Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Վարչապետն ընդգծել է լայնածավալ կապիտալ ծախսերի իրականացումը շարունակելու անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել է 2020 թ. բյուջեով, ինչպես նաեւ վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսային ծրագրերի միջանկյալ կատարողականը: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետին զեկուցվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող միջոցառումների մասին: Ներկայացվել է ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային, տարածքային ու քաղաքային ենթակառուցվածքների, կոշտ կենցաղային թափոնների, առողջապահության, կրթության ոլորտների կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը, քննարկվել են միջանկյալ արդյունքները եւ հետագա քայլերը:

Նշվել է, որ առանձնակի թափով իրականացվում է ճանապարհաշինությունը, նախատեսված մրցույթները կայացել են, շինարարական աշխատանքները բնականոն ընթանում են: Արծարծվել են ճանապարհաշինության տեխնիկական հսկողությանն առնչվող հարցեր: Վարչապետը, կարեւորելով գործընթացի որակյալ եւ նախատեսված ծավալով իրականացումը, հանձնարարել է առաջարկ ներկայացնել ճանապարհների լոտերի խոշորացման նպատակահարմարության վերաբերյալ:

Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաեւ նշված ուղղություններով 2020 թ. նոր նախաձեռնությունները: Կրթության ոլորտի ծախսային ծրագրերի շրջանակում վարչապետն առաջարկել է ուսումնասիրել որոշ համայնքներում «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցման հնարավորությունները՝ բերելով Արմավիրի մարզի Արեւիկ համայնքի մանկապարտեզի օրինակը: Արեւիկի «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, եւ շուրջ 30 տարի դադարից հետո այս համայնքը մինչեւ տարեվերջ 140 տեղանոց մանկապարտեզ կունենա:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել այն համայնքները, որտեղ «Մոդուլային» տիպի մանկապարտեզի կառուցումը կարող է նպատակահարմար լինել՝ ելնելով համայնքի կարիքներից եւ հնարավորություններից: Նիկոլ Փաշինյանը նաեւ հանձնարարել է վերջնականացնել կրթական ու առողջապահական կապիտալ նոր նախաձեռնությունների ցանկը եւ տեղեկատվություն ներկայացնել դրանց ընթացքի վերաբերյալ:

«Կապիտալ ծախսերի իրականացումը նշանակում է աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձով ապահովում, նշանակում է շահույթ գեներացնող եւ ստացող տնտեսավարողներ: Սա, իհարկե, նպաստում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, եւ այս առումով մենք պետք է շարունակենք որակյալ եւ լայնածավալ կապիտալ ծախսային ծրագրեր իրականացնել»,-ամփոփելով նշել է վարչապետը:

15-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO