Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Էլէներգիայի գողության եւ կորուստների հնարավորությունն առավելագույնս կբացառվի

Բոլոր սպառողները միացված կլինեն էլէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգին

Դեռ 2016 թ. տեղեկություն եղավ, որ Հայաստանում ներդրվում է էլեկտրաէներգիայի սպառումը հաշվառող ավտոմատացված համակարգ: Եվ որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հիմնում է բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համար բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրություն: Նոր հաշվիչ սարքերը հնարավորություն կտան ստեղծել էլեկտրաէներգիայի սպառման հաշվառման ավտոմատացված համակարգ:

Տարիներ անցան, եւ այս մասին նույնիսկ չէի էլ հիշի, եթե որոշ ժամանակ առաջ Ավան վարչական շրջանում մեր հաշվիչ սարքերը չփոխեին: Տեղամասը սպասարկող տեսուչից չկարողացա մանրամասներ ճշտել, թե ինչպես են աշխատելու այս նոր սարքերը, եւ ինչ ասել է ավտոմատացված համակարգ: Հարեւաններս կատակեցին՝ էլեկտրիկները նեղված են, իրենք էլ չեն լինելու…

Ի վերջո, ինչի մասին է խոսքը: Հարցիս պատասխանը փորձեցի ստանալ ըստ Հայաստանի էներգետիկայի բնագավառի՝ մինչեւ 2040 թ. զարգացման ռազմավարական ծրագրի (այժմ լրամշակման փուլում է), որում խոսվում է բաշխիչ էլեկտրական ցանցի զարգացման մասին:

Բաշխման էլեկտրական ցանցերը մասնավորեցվել են դեռ 2002 թ. որպես մեկ միասնական ընկերություն՝ Հայաստանի ամբողջ տարածքում էլէներգիայի բաշխման եւ որոշ ժամանակով նաեւ մատակարարման ծառայություններ մատուցելու նպատակով։ Ամբողջությամբ լինելով մասնավոր ընկերություն՝ վերջինիս գործունեությունը կարգավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Եվ ներկայումս յոթ տարի ժամկետով՝ մինչեւ 2026 թ., բաշխման էլեկտրական ցանցերը կառավարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին է վերապահված նաեւ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարի դերը։ Այս պահին ընկերությունն էլէներգիա է բաշխում եւ մատակարարում շուրջ 1 մլն սպառողի՝ ներառյալ բնակչությունը, առեւտրային կազմակերպությունները եւ արդյունաբերական ձեռնարկությունները՝ շահագործելով 110կՎ եւ ցածր լարման ցանցերը։ Հիմա ընկերությունը մասնավորեցումից հետո իրականացնում է իր առաջին ծավալուն ներդրումային ծրագիրը՝ ընդհանուր շուրջ 350 մլրդ դրամ արժողությամբ՝ մինչեւ 2028թ.: Ներդրումային ծրագրով նախատեսվում է բաշխիչ ցանցերի վերակառուցման արդյունքում կրճատել սպառողների հոսանքազրկումների քանակն ու տեւողությունը, նվազեցնել էլէներգիայի տեխնոլոգիական կորուստները եւ բացառել առեւտրային կորուստների առաջացման ռիսկերը, կրճատել շահագործման ու պահպանման ծախսերը, նոր հզորությունների միացման եւ լրացուցիչ պահանջարկի բավարարման նպատակով ընդլայնել բաշխման ցանցը, հիմնովին արդիականացնել էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերը, ամբողջությամբ ավարտել ընկերության ենթակառուցվածքների երկրատեղեկատվական տարրերի (գծային ենթակառուցվածքների) հանութագրման աշխատանքները, ներդնել բնապահպանական միջազգային ստանդարտներ, կառավարման ավտոմատացված (MIS) եւ կառավարման միջազգային ISO ստանդարտների համակարգեր:

Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում սպասվում է, որ՝ 1. սպառողների հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշներն էապես կնվազեն՝ 2028 թ. կազմելով 2021 թ. բազիսային ցուցանիշի 55 տոկոսը։ Նույն ժամանակ միանգամյա հոսանքազրկման առավելագույն տեւողությունը ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում կկրճատվի 50 տոկոսով: 2. Սպառողների մոտ թույլատրելի սահմաններից էլէներգիայի լարման շեղման երկարաժամկետ դեպքերը կբացառվեն: 3. Բաշխիչ էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն՝ 2021 թ. կազմելով 7,5 տոկոս, իսկ 2028 թ. ՝ 6,4 տոկոս: 4. Նյութական եւ նորոգման ծախսերը 2021 թ. կնվազեն 30, 2025 թ.՝ 20, իսկ 2028 թ.՝ 15 տոկոս: Այլ ծախսերը 2025 թ. կնվազեն 10, իսկ 2028 թ.՝ եւս 10 տոկոս: 5. Կկրճատվի աշխատողների ցուցակային թվաքանակը` շուրջ 1100 միավորով 2021 թ., եւ եւս 560 միավորով մինչեւ 2028 թ.։

Հաջորդ կետով՝ նշյալ փոփոխությունների շարքում ներառված է հիշյալ սարքերի փոփոխությունը: Ըստ այդմ՝ բոլոր սպառողները միացված կլինեն էլէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգին, որը թույլ կտա վերջիններիս առեւտրային հաշվառքի սարքերի տվյալները կարդալ հեռահար եղանակով՝ այդ տվյալները իրական ժամանակահատվածում հասանելի դարձնելով ինչպես սպառողների, այնպես էլ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկա նոր մուտք գործած մատակարարների եւ շուկայի օպերատորի համար՝ էլեկտրաէներգիայի առեւտրի թվայնացման ճանապարհին ստեղծելով բարենպաստ միջավայր մանրածախ շուկայի ազատականացման համար։

«Հայաստանի էլեկտրական ցանցերից» էլ տեղեկանում ենք, թե ինչ ասել է էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման ավտոմատացված համակարգ (ԷԱՀԱՀ):

Տեխնիկական տեղեկանքի համաձայն՝ ԷԱՀԱՀ-ն ապահովում է էլեկտրաէներգիայի (հզորության) առեւտրային հաշվառումը: Էներգահաշվառման համակարգերը թույլ են տալիս էլեկտրաէներգիայի եւ ջերմության սպառման հաշվարկ իրականացնել բնակելի, առեւտրային ու արդյունաբերական նշանակության օբյեկտներում: Համակարգերը կարող են հաշվարկել սպառումը տան, թաղամասերի, քաղաքի, բնակելի կետերի էներգառեսուրսների սպառումը մեկ կարգավարական ու ֆինանսական կենտրոնից: 1 մլն բաժանորդների հաշվառքի սարքերի պարկի ավելի քան 65 տոկոսն ինդուկցիոն հաշվիչներ են: Այս հաշվառքի սարքերը մաշված են, որը բերում է էլեկտրական էներգիայի մշտական թերգրանցման: ՌԴ ստանդարտացման ու չափագիտության կենտրոնների վիճակագրության համաձայն՝ էլեկտրաէներգիայի ինդուկցիոն հաշվառման սարքի ծառայության ժամկետը մինչեւ հաշվիչ մեխանիզմի շարքից դուրս գալը 20-23 տարի է՝ անձնագրային ժամկետի՝ 30 տարվա պարագայում: Քանի որ էլեկտրաէներգիայի հաշվառման գրեթե բոլոր արտադրողներն անցել են էլեկտրոնային հաշվառքի սարքերի թողարկման, ինդուկցիոն հաշվիչների պահեստամասերի թողարկումը դադարեցված է, իսկ դրանց վերանորոգումն իրականացվում է ցածր որակի ոչ լիկվիդների հաշվին: «Բացի այդ՝ ինդուկցիոն հաշվառքի սարքերի պարագայում իսպառ բացակայում է էլեկտրաէներգիայի գողության նպատակով սարքի վրա ազդելու գործոններից որեւէ պաշտպանություն: Էլեկտրաէներգիայի հաշվառքի էլեկտրոնային սարքերը, որոնք համալրում են «ՀԷՑ»-ի հաշվառքի սարքերի պարկը, հնացած մոդելներ են եւ չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին»:

Մի խոսքով, «ՀԷՑ»-ի ցածր լարման ցանցերում ԷԱՀԱՀ միասնական համակարգի ստեղծումը մի քանի նպատակ ունի. 1. էլէներգիայի բալանսի ստացման հնարավորություն՝ սկսած բաշխիչ ցանց ընդունումից մինչեւ տեղափոխումը վերջնական սպառողին, 2. հաշվառքի սարքերից տեղեկատվության հավաքագրման ավտոմատացում (որը բացառում է վիզուալ դուրսգրման սխալը), 3. էլէներգիայի սպառման չափումների ճշգրտության էական բարձրացում՝ հաշվառման բարձր տեխնոլոգիական սարքերի օգտագործման հաշվին, 4. էլէներգիայի գողության եւ կորուստների հնարավորության առավելագույն բացառում, որոնք ծագում են հաշվառքի սարքերի տեխնիկական անկատարության պատճառով, օգտակար առաքման ավելացում՝ կորուստները նորմատիվայիններին հասցնելով, 5. հաշվառքի սարքերի տեխնիկական վիճակի մշտական վերահսկողություն հաշվառման ավտոմատացված համակարգի օգնությամբ եւ անսարքությունների օպերատիվ շտկում, 6. վարչակազմակերպական կառուցվածքի օպտիմալացում էլեկտրաէներգիայի հաշվառման հետ կապված գործընթացների ավտոմատացման հաշվին:

Ի դեպ, հաշվիչները փոխարինվեցին անվճար:

Այնուամենայնիվ, տեսուչ ծանոթիցս կարողացա պարզ բացատրություն ստանալ նոր հաշվիչի մասին: Այն է՝ նոր սերնդի սարքերն ավելի ճշգրիտ են աշխատում, իսկ էլէներգիա գողանալ հնարավոր չէ: Իսկ եթե բաժանորդը կասկած կունենա, հաշվիչը ստուգելու պարզ միջոց կա. տանը հոսանքին միացված սարքերը կարող է անջատել եւ նայել՝ եթե հաշվիչի կարմիր լույսը չի թարթում, կանգնած է, ուրեմն գողություն չկա: Իսկ եթե սարքերն անջատված են, բայց կարմիր լույսն այդ պահին թարթում է, ուրեմն հաշվիչին ինչ-որ բան կա միացված: Բայց վստահեցնում է՝ գողության դեպքերը կբացառվեն, որովհետեւ բնակչի կամ տեսուչի ցանկացած միջամտություն արձանագրվում է այս հաշվիչների հատուկ հիշողության սարքում:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

16-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO