Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


«Շատ կարեւոր է, թե արժեքային կողմնորոշիչների առումով ինչ ենք հրամցնում»

Կրթական չափորոշիչներն Արցախում եւս քննարկման փուլում են/

Կրթական նոր չափորոշիչների հետ կապված, Արցախում եւս շարունակվում են ակտիվ ու շահագրգիռ քննարկումները, որոնք միտված են ազգային արժեքների պահպանմանն ու հանրահռչակմանը, մատաղ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակմանը:
Անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկած կրթական նոր չափորոշիչներին եւ գերատեսչության դիրքորոշումը հայտնելով այդ կապակցությամբ, ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը նշեց, որ դեռեւս ամռան սկզբներից է նախարարությունն այդ հարցի շուրջ փուլային քննարկումներ նախաձեռնել: Դրանք սկզբնական շրջանում ծավալվել են հանրակրթական դպրոցներում, ապա կրթության բաժինների եւ գերատեսչության պատասխանատուների մասնակցությամբ՝ նախարարությունում ձեռնարկված «խոսակցության» ժամանակ: Պետական եւ առարկայական չափորոշիչների քննարկման ամփոփիչ փուլը նախնական պայմանավորվածությամբ նախատեսվում է սեպտեմբերի 18-ին:
«Մենք ունենք առաջարկությունների փաթեթ՝ հիմնական կրթական չափորոշիչների, ժամաքանակի, առարկայական չափորոշիչների հետ կապված: Խոսքը, մասնավորապես, «Պատմություն» եւ «Գրականություն» առարկաների կրթական չափորոշիչների մասին է, որոնք կապված են «Պատմություն» առարկայի ժամանակագրական պատկերի, իսկ «Գրականությունը»՝ ծրագրային նյութերի, թեմայի ընտրության հետ»,-ասում է Լ. Ղարախանյանը:
Ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ են նախարարության ֆեյսբուքյան էջում չափորոշիչների նկատմամբ հիմնականում բացասական կարծիքներ հայտնած Արցախի տարբեր դպրոցների ուսուցիչների տեսակետների հղումները հեռացվել, եւ, արդյոք, դա կարելի՞ է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումից տարբերվող կարծիքի արտահայտություն համարել, նախարարն ասաց. «Հավաստիացնում եմ, որ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից որեւէ ճնշում չի եղել: Պարզապես, ավելի նպատակահարմար գտանք առանձին կարծիքները զետեղելու փոխարեն ամփոփել դրանք եւ ամբողջական դիրքորոշման ձեւով տեղադրել ԱՀ ԿԳՄՆ «Facebook»-ի պաշտոնական էջում: Նախարարության կողմից ձեւավորված հանձնախումբը հավաքագրում է այս ընթացքում հնչած բոլոր կարծիքները, գրառումները, եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ առաջիկա հանդիպմանը կներկայացնենք վերջնական ամփոփ դիրքորոշումը»:
Այս առնչությամբ նա փորձեց փարատել կասկածները՝ նշելով, թե դրա համար հիմքեր չկան: Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված չափորոշիչներն Արցախում չկիրառվեն: «Մենք պատմական, ժառանգական եւ, առհասարակ, յուրաքանչյուր ասպեկտով կապված ենք ՀՀ հետ, նույն կրթական տարածքում ենք, եւ պետք է գնալ դեպի միասնական հայկական գիտակրթական ու մշակութային դաշտ: Արցախում առկա են որոշ առանձնահատկություններ, որոնք մեզ թույլ են տալիս որոշակի տեղայնացում կատարել: Այս առումով ավելորդ չեմ համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններում դասավանդելը: Այն շատ կարեւոր է հոգեմտավոր ժառանգության պահպանման, փոխանցման եւ հանրահռչակման առումով: Եվ, ընդհանրապես, նախարարության դիրքորոշումը խարսխված է ազգային, հայեցի կրթական հիմքի վրա: Հայեցի դաստիարակությունն, ի դեպ, ընդգծված է նաեւ ԱՀ նախագահի հնգամյա ծրագրում: Մեր գործունեությունը եւ քաղաքականությունը հիմնված են ազգային արժեքները, մնայուն հոգեմտավոր ժառանգությունը պահպանելու, փոխանցելու եւ հանրահռչակելու վրա»,-կարծում է Լ. Ղարախանյանը:
Ամփոփելով խոսքը, նախարարն ասաց. «Աշխարհը փոխվում է, եւ մենք պետք է աշխարհին համաքայլ ընթանանք: Բայց շատ զգույշ պետք է լինել թեմաների ընտրության հարցում, որովհետեւ ընտրված եւ մատուցված նյութը հաղորդագրություն է սերնդին, մենք մատուցած նյութերով մտնում ենք երեխայի հուզական, մտավոր, հոգեբանական, նաեւ ֆիզիկական տարածք: Ծնողը մեզ թույլ է տալիս մտնել այնտեղ եւ կատարել դասավորումներ ու վերադասավորումներ: Ու այստեղ կարեւոր հարց է, թե արժեքային կողմնորոշիչների առումով ինչ ենք հրամցնում աշակերտներին»:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ք. Ստեփանակերտ

17-09-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO