Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՍՈՑԻՈՒՄ


Մեղմվում է համավարակի ազդեցությունը թոշակառուների եւ այդ տարիքին հասած քաղաքացիների վրա

Պետությունը գնահատում է հնարավոր ռիսկերը

Կորոնավիրուսի համավարակի բացասական հետեւանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու: Ըստ փորձագետների՝ դրանց վերացման համար տասնամյակներ են պահանջվելու: Պետությունների առաջնային խնդիրն այսօր համապատասխան գործիքներ կիրառելն է՝ սոցիալ-տնտեսական կարճաժամկետ հետեւանքները մեղմելու գործիքների ստեղծման եւ կիրառման համար: Առանձնակի հոգածության կարիք ունեն սոցիալական առավել խոցելի շերտերը՝ անապահով ընտանիքների ներկայացուցիչները եւ թոշակառուները:

Հայաստանում կա 470 հազար տարիքային կենսաթոշակառու: Գաղտնիք չէ, որ նրանց զգալի մասն ապրում է ՀՀ սահմաններից դուրս, բայց ստանում է թոշակ: Մյուս կողմից էլ՝ արտերկրում բնակվող բազմաթիվ քաղաքացիների մոտ լրանում է կենսաթոշակի անցնելու տարիքը: Միանշանակ է, որ համավարակի պատճառով եւ սահմանների փակ լինելու հետեւանքով անխուսափելի խնդիրներ են առաջանալու այդ ոլորտում իրականացվող որոշակի իրավակարգավորումներում եւ պետություն-քաղաքացի հարաբերություններում:

Մասնավորապես՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն, եթե ինչ-ինչ պատճառներով կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակների գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի: Բազմաթիվ են այն քաղաքացիները, ովքեր, համավարակով պայմանավորված, սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանա սահմանված ժամկետում գալ Հայաստան եւ ստանալ չվճարված կենսաթոշակի գումարները:

Օրենքի մյուս դրույթով էլ սահմանվում է, որ քաղաքացու դիմումը եռամսյա, իսկ որոշ դեպքերում նաեւ վեցամսյա ժամկետում համապատասխան մարմիններին ներկայացնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից: Միանշանակ է, որ այժմ այս խնդրի առաջ են կանգնած նաեւ թոշակային տարիքի հասած մեր այն քաղաքացիները, ովքեր ժամանակավորապես բնակվում են արտերկրում:

Գործադիրն արագ արձագանքեց վերոհիշյալ խնդիրներին եւ արդեն հանրային քննարկման է դրել այդ իրավահարաբերությունները կարգավորող օրենքի նախագիծը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագծով սահմանվում է, որ եթե կենսաթոշակ վճարելը դադարեցվել է եւ մինչեւ 2021 թ. մարտի 31-ը ներկայացվում է կենսաթոշակ վճարելու դիմում, ապա չվճարված կենսաթոշակների գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսվելու համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվան նախորդող մինչեւ 2019 թ. մարտ ամիսն ընկած այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Նոր նախագծով նաեւ սահմանվում է, որ կենսաթոշակ նշանակվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից, եթե քաղաքացու համապատասխան դիմումը ներկայացվել է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից տասներկու ամսվա ընթացքում՝ մինչեւ 2021 թ.մարտի 31-ը:

Օրենսդրական նախաձեռնությամբ գործադիրն արագ արձագանքում է Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատվածի՝ համավարակով պայմանավորված հերթական խնդրին: Առաջարկվում են կարճաժամկետ լուծումներ, որոնք թույլ կտան սոցիալական ամենախոցելի խմբերից մեկի ներկայացուցիչներն խուսափել լուրջ խնդիրների առաջացման հնարավոր դեպքերից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկած օրենսդրական կարգավորումներով, վերեւում դիտարկված տրամաբանության շրջանակներում, նաեւ սահմանվում է, որ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակը կվճարվի նրա մահվան ամսվանից հաշված՝ մինչեւ 2019 թ. մարտի 1-ն ընկած այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք ունի:

Գործադիրի ներմուծած վերոհիշյալ գործիքակազմը, ինչպես նաեւ աջակցության մյուս միջոցառումներն էականորեն թուլացնում են սոցիալ-տնտեսական այն լարվածությունը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

16-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO