Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Լավագույն պտուղները՝ Ազատության պարարտ հողի վրա

Անհատները գնացին, բայց ցեղը մնաց ու կերտեց իր Անկախությունը

«Կրթությամբ կատարյալ եվրոպացի՝ նա գիտեր իր մեջ սանձահարել ինչ որ կարող էր գրգռել դիմացինին, նողկանք կամ ատելություն: Նրա հոգեկան հարստություններն էին բարությունը, մարդասիրությունը եւ սերը դեպի գեղեցիկը: Նա արտիստ էր ոչ միայն էպիկուրյան իմաստով, այլեւ հոգեկան բարձր եւ աննյութական պահանջներով»:
Ալ. Շիրվանզադե


Մեծ վիպասանի խոսքը Երվանդ Օտյանի մասին է՝ երգիծական ժանրի, գրականության մեր հսկաներից մեկի մասին, որ կոչված էր փոխարինելու ծաղրի, ծիծաղի, սրամտության անզուգական վարպետին եւ ըստ արժանվույն կրելու Հակոբ Պարոնյանի հաջորդը լինելու բարձր կոչումը:
Ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 19-ին Պոլսում, հայ մտավորականների մեծ գերդաստանում: Հայրը՝ Խաչիկը, պետական պաշտոնյա էր, զբաղվում էր գրականությամբ ու թարգմանությամբ: Թարգմանություններ էր կատարում նաեւ մայրը՝ Մաքրուհին: Շահեկան այս մթնոլորտում մեծացող ապագա գրողին մանկական ամենատպավորվող տարիքում բախտ է վիճակվել շրջագայելու Փարիզում, Վիշինում, Նիցցայում, Հռոմում, Նեապոլում, Անտիոքում եւ այլուր, լինելու թանգարաններում, պատկերասրահներում, ծանոթանալու համաշխարհային մշակութային կոթողներին ու հուշարձաններին. պատահական չէ, որ նա իր ստեղծագործական առաջին քայլերն սկսել է պատմաշխարհագրական մի շարք ուշագրավ հետազոտություններով Անտիոքի, Իշխանաց կղզիների, հին հունական նշանավոր կին գործիչ Ասպազիայի, հռչակավոր Կլեոպատրայի, հունաց հայազն թագուհի Թեորոտայի մասին: Դեռեւս երիտասարդ հասակում նա մանրամասն ուսումնասիրել է ոչ միայն հայոց, այլեւ արեւմտյան եւ արեւելաեվրոպական ժողովուրդների հոգեւոր եւ մտավոր մշակույթը, նրանց պատմությունը, բանահյուսությունը, կրոնը, արվեստը:
Ե. Օտյանը ե՛ւ իբրեւ գրաքննադատ, ե՛ւ իբրեւ վիպասան, ե՛ւ իբրեւ լրագրող ու հրապարակախոս, ծառայում էր իր ազգային մշակույթի զարգացմանը, հարազատ ժողովրդի կենսական շահերին: Նա ծառանում էր հնի, հետադիմականի, Օսմանյան կայսրության արյունոտ քաղաքականության դեմ՝ վաստակելով հնչեղ անուն ու հեղինակություն՝ իբրեւ հայրենասեր ու առաջադեմ գաղափարների գործիչ:
Երբ հայկական ջարդերն սկսվեցին նաեւ Պոլսում, Օտյանը նույնպես ստիպված էր թաքուն հեռանալ ծննդավայրից՝ գրչի փոխարեն ճարահատյալ ձեռքն առնելով պանդուխտի ցուպը, ականատես լինելով գաղթական հայրենակիցների սոսկալի տառապանքներին: Երկու տարի ապրեց Եգիպտոսում, զբաղվեց հաշվապահությամբ, մեկ տարի՝ Փարիզում, մի քանի ամիս՝ Լոնդոնում, գրեթե մեկ տարի՝ Հնդկաստանում, իսկ Ալեքսանդրիայում նորից հաշվապահ դարձավ, աշխատեց ձուլարաններում: 12 տարվա թափառականի կյանքն ու ոդիսականը ծնունդ էր տալու «12 տարի Պոլսեն դուրս» գրքին, որը միաժամանակ 1896-1908 թթ. տարեգրությունն է: Պանդուխտի աստանդական կյանքից զատ, Օտյանին բաժին ընկավ նաեւ մեր ժողովրդի ողբերգական ճակատագիրը. 1915-ին նա եւս ձերբակալվեց, աքսորվեց արաբական անապատները եւ շուրջ երեք տարի շարունակ ապրեց դժոխային սարսափներ: Սովի, սպանդի, սոսկալի արհավիրքների, սահմռկեցուցիչ եղեռնապատկերների ճամբարներում մաքառեց մահվան դեմ եւ միայն հրաշքով կենդանի մնաց, եւ իսկապես կարող էր Երեմիա մարգարեի նման իր մասին ասել. «Ես այն մարդն եմ, ով տառապանքը տեսավ»:
Երկարամյա թափառումներն ու տառապանքը նրան կտրեցին ստեղծագործական աշխատանքից եւ դառնացրին հոգին: Սակայն այդ ամենը անկարող էին ընկճելու հարազատ ժողովրդին ու հայրենի գրականությանը ծառայելու նրա կամքն ու եռանդը: Նա սերունդներին թողեց իսկապես իշխանական գրական ժառանգություն, որը զարմանք եւ հիացմունք է պարգեւում իր բացառիկ բազմազանությամբ:
Ապշեցուցիչ է դժոխքի հատակը երկրի երեսին տեսած գրողի կենսաթրթիռ ու անմեռ լավատեսությունը՝ կապված եղեռնազարկ իր ազգի վաղվա օրվա, ազատ ու ինքնիշխան երկիր ունենալու հետ: Եվ ազգային ցավը նա տեսնում է ոչ թե սոսկ արցունքների, ոչ թե սոսկ խավարի թագավորության արշավի, այլեւ մեծավայելուչ, պատկառազդեցիկ, հպարտ տխրության պրիզմայով: Որովհետեւ խավարը ցրող միակ ուժը՝ արեւը, այլ կերպ ասած՝ անկախությունը, որը բացարձակ արժեք է, միեւնույն է, գալու է, ինչպիսին էլ լինի սարսափը, եւ որքան խորը լինեն ցավն ու ճնշումը: Մի առիթով նա ներկայացրել է ոչ միայն ստեղծված իրավիճակը, այլեւ ապագայի տեսլականը, որը կարող է գոյատեւել բացառապես ազատ ու անկախ հայրենիքում:
«Չէ՜, սգահանդէս մը չէ այսօրուանը: Ողբ ու կոծ, լաց ու արցունք տեղ չունին հոս: Տխրութիւնը համակած է, անշուշտ, մեր բոլոր էութիւնը, բայց այս տխրութիւնը մեծավայելուչ, պատկառազդեցիկ, հպարտ տխրութիւն մըն է եւ ո՜չ թէ գլխիկոր տխրութիւն մը:
Բոլոր անոնք որոնց համար սարքուած է այսօրուան հանդէսը Զօհրապներ, Ակնունիներ, Խաժակներ, Զարդարեաններ Սեւակներ, Քէլէկեաններ, Կիւրճեաններ, Մուրատներ, Հրաչներ, Մինասեաններ, Շահպազներ, Ետրճանեաններ, Սարապալեաններ, Շահրիկեաններ, Բիւրատներ, Տաղաւարեաններ, Ճանկիւլեաններ, Վարուժաններ եւ ուրիշ հարիւրաւորներ, եթէ կարենային այս հանդիսաւոր վայրկեանին խօսիլ մեզի հետ, պիտի ըսէին ապահովաբար.
Մենք չենք ուզեր սգահանդէս, մենք չենք ուզեր արցունք ու լաց, մենք յօժարակամ մեռանք որպէսզի Հայը դադրեցնում է իր դարաւոր սուգն ու արցունքը եւ մենք հասանք մեր նպատակին, մենք նահատակներ չենք՝ այլ յաղթականներ: Յարգեցէ՜ք մեզի, բայց մի՜ լաք մեր վրայ:
Եվ իրենց հետ նոյնը պիտի կրկնէին այն հարիւր հազարաւոր Հայերը, որոնք մեծ Եղեռնին ձեռքերովը փռուեցան Սուրիոյ եւ Միջագետքի անապատներուն մէջ:
Այսպէս ուրեմն, գլուխնիս բարձր բռնած երթա՜նք այսօրուան հանդէսին ու ասով աւելի արժանավայել կերպով պանծացուցած կ’ըլլանք անոնց յիշատակը:
Ամբողջ Հայ ընտրելագոյն մտաւորականութեան բնաջնջումը հանճարներու, տաղանդներու, բարձր իմացականութիւններու ջարդ ու փշուր կոտորումը արիւնկզակ վայրագութեան մը կողմէ՝ անշուշտ ահաւոր ու անլուր բան մըն է, որուն վերյիշումը, չորս տարի վերջը, տակաւին կատաղութեամբ ու ատելութեամբ կը սարսռցնէ մեզ, ինչպէս պիտի սարսռացնէ ասկէց չորս հարիւր տարի վերջն ալ ապագայ Հայութիւնը, երբ ոճրագործներու սերունդը ջնջուած պիտի ըլլայ արդէն աշխարհի երեսէն, ինչպէս ջնջուած են իրենց արիւնարբու վայրագութեան մէջ յամառող այնքա՛ն ազգեր:
Բայց Հայ մտաւորականութեան այս սարսափելի կորուստը անդարմանելի չէ: Վաղը Անկախ Հայաստանի մէջ, պիտի ունենանք նոր Զօհրապներ, Ակնունիներ, Վարուժաններ, Սիամանթօներ, Տաղաւարեաններ, եւն. վստահ ըլլանք ասոր: Անհատները գացին, բայց ցեղը կը մնայ: Լաւագոյն պտուղները բրցուցին բայց ծառը հո՜ն է դեռ կենսունակ, որ ա’լ աւելի պիտի ուռճանայ Ազատութեան պարարտ հողին վրայ:
Չէ՜, սգահանդէս մը չէ այս օրուանը, այլ փառաւորման հանդէս մը. փառաւորում զոհուած Հայ մտաւորականութեան, ինչպէս փառաւորում բոլոր նահատակներուն եւ մանաւանդ փառաւորում Հայ աննուաճ ցեղին»,-նշել է նա:
Բոլոր ժամանակներում այսպիսին են մեծերը, նրանք իրենց ծնող ժողովրդի հետ են ցավի ու տառապանքի, ուրախության ու ողբերգության պահերին, հույսի, հավատի, լավատեսության ու կենսունակության ավիշով են սնուցում ցեղի զարկերակը: Այդ սնուցողներից մեկը Երվանդ Օտյան հանճարեղ երգիծաբանն է, ում թողած գրական ահռելի ժառանգությունն իր ժողովրդի հետ հարատեւելու խորհուրդ ունի:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

19-09-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO