Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Շարունակվում է Թուրքիայի մեկուսացումը

Հայաստանը պետք է պաշտպանի իր շահերը Լեւանտում

Հույն-թուրքական լարվածությունը վերջին շրջանում այնքան էր մեծացել, որ չէր բացառվում ռազմական բախման հավանականությունը։ «BBC» պարբերականը գրել էր, որ Հունաստանը նշանակալի քանակությամբ զինամթերք եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերում։ Հունաստանի վարչապետը հայտնել էր, որ երկիրը նաեւ մեծացնում է բանակի թվաքանակը, մասնավորապես՝ պայմանագրային պրոֆեսիոնալ զինվորների, ինչի արդյունքում հունական բանակին կմիանան 15 հազար պայմանագրային զինվորներ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ թուրքական հետախուզական նավերը դուրս են բերվել հունական տարածքային ջրերից եւ արդեն վերադարձել են Անթալիայի նավահանգիստ։ Թուրքական կողմի ներկայացմամբ՝ «Oruc Reis»-ի եւ նրան ուղեկցող «Ataman» եւ «Cingizhan» նավերի աշխատանքային ժամկետը սպառվել է, եւ միայն այդ պատճառով են վերադարձել:

«Սա վկայում է այն մասին, որ Թուրքիան քայլ է անում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Իհարկե, սա չի նշանակում, թե հակամարտությունն ավարտված է, որովհետեւ թուրքերը շարունակում են պահանջներ ներկայացնել հունական կողմին։ Կարծում եմ՝ Հունաստանը չի գնա զիջումների։ Երբ գնահատում ենք Թուրքիայի վարվելաոճը միջազգային հարաբերություններում, հակամարտություններում, ապա տպավորություն է ստեղծվում, որ Էրդողանը միտումնավոր է լարվածությունն ուժեղացնում, որպեսզի մյուսներին ստիպի զիջումների գնալ»,- ասաց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում։

Հունական կողմը բավականին կոշտ էր արձագանքել թուրքական պրովոկացիային եւ ռազմական պատրաստվածության վիճակի էր բերել նավատորմը։ Առաջին հերթին Էմանուել Մակրոնի ջանքերով Թուրքիայի դեմ սկսել է ձեւավորվել հակաթուրքական առանցքը, որի արդյունքում Թուրքիան հայտնվում է մեկուսացման մեջ։ ԵՄ յոթ երկիր վերջերս հանդես էին եկել հայտարարությամբ, որ պատրաստ են համատեղ գործել, եւ եթե Թուրքիան չկատարի իրենց պահանջները, ապա պատժամիջոցներ կկիրառվեն։

ԵՄ-ն պատրաստվում է նաեւ պատժամիջոցներ մտցնել Բելառուսի հանդեպ այդ երկրում տեղի ունեցող գործընթացների հետ կապված։ ԵՄ անդամ պետություններից Կիպրոսն էլ պահանջում է, որ Թուրքիայի դեմ նույնպես պատժամիջոցներ լինեն, հակառակ դեպքում չեն համաձայնի Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառմանը։ Փաստորեն, թուրքական խնդիը դարձել է ԵՄ ներքին քննարկումների հարց։ Մյուս կողմից, եթե ԵՄ-ում հակաթուրքական խմորումներ են գնում, ապա այնքան էլ հստակ չէ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը։ Սրանից 1.5 ամիս առաջ, երբ միջադեպ էր տեղի ունեցել Ֆրանսիայի եւ Թուրքիայի ռազմական նավերի միջեւ, ՆԱՏՕ-ն ավելի թուրքամետ պահվածք ցուցաբերեց, ինչին էլ հետեւեց Մակրոնի հայտնի հայտարարությունը, որ ՆԱՏՕ-ն հիվանդ է։

Այնուամենայնիվ, չի բացառվում, որ հույն-թուրքական լարվածությունն ինչ-որ պահի այնքան մեծանա, որ հանգեցնի ռազմական գործողությունների։ «Այստեղ շատ կարեւոր է կարմիր գծերի խնդիրը. եթե կողմերը դրանք անցնեն, ապա դա կբերի ռազմական գործողությունների։ Դեռեւս կարմիր գիծը չեն անցել։ Հունաստանի համար կարմիր գիծը Կրետե կղզին է։ Եթե թուրքական ռազմական նավերը շատ մոտենան Կրետեին, ապա այս պարագայում հնարավոր են ռազմական գործողություններ»,- մեկնաբանեց Սաֆրաստյանը։

ԱՄՆ նախագահ Դ. Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ վերանայելու է Թուրքիայում ԱՄՆ ռազմաբազայի, մասնավորապես, ԱՄՆ-ի համար ստրատեգիական նշանակություն ունեցող «Ինջիրլիք» ռազմաբազայի հարցը։ Զրուցակցիս խոսքով, այս խնդիրը նոր չէ. վերջին տարիներին, երբ սրվում են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները, թուրքական կողմից հայտարարություններ են հնչում, թե կարող են արգելել ԱՄՆ-ին օգտագործելու այդ ռազմաբազան։ Դրա համար ամերիկյան քաղաքական եւ ռազմական գործիչների կողմից պարբերաբար խոսք է գնում այդ ռազմաբազան տեղափոխելու վերաբերյալ։ «Ինջիրլիքի ռազմաբազան կարեւոր է նրանով, որ Միացյալ Նահանգներն այնտեղ միջուկային զենք են պահում, մի քանի տասնյակ միջուկային գլխիկներ կան։ Եթե Թուրքիան փորձի ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրել` հայտարարելով, թե կսահմանափակի ամերիկացիների մուտքը եւ այլն, ապա ԱՄՆ-ը կանցնի իրական գործողությունների եւ այն տեղափոխելու որոշում կկայացնի»,- պարզաբանեց թուրքագետը` նշելով, որ ժամանակին քննարկվում էր ռազմաբազան Ռումինիա տեղափոխելու հարցը, իսկ հիմա արդեն ամերիկյան կողմը քննարկում է հունական կղզիներից որեւէ մեկը տեղափոխելու հնարավորությունը։ «Ռազմաբազայի հարցը թուրք-ամերիկյան հարաբերությունների խնդիր է»,- հավելեց նա։

Ի վերջո, որո՞նք պետք է լինեն Հայաստանի անելիքները։ Սաֆրաստյանի խոսքով՝ նախեւառաջ մենք պետք է խոր ուսումնասիրություն կատարենք հասկանալու համար ներկա միտումները, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնենք։ «Այս թնջուկը ձեւավորվել է Միջերկրական ծովի արեւելյան շրջանում, այլ կերպ ասած՝ Լեւանտում։ Չպետք է մոռանանք, որ այստեղ մենք ունեցել ենք Կիլիկիայի հայկական պետությունը, որը տարածաշրջանի շատ կարեւոր մասն է կազմել։ Հիմա էլ այդ տարածաշրջանի երկրներում ունենք հայկական համայնքներ։ Մենք պետք է կամաց-կամաց, բայց հստակ ցույց տանք աշխարհին, որ մենք այստեղ ունենք մեր շահերը ե՛ւ պատմական, ե՛ւ ներկա առումներով, հետեւաբար՝ մեզ հետ պետք է հաշվի նստել։ Այդ նպատակով ավելի սերտ պետք է համագործակցենք այն երկրների հետ, որոնք փորձում են Թուրքիային պահել շրջանակների մեջ»,- ընդգծեց արեւելագիտության ինստիտուտի տնօրենը։

Այս քաղաքականության լավագույն դրսեւորումներից կարող ենք համարել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Եգիպտոս։ Նկատենք, որ Եգիպտոսը հակաթուրքական դաշինքի առանցքային երկրներից է։ Այսպիսով՝ Հայաստանը փորձում է ավելի մեծ ներգավվածություն ունենալ տարածաշրջանային զարգացումներում, առավել եւս, որ Եգիպտոսի հետ վերջին տարիներին ունենք ավելի խորացող համագործակցություն։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

16-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO