Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Սիրելիներից մի բաժանվեք…

Ինչու՞ են հավատացյալներն աղոթում իրենց մահացած հարազատների համար: Ի՞նչ է կատարվում մարդու հետ մահից հետո, եւ արդյոք նրանք ունե՞ն մեր աղոթքների կարիքը:
Լռության րոպե…
Անցավորներին հիշատակել հարկավոր է միայն այն ժամանակ, երբ հավատում ես, որ նրանք ողջ են: Այս, առաջին հայացքից, հակասական միտքը հաստատվում է նույնիսկ ոչ այնքան եկեղեցական ուսմունքով, որքան սովորական մարդկային ինտուիցիայով: Մեր մահացածներին հիշատակելիս ամենատարածված խոսքն այն է, թե՝ «բոլորս ենք այնտեղ լինելու»: Սա իրականում խորիմաստ վերաբերմունք է. նայելով ուրիշի մահվանը՝ հիշել սեփական մահվան անխուսափելիության մասին: Վերոնշյալ արտահայտության մեջ կա մի ձեւակերպում, որը չի որոշակիացվում. որտե՞ղ՝ այնտեղ: Ի՞նչ է գտնվում այն սահմանից այն կողմ, որն արդեն հատել է մեր մահացած հարազատը, եւ որը վաղ թե ուշ պետք է հատի մեզնից յուրաքանչյուրը: Եթե սահմանից այն կողմ միայն դատարկություն է, անէություն եւ մարդկային ինքնագիտակցության լիակատար ոչնչացում, ապա «բոլորս ենք այնտեղ լինելու» արտահայտությունը կորցնում է իմաստը, քանզի ոչ մի «այնտեղ» այդ դեպքում չի կարող լինել:
Ստացվում է, որ հիշատակելով մեր անցավորաց, մի հասարակ արտահայտությամբ մենք հավաստում ենք մեր հավատքը միանգամից երեք լուրջ փաստերի նկատմամբ.
ա/ կենսաբանական մահը չի ոչնչացնում մարդու անհատականությունը,
բ/ մահից հետո մարդն ընկնում է այլ, առայժմ մեզ անհայտ, բայց շատ ռեալ աշխարհ,
գ/ այդ աշխարհ տեղափոխությունը կատարվում է պարտադիր բոլոր մարդկանց համար, անկախ իրենց ցանկությունից:
Երբ մեր բարեկամներից մեկը հիվանդանում է, մենք այցելում ենք նրան, քաղցրավենիք տանում, զրուցում նրա հետ, խոստանում այցելել նորից: Երբ մեկը մեր շրջապատից հայտնվում է բանտում, մենք ուտելիք ու անհրաժեշտ պարագաներ ենք ուղարկում նրա համար, փորձում թեթեւացնել նրա հոգսը: Բայց երբ մեր մտերիմներից, հարազատներից մեկը մահանում է, մենք անզոր ենք նրա համար որեւէ բան անել, որքան էլ մեր սիրտը ցավում է: Մենք չգիտենք՝ երկրային կյանքի սահմանից այն կողմ ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս կարող ենք մեր սերն ու հոգատարությունն արտահայտել մեր մահացած հարազատի նկատմամբ, որովհետեւ մենք դրա փորձը եւ փորձառությունը չունենք: Ուրեմն, ի՞նչ պետք է անել. հարկավոր է դիմել նրան, ով ունի դրա փորձառությունն ու գիտի ինչ անել՝ Եկեղեցուն: Եկեղեցին արդեն երկու հազար տարի հիշատակում է իր հանգուցյալներին եւ բազմաթիվ վկայությունների մեծ փորձ ունի աղոթքով հիշելու ննջեցյալներին: Դրա համար է, որ հարազատի մահը եկեղեցի է բերում նույնիսկ նրանց, ում համար եկեղեցու կարծիքը էական չի եղել իր կյանքի ընթացքում:
Ընդհանրապես, առանց հավատքի առ կյանք մահից հետո՝ անիմաստություն է ննջեցյալի ոգեկոչումը:
Խորհրդային ժամանակներում Հայրենական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը ոգեկոչում էին լռության րոպեով: Ասվում էին շնորհակալական խոսքեր, գնահատանքի արտահայտություններ զոհվածների հասցեին: Սա՝ աթեիզմի ժամանակ: Սակայն հարց է առաջանում. ինչպե՞ս էին գոհունակություն հայտնում արդեն մահացածներից:
Բայց եթե մարդը հավատում է, որ իր մահացած հարազատը չի լուծվում բնության մեջ, այլ հավատում է, որ ննջեցյալները կենդանի են, հույս ունի, որ ապագայում հանդիպելու է նրանց (թեկուզ՝ մահվանից հետո), ապա նրան՝ իր հույսը, հավատքը եւ սերը արտահայտելու համար հարկավոր են խոսքեր: Եվ հընթացս ասված «բոլորս ենք այնտեղ լինելու» արտահայտությունը բավարար չէ: Հարկավոր են այլ խոսքեր. ավելի ստույգ, ավելի հստակ, ավելի գեղահունչ. հարկավոր է հասկանալ այդպիսի ոգեկոչման իմաստն ու բովանդակությունը:

Հաջորդիվ
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

15-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO