Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


«Մենք մեր հայրենիքը հզորացնելու ճանապարհին ենք»

ՔՅՈԼՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳԴՀ-ՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՇՈՏ ՍՄԲԱՏՅԱՆԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցին տոնեց Խաչվերացի տոնը։ Եպիսկոպոսական սուրբ պատարագից հետո, որը մատուցում էր Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, բոլորը սպասում էին պատվավոր հյուրին։

Քյոլնի հայ համայնքի եւ անձամբ տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հրավերով հյուր էր եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Քյոլնի հայ համայնքի անդամները ցանկանում էին անձամբ դեսպանից լսել իրենց հուզող հարցերի պատասխանները։ Իսկ հարցերը վերաբերում էին հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերին եւ ղարաբաղյան հիմնախնդրին։

Ներկաներին ողջունեց գերաշնորհ տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նա նշեց, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո սրանք ամենամեծ բախումներն էին, որ տեղի ունեցան Հայաստանի հյուսիսարեւելյան շրջանում՝ Տավուշում. «Այս դեպքերի առանձնահատկությունն այն էր, որ դրա «շշուկները» կամ ազդեցությունները հասան մինչեւ Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական երկրներ։ Որոշ երկրներում տեղի ունեցան ընդհարումներ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։ Ահավասիկ, սա նոր երեւույթ էր, թե ինչպես Ադրբեջանի կողմից հրահրված ագրեսիան հասավ Եվրոպա, այդ թվում՝ Գերմանիա։ Հայ համայնքը ստիպված եղավ որոշակի կերպ արձագանքել։ Մենք որոշեցինք այս առիթը օգտագործել եւ առաջին ձեռքից ստանալ տեղեկություններ։

Պարո՛ն դեսպան, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ չմերժեցիք մեր հրավերը»։

Այնուհետեւ խոսափողի մոտ հրավիրվեց ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ողջունելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ դեսպան Սմբատյանը մանրամասն անդրադարձավ արցախյան հիմնահարցին՝ ընդգծելով խնդրի կենսական կարեւորությունը: Նա, մասնավորապես, նշեց. «Կփորձեմ հնարավորինս բաց խոսել եւ հակիրճ ներկայացնել այս կարեւոր եւ առանցքային հարցը։ 1994 թ. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ զինադադարի համաձայնագիր ստորագրեց, որին ավելի ուշ միացավ նաեւ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Ձեւավորվեց միջազգային մանդատ ստացած միջնորդական առաքելության Մինսկի խումբը, որի կազմում ընդգրկված է ավելի քան մեկ տասնյակ պետություն՝ ներառյալ համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Բոլոր համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Նրանց կողմից եղել են տարբեր առաջարկներ՝ միտված հիմնախնդրի խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծմանը: Հայկական կողմերը մշտապես հանդես են եկել կառուցողական դիրքորոշմամբ: Հատկապես վերջին տարիներին Հայաստանում մեծ թափ են առել ժողովրդավարական բարեփոխումները, որոնք տարբեր երկրների եւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից արժանացել են բարձր գնահատականի: Ցավոք, նույնը չենք կարող ասել հարեւան Ադրբեջանի մասին, անգամ զուգահեռներ տանել: Ադրբեջանը ձգտում է երկրում ահագնացող ներքաղաքական խնդիրները, մարդու իրավունքների վատթար իրավիճակը կոծկել նավթադոլարների միջոցով եւ քաղաքացիական հասարակության վրա ճնշումներով, իսկ հակամարտության լուծմանը հասնել ռազմական ճանապարհով: Մենք գործ ունենք ավտորիտար համակարգի հետ, որը փորձում է ներքաղաքական գործընթացների պատճառով հասարակության ուշադրությունը մերթընդմերթ շեղել արցախյան հիմնահարցի միջոցով՝ օգտագործելով «արտաքին թշնամու» գործոնը: Բացի այդ, գնալով հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների սանձազերծման՝ Ադրբեջանը փորձ արեց նաեւ այս հակամարտության մեջ ներքաշել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Կարեւոր է հասկանանք նաեւ, որ մենք ունենք հարեւան Թուրքիա, որն այս հուլիսյան օրերին բացարձակ չթաքցրեց իր ռազմատենչ նկրտումները։ Լինելով միջնորդական ձեւաչափի՝ Մինսկի խմբի անդամ, Թուրքիան պարտավոր է ապացուցել իր չեզոքությունը եւ աջակցել հիմնահարցի խաղաղ, բանակցային եւ արդարացի լուծմանը։ Մինչդեռ Թուրքիան իր դիրքորոշմամբ եւ հայտարարություններով այսօր ինքն իրեն դարձրել է հակամարտության կողմ։ Հայաստանի դեմ ամենաբարձր մակարդակներով հնչող սպառնալիքներին հետեւեցին Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Հայաստանն այսօր վարում է հայաստանամետ արտաքին քաղաքականություն. մենք պետք է մեր Հայրենիքն ավելի հզորացնենք, եւ այսօր այդ ճանապարհի վրա ենք: Այստեղ միանշանակ էական դերակատարում ունի հայկական սփյուռքը։ Երբեմն այլ երկրներում եւ այլ քաղաքակրթություններում ապրող մեր հայրենակիցները տարբեր մոտեցումներ կարող են ունենալ արցախյան հիմնախնդրի լուծման հարցում: Սակայն այստեղ խիստ կարեւոր է հետեւել Հայաստանի եւ Արցախի որդեգրած արտաքին քաղաքական գծին՝ հանուն ընդհանուր պետական շահի:

Այս առումով ցանկանում եմ հատուկ շեշտել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության նոր ռազմավարությունում առկա այն պարբերությունը, որում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում սփյուռքի՝ որպես ազգային կարեւոր գործոնի ներգրավման մասին՝ մեծապես արժեւորելով համահայկական զգալի ներուժը»։

Այնուհետեւ համայնքի անդամները հարցերով դիմեցին դեսպանին։ Բոլոր հարցերին լիարժեք պատասխաններ տրվեցին։ Միջոցառման ավարտին գերաշնորհ տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը իր եւ համայնքի անունից խորին շնորհակալություն հայտնեց դեսպանին հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար։

Եր վանդ ՊՈՂՈՍՅԱՆ
Հատուկ «ՀՀ»-ի համար Քյոլնից

16-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO