Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ռազմավարությունը՝ համազգային շարժում

«Այս ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլեւ փոխակերպումների մասին է, որոնք պետք է տեղի ունենան հանրային կյանքում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050 թ. ռազմավարությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքում, մասնակցել են կառավարության անդամներ, ուսանողներ, աշակերտներ։
Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Կառավարության հարգելի անդամներ, սիրելի ուսանողներ, աշակերտներ, հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս եւս մեկ անգամ՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով:
Ցանկանում եմ ընդգծել, որ օգտվելով կառավարության որոշման ընձեռած հնարավորությունից եւ հաշվի առնելով այսօրվա մեր ներկայացման բացառիկ բնույթը՝ ես այսօր ինձ թույլ եմ տալիս առանց դիմակի ելույթ ունենալ՝ միեւնույն ժամանակ մեզ բոլորիս հիշեցնելով հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը:
Եվ այսպես՝ ես ներկայացնում եմ Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը:
Նախ՝ ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ այսպիսի ռազմավարություն: Ես այս հարցին կփորձեմ պատասխանել այսօրվա տեսակետից, եւ եկեք այսօրվա իրականությանը նայենք 30 տարի առաջվա աչքերով։ Արդյոք մենք այն ժամանակ մեր մտապատկերում կամ մեր օրակարգում ձեւավորե՞լ ենք, ձեւակերպե՞լ ենք միտք, թե ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին: Ցավոք, պիտի արձանագրեմ, որ մեր իրականության մեջ, առնվազն պետական մակարդակում, առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել, եւ սա գուցե նաեւ պայմանավորում է մեր այսօրվա բազմաթիվ խնդիրները:
Ես կցանկանայի, որ ռազմավարության գործնական նշանակությունն ավելի պարզ լիներ, կցանկանայի այն սեղմել եւ հասցնել 1 օրվա կտրվածքի: Պատկերացրեք՝ այդ 30 տարին մենք սեղմում ենք 1 օրվա մեջ, առավոտյան արթնանում ենք եւ չգիտենք՝ ուր գնալ այդ 1 օրվա ընթացքում, չգիտենք մեր անելիքը, եւ ի՞նչ կլինի այդ պարագայում: Կմնանք նույն կետի վրա եւ տեղապտույտի իրավիճակում կհայտնվենք: Հետեւաբար, Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարեւոր է մեզ համար՝ հասկանալու համար, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում եւ ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը 2050 թվականին»:

Վարչապետն անդրադարձել է ռազմավարության կառուցվածքին՝ խոսելով գաղափարի, տեսլականի եւ գործողության մասին։ «Շատ կարեւոր է արձանագրել՝ քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար. կարող է հարց ծագել, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում մինչեւ 2050 թվականի ռազմավարություն։ Որովհետեւ մենք Հայաստանի վերափոխման ռազմավարությունն ընկալում ենք ոչ միայն որեւէ կառավարության գործողություն, այլեւ Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումը եւ իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում, որտեղ շատ կարեւոր դեր ունի պետական առաջնորդությունը, որտեղ պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակներ, եւ, իհարկե, այս ռազմավարությունը պետք է ժողովուրդն իրենը համարի»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլեւ փոխակերպումների մասին է, որոնք պետք է տեղի ունենան հանրային կյանքի բոլոր տիպի հարաբերություններում, եւ որոնց արդյունքում կկարողանանք հասնել թռիչքաձեւ զարգացման։ Ընդ որում՝ այնպես չէ, որ ռազմավարությունը մինչեւ 2050 թ. պետք է ճշգրիտ մնա, այլ կառավարությունն ակնկալում է դրա շուրջ քննարկման ծավալում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրել։
Ռազմավարության գաղափարական հենքի առումով վարչապետը նշել է. «Այս փոփոխությունները հիմնված են մեր ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա, եւ շատ կարեւոր է հասկանալ՝ ո՞րն է այս վերափոխման վերջնական նպատակը, ի՞նչ խնդիր ենք դնում մեր առաջ։ Իհարկե, ամենակարեւոր գաղափարական հենքը վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում մենք արձանագրել ենք, թե որոնք են մեր ազգային արժեքները, բայց մինչեւ 2050 թ. ռազմավարության տեսանկյունից առանձնացնում եմ 4 առաջնորդող արժեքներ՝
1. Հայոց պետականություն – Պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։ Մենք պետականությունն ընկալում ենք որպես առանցքային արժեք, եւ շատ կարեւոր է արձանագրել, որ հայոց պետականության հավիտենականությունն է այն գործնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք։
2. Կրթություն – Կրթությունն է այն միակ գործիքը, անկյունաքարը, որով կկարողանանք ճանաչել մեր պրոբլեմները եւ գտնել դրանց լուծումները։
3. Անհատ – Անհատն է միակ սուբյեկտը, որը ձեւավորում է ընտանիք, որը մենք համարում ենք ազգային արժեք, որը ձեւավորում է հանրություն, ժողովուրդ եւ պետություն։ Իմիջիայլոց, ես անհատական ջանքի արձանագրումը համարում եմ այսօր տիրապետող գաղափար Հայաստանում։
4. Աշխատանք – Աշխատանքն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ներուժը։ Կառավարությունը պետք է կարողանա վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի կրթության, անհատական ազատությունների եւ զարգացման միջոցով մարդն ունենա աշխատանքով իր ստեղծարար ներուժն իրացնելու հնարավորություն»։

Հաջորդ գաղափարական հենքը, վարչապետի խոսքով, մեր ազգային նպատակներն են՝ հայկական պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության արժեւորումը, հայ ժողովրդի ազգային, պետական ինքնության պահպանումն ու զարգացումը եւ համահայկական ներուժի համախմբումը։ Համահայկական առանցքի ձեւավորման նպատակի համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համահայկական ներուժի համախմբում ասելով պետք է հասկանալ նաեւ կանանց եւ տղամարդկանց ներուժի հավասար ներգրավումն ազգային, պետական խնդիրների լուծման գործում. «Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, բայց բազմաթիվ հանգամանքների բերումով այսօր ՀՀ-ում կանանց ներուժը բոլոր ոլորտներում ամբողջական ներառված չէ եւ դրված չէ հանրության ու պետության զարգացման հիմքում՝ սկսած զինված ուժերից, շարունակած տնտեսությամբ եւ պետական կառավարման համակարգով։ Համահայկական ներուժի համախմբման ներքո պետք է հասկանանք ոչ միայն աշխարհասփյուռ հայությանը, այլեւ հայության այն սեգմենտներին, մասնավորապես, կանանց, որոնց ներուժն ամբողջապես ներառելու հնարավորություն կա, բայց ինստիտուցիոնալ մեխանիզմներ եւ հանրային համաձայնություն չկան։ Բոլոր ոլորտներում մենք կանանց ներուժն ակնհայտորեն ամբողջական չենք օգտագործում, եւ մեզ համար ռազմավարական խնդիր է այդ ներուժի ամբողջական ներգրավումը»։
Վարչապետի խոսքերով՝ ռազմավարության հանրային պահանջարկը ձեւակերպվում է հետեւյալ կերպ մենք ցանկանում ենք ապրել երջանիկ՝ մեր կենսական շահերի կենտրոն Հայաստանում, որը կլինի անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ եւ առաջադեմ, զանգվածային վերափոխման նպատակն արտահայտվում է «Վերափոխենք միլիոնավոր հայրենակիցների եւ օտարերկրացիների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» գաղափարի ներքո։ Իսկ ռազմավարության գաղափարախոսությունն ամփոփվում է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Կառուցենք Հայաստանը նորովի», եւ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես» 3 առաջնորդող կարգախոսներում։
Անդրադառնալով տեսլականին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ դրա շրջանակներում նախանշված զարգացման ուղենիշները բխում են առաջնորդող ազգային արժեքներից եւ նպատակներից։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է մինչեւ 2050թ. ակնկալվող տեսանելի ցուցանիշների եւ արդյունքների տեսլականը, ապա խոսել Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050 թ. ռազմավարությամբ նախատեսված գործողությունների, մասնավորապես՝ 16 մեգանպատակների մասին։ Դրանք են՝
- Կիրթ եւ կարողունակ քաղաքացի, ժողովուրդ
- Պաշտպանված Հայաստան
- Արդյունավետ եւ հաշվետու կառավարում
- Առողջ եւ ապահով քաղաքացի, ժողովուրդ
- Բազմազավակ եւ բարեկեցիկ ընտանիք
- Իրավական Հայաստան
- Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում
- Մաքուր եւ կանաչ Հայաստան
- Տարածքային խելամիտ զարգացում
- Արտադրողական եւ պատասխանատու ֆերմերություն
- Մեծ հայրենադարձություն եւ ինտեգրում
- Աշխարհի հետ կապված Հայաստան
- Վերականգնվող եւ հանրամատչելի էներգիա
- Գործարարաների համար գրավիչ Հայաստան
- Գիտելիքահենք Հայաստան
- Ճանաչված, հարգված եւ հյուրընկալ Հայաստան

Երկրի վարչապետը մանրամասներ է ներկայացրել վերոնշյալ մեգանպատակներին հասնելու թիրախների, խնդիրների եւ լուծումների մասին։
Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ կարեւորել է Հայաստանի վերափոխման շուրջ համազգային շարժման ձեւավորումը։ «Մենք առաջիկայում «Հայաստան 2050» կայք կունենանք, որը կդառնա նաեւ աշխատանքային հարթակ քննարկումների, առաջարկների, քննադատությունների համար։ Երբ մտնում էինք 2020 թվական, ասացի, որ այլեւս մենք անցնում ենք ռազմավարական կառավարման։ Ընդ որում՝ այս ներկայացումը պլանավորում էինք անել ապրիլին՝ Քաղաքացու օրը, բայց հայտնի պատճառներով այն հետաձգվեց։ Հիմա ռազմավարական կառավարում պետք է իրականացնենք մեր ամենօրյա աշխատանքով, եւ որեւէ պետական մարմնի որեւէ որոշում պետք է տրամաբանական եւ գործնական կապ ունենա այս ռազմավարության հետ», - եզրափակել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ պատասխանել է շնորհանդեսի մասնակիցների հարցերին։

22-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO