Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պայուսակներ դպրոցականներին

Նոր ուստարվա մեկնարկով պայմանավորված՝ Ստեփանակերտում գործող «Հեռանկար» հասարակական կազմակերպությունը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի առաջարկով, հարավային թեւի Կերենի եւ հյուսիսային թեւի Շալուայի, Արվականի ու Լեռնահովիտի հանրակրթական դպրոցների բոլոր աշակերտների համար պայուսակներ էր նախատեսել:

Սեպտեմբերի 14-ի առավոտյան «Հեռանկար» ՀԿ տնօրեն Գրիգորի Ավանեսյանի գլխավորությամբ կազմակերպիչներ Էլեն Հովսեփյանը, Աննա Առուստամյանը եւ լրագրող Նարեկ Սարգսյանն այցելեցին Բերձոր՝ բերելով ընդհանուր 62 պայուսակ՝ նախատեսված նշված 4 կրթօջախի սաների համար: Հաշվի էր առել նաեւ աշակերտների սեռը: Շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մ. Ալավերդյանն ընդունեց հյուրերին, հայտնեց գոհունակություն, որ շատ կարճ ժամանակամիջոցում կազմակերպությունը բերեց աշակերտների նվերները:

Պայուսակները դպրոցներ հասցրին «Հեռանկարի» ներկայացուցիչները՝ շրջվարչակազմի ղեկավարության ուղեկցությամբ: Շրջվարչակազնի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը Ն. Սարգսյանի հետ մեկնեց Շալուա գետի հովտի համանուն գյուղը, կազմակերպիչներից Էլենը շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Մարինե Պետոյանի հետ պայուսակներ տարավ Արվական, իսկ աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը եւ Աննա Առուստամյանը հասան շրջանի ամենահյուսիսային Լեռնահովիտ գյուղը։

Մ. Ալավերդյանի եւ Գ. Ավանեսյանի հետ ուղեւորվեցինք Կերեն գյուղ, որը Կապան քաղաքից մոտ 5-6 կմ արեւելք է՝ Ողջի գետի աջ ափին, Կովսական տանող ճանապարհին, շրջկենտրոնից մոտ 130 կմ հեռու: Ճանապարհին զրուցեցի ՀԿ տնօրեն Գ. Ավանեսյանի հետ: Տեղեկացրեց՝ իրենց կազմակերպությունը հիմնադրվել է «Կապավոր» ՍՊ ընկերության խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի նախաձեռնությամբ ու գործում է նրա ֆինանսական աջակցությամբ։ Մոտ 1,5 տարվա պատմություն ունեցող կազմակերպության սկզբունքն է՝ նպաստել Արցախում երիտասարդների դերի բարձրացմանը։ «Մենք երիտասարդներ ենք, ովքեր ձգտում են Արցախում նպաստել ոչ ֆորմալ կրթության տարածմանը, իրավական գիտելիքներով, քաղաքացիական բարձր գիտակցությամբ հասարակության ձեւավորմանը».- սա է կազմակերպության առաքելությունը։ Հավելեց՝ ծրագրել են նաեւ երիտասարդության համար անվճար կազմակերպել մեդիագրագիտության եւ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ։ Կազմակերպում են նոր ծրագիր` գրքերի գույքագրում, թվայնացում, որի շնորհիվ հնարավոր է լինելու շատ կարճ ժամանակահատվածում իմանալ՝ տվյալ գիրքը առկա՞ է գրադարանում, թե՞ ոչ։ Այս ամռան ընթացքում կազմակերպել եւ իրականացրել են բնապահպանական մի շարք ծրագրեր։ Շալուա գյուղի խաղադաշտում ֆուտբոլի համար նախատեսված դարպասներ են տեղադրել եւ դպրոցի գրադարանին գրքեր տրամադրել։ Բարեգործական մի շարք ծրագրեր են իրականացրել հանրապետության տարբեր բնակավայրերում։

Կերենի գյուղական համայնքի կազմում են նաեւ Գրհամ եւ Սպիտակաշեն գյուղերը։ Համայնքի ղեկավար Վրեժ Հարությունյանը տեղեկացրեց՝ համայնքում ընդհանուր ունեն 17 ընտանիք՝ 100 բնակչով, որից 25-ը՝ երեխաներ։ Դպրոց հաճախում է 19 երեխա։ Տնօրեն Անուշ Աբրահամյանի ուղեկցությամբ Մ. Ալավերդյանը եւ Գ. Ավանեսյանը շրջեցին դասարաններում, զրուցեցին ուսուցիչների, աշակերտների հետ, ծանոթացան դպրոցի պայմաններին։ Դպրոցը գործում է միհարկանի շենքում։ Ընդհանուր 8 ուսուցիչ է աշխատում 4,5 լրակազմ-դասարանով դպրոցում, մասնագետի պակաս չկա։ Այս տարի առաջին դասարան է ընդունվել 1 աշակերտ, ով երկրորդ դասարանի 3 աշակերտի հետ նույն դասարանում է։ Ամենից շատ՝ 5 աշակերտ կա 5-րդ դասարանում։ Ավարտական դասարանների աշակերտ չունի դպրոցը, 10-րդում սովորում է 1 աշակերտ՝ 3 ութերորդցիների հետ։ Երեխաները սիրով ընդունեցին իրենց նվերները, պատմեցին իրենց մասին. ինչ երազանքներ ունեն, դպրոցն ավարտելուց հետո ինչ մասնագիտություն են ընտրելու։ Երրորդ դասարանցի Գեւորգը վստահ ասաց՝ հրշեջ է դառնալու, իսկ երկրորդ դասարանցի Կորյունը՝ նկարիչ։ Պարուհի ու ուսուցիչ դառնալ ցանկացողներ էլ կային։ Ուսուցիչների հիմնական պահանջն է՝ ունենալ համացանց։ Իսկ հեռախոսակապը շատ թույլ է համայնքի տարածքում։ Դպրոցն ունի գրադարան, դասագրքերի պակաս գրեթե չունեն։ Խմելու եւ լվացվելու համար պետք է հիմնական ջուր ունենան։

Համայնքի ղեկավարն ասաց՝ մոտ 800 մ հեռավորության վրա՝ անտառում, ջրի ակունք կա, ռետինե խողովակ է հարկավոր։ Եթե ջուրը հասնի գյուղ, կօգտվեն նաեւ բնակիչները։ Մ. Ալավերդյանը գրանցեց դպրոցում առկա խնդիրները, որոնք հնարավորինս կարճ ժամանակում լուծում կստանան։ Հանձնելով նվերները՝ հրաժեշտ տվեցինք Կերենի դպրոցի անձնակազմին՝ հավատով, որ կիրականանան մեր փոքրիկների երազանքները։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

16-09-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO