Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՆԱԽԱԳԱՀ


Բոլորս պետք է լինենք անկախության զինվորներ

Պարգեւատրվածները՝ անկախության խորհրդի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առիթով տարբեր ոլորտներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած անձանց պարգեւներ եւ կոչումներ շնորհեց: «Հայաստանի Հանրապետությունը» Անկախության օրվա խորհրդի, դրա արժեքի մասին զրուցել է նրանցից մի քանիսի հետ:
Նախագահը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանին շնորհեց գեներալ-մայորի զինվորական կոչում:
Մեզ հետ զրույցում նա նշեց՝ անկախությունն առաջին հերթին հաղթանակ է: «Մեր հաղթանակն է, որ վերջապես կարողացանք ունենալ անկախ պետություն, պետականություն եւ հաղթանակած բանակ, զինված ուժեր: Ավելի թանկ բան, երեւի թե, չկա այս կյանքում, երբ դու անկախ ես ու ունես քո սեփականը, իսկ սա մերն է, մեր զինված ուժերը, մեր երկիրը, մեր հայրենիքը»,- ասաց Բաղդասարյանը:
Նա շեշտեց, որ անկախությունը պետք է պահել ազգովի. «Բոլորս պետք է լինենք անկախության զինվորներ, ողջ ազգը: Այդ թվում եւ սփյուռքը պետք է համախմբենք, կարողանանք ստեղծել միասնական կուռ մի հայկական ազգային բանակ, որ կարողանանք մեր անկախությունը պահել: Երկրորդ ամենակարեւոր արժեքը ազգային միասնականությունն է: Մենք բոլորս պետք է գնանք մեկ հիմնական ճանապարհով, որ կարողանանք պահպանել այն, ինչ ձեռք ենք բերել այս 29 տարիների ընթացքում»:
Անկախության տոնի առթիով` իրավակարգի ու օրինականության ամրապնդման եւ դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը պարգեւատրվեց Մխիթար Գոշի մեդալով:
«Անկախությունը դատավորի համար առավելապես մեծ արժեք ունի, որովհետեւ արդարադատություն իրականացնելիս յուրաքանչյուր դեպքում վճիռդ կայացնում ես հանուն Հայաստանի Հանրապետության: Կարեւոր է, որ անկախության հետ զուգահեռ ապրենք արդար երկրում: Մեր՝ դատավորներիս առաքելությունն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենա այդ արդարության զգացումը»,- ասաց Բեդեւյանը:
Անդրադառնալով անկախության 29 տարիներին դատական ոլորտի ձեռքբերումներին՝ նա առանձնացրեց դատարանակազմությունը, երբ կա եռաստիճան դատական համակարգ, դատավորների, դատարանների մասնագիտացումը: Բեդեւյանը շատ կարեւոր ձեռքբերում համարեց նաեւ դատական նախադեպի ինստիտուտի զարգացումը Հայաստանում, որը կանխատեսելի արդարադատության հնարավորություն է տալիս: «Ավելի հզոր, ավելի ուժեղ ու ավելի արդար Հայաստանի պետք է ձգտենք»,- ասաց դատավորն ու կրկին շնորհավորեց Անկախության տոնի առթիվ՝ ցանկանալով, որ յուրաքանչյուր հայ ունենա հպարտության զգացում:
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների կազմակերպման եւ համակարգման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվեց նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանը:
Ղազարյանը շեշտեց՝ անկախությունը բացարձակ եւ կարեւորագույն արժեքներից մեկն է յուրաքանչյուր քաղաքացու համար: «Բժշկի համար նույնպես շատ կարեւոր է աշխատել անկախ՝ լինելով ապահովված այն ամենով, ինչ անհրաժեշտ է, օրինակ լինել ազատ՝ կատարելու հետազոտություններ եւ այլն»,- նշեց նա:
Անդրադառնալով ամենաարդիական ու գլոբալ խնդրին՝ Ղազարյանը նկատեց, որ «COVID-19»-ն իր հետ բերել է մի նոր համախմբում, նոր ուժերի համախմբում, հրաշալի համագործակցություն՝ պետական կառավարման համակարգի հետ, որն օգնել է ապահովել ամենաանհրաժեշտով: «Մենք որեւէ տեսակի դեղորայքի, որեւիցե պարագայի, որեւէ հետազոտություն կատարելու խնդիր չունենք, մեզ հնարավորություն է ընձեռվել աշխատել լիովին ազատ, հանգիստ պայմաններում»,-ասաց Ղազարյանը:
Նա շեշտեց, որ բոլորի ցանկությունն է տեսել առողջ քաղաքացի՝ հավատով լցված առողջապահության համակարգի նկատմամբ:
Անդրադառնալով անկախության տարիներին առողջապահական համակարգի կարեւորագույն ձեռքբերումներին՝ Ղազարյանը նշեց, որ համակարգը վերջին տարիներին իսկապես շատ լուրջ տրանսֆորմացիաների է ենթարկվել, արդյունքում գրանցվել են շատ մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ: Նա վստահություն հայտնեց, որ դրանք լինելու են շարունակական: «Կարեւոր է այն որդեգրած ուղղությունը, որով մենք փորձում ենք քայլել: Իսկ դա է՝ հետեւել, փորձել, համեմատվել աշխարհի լավագույն առողջապահության համակարգերի հետ: Կարեւորը, ըստ իս, ոչ թե առանձին որեւէ ձեռքբերումն է, այլ ընդհանուր ուղղությունը, որով մենք շարժվում ենք: Իսկ մենք շարժվում ենք դեպի եվրոպական եւ ամերիկյան առողջապահություն»,- ասաց Ղազարյանն ու բոլոր հայերին շնորհավորեց տոնի առթիվ, մաղթեց համավարակի շուտափույթ ավարտ:
Անկախությայն տոնի առթիվ` մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը պարգեւատրվեց Մովսես Խորենացու մեդալով: «Անկախությունը շատ կարեւոր արժեք է, որն ամեն օր պետք է պահպանել»,-նշեց Շարաֆյանը:
Նա նշեց՝ շատ հաճելի է այս օրը պարգեւ ստանալը: Արդեն երկար տարիներ է, ինչ կոմպոզիտորի երաժշտությունը հնչում է տարբեր մեծ միջազգային դահլիճներում: «Ճիշտն ասած, տարիներ շարունակ վերադառնում էի հերթական համերգից եւ տեսնում մարդկանց, որ մրցանակ, կոչումներ էին ստանում: Եվ ինձ հետաքրքիր էր, թե դա ինչ է եւ ինչի համար է: Հիմա, շատ ուրախ եմ»,- ասաց Շարաֆյանն ու նշեց՝ ինքն էլ իր գործունեության մեջ անկախ է եղել:

Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

22-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO