրենիքի պաշտպանության գործում մեծ ավանդ ունեցողների եւ նրանց հարազատների հանդեպ պետության պարտավորությունների կատարումը, որը հայրենանվեր գործունեություն ծավալած ցանկացած անհատի արժանի գնահատականն է:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

15-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO