Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՄԱՐԶԵՐ


Երկաթուղին՝ արդիականացման փուլում

Երկաթուղին մեր երկիրը սնող մայր երակն է. այսօր եւս հեղուկ վառելանյութերի, հանքարդյունաբերության խտանյութերի, մետաղների, ցորենի, ռազմավարական կարեւոր այլ բեռների փոխադրումն անհնար է բավարար կազմակերպել առանց երկաթուղային տրանսպորտի: Բավական է ասել, որ մեկ գնացքակազմի վագոնների բեռն ավտոտրանսպորտով տեղափոխելու համար կպահանջվի մոտ 100 բեռնատար, ավելի երկար ժամանակամիջոց, ավելի շատ ծախս: Ահա ինչու անչափ կարեւորվում է երկաթուղու անխափան գործունեությունը:
Հայկական երկաթուղու ամենակարեւոր (միայն այստեղով է մեր երկիր բեռների մուտքը), միաժամանակ՝ ամենաբարդ, ամենադժվարին տեղամասը Այրումից Նալբանդ 107 կմ-ոց հատվածն է, որն անցնում է Լոռու կիրճով, ձորապռունկներից կախված, ունի բազմաթիվ կամուրջներ ու թունելներ, անթիվ վերելքներ ու իջվածքներ, փոքր շառավղով կոր տեղամասեր: Իսկ կար ժամանակ (դա հետխորհրդային տարիներն էին), որ անուշադրության, անհրաժեշտ խնամքի պակասի հետեւանքով հատկապես այդ տեղամասն էր ուժասպառվել՝ դառնալով առավել վտանգավոր, կիսախարխուլ ու վթարային, որով անհնար էին դարձել կանոնավոր, անվտանգ ուղեւորաբեռնափոխադրումները: Իսկ ինչպիսին է վիճակն այսօր:
Դժվարին օրերի, հետագա տարիների կարեւոր, իրադարձային փոփոխությունների մասին «ՀՀ»-ն խնդրել է պատմել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆայել Սեխլեյանին:
-Համայն Ռուսիո կայսրեր Ալեքսանդր 3-րդը եւ Նիկոյալ 2-րդը,- ասաց նա,-ստորագրեցին Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս եւ Ալեքսանդրապոլ-Էրիվան երկաթուղային տեղամասերի շինարարության հետախուզական աշխատանքներն իրականացնելու, ապա շինարարությունն սկսելու մասին հրամանները: Չորս տարի անց՝ 1899 թ. փետրվարի 7-ին, Թիֆլիսից Գյումրի ժամանեց առաջին գնացքը: 1991-2008 թթ. հայկական երկաթուղին քայքայվել-քայքայվում էր օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներով. ենթակառուցվածքների, շարժակազմի վիճակը ծայրահեղ ծանր էր, անհանգստացնում էին հաճախադեպ վթարները, հին, քայքայվող գծերի պատճառով բարիքով բեռնված վագոնները դուրս էին «թռչում» ռելսերից... Իրավիճակից դուրս գալու ելքեր, իհարկե, փնտրվում էին, բայց դրանք բավարար չէին: ՀՀ կառավարության եւ «ՀԿԵ» ՓԲԸ-ի միջեւ 2008 թ. ստորագրված պայմանագիրը՝ երկրի երկաթուղային համակարգը նորաստեղծ ընկերության կառավարմանը փոխանցելու մասին, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցության պատմության մեջ նոր էջ բացեց: Անցած 12 տարիներին, առանց չափազանցության, վիթխարածավալ աշխատանքներ կատարվեցին: Այդ տարիներն, իրոք, կարելի է անվանել երկաթուղու նորացման եւ արդիականացման ժամանակաշրջան: Բավական է ասել, որ արդեն հնարավորություն ունենք գնացքներով տեղափոխել մոտ 900 տոննա ավելի բեռ, քան այն տարիներին, 2.3 անգամ ավելացրել ենք գնացքների արագությունը, վթարները գրեթե իսպառ վերացել են: Կառուցվել ու շահագործման են հանձնվել երկաթուղային բոլոր կամուրջները, այդ թվում՝ հանրահայտ Զամառլուի 270 մետր երկարությամբ կամուրջը, վերանորոգվել են 470 կմ գիծ, սլաքային 70 փոխադրիչ, 26 գծանց, փոխվել է մոտ 900.000 կոճ, արդիականացվել է Սանահինի գծային մեքենայացված կայանի հանգույցը, վերակառուցվել-ամրացվել են Երեւանի, Գյումրու, Վանաձորի եւ եւս 52 կայարանի շենքերն ու այլ շինություններ: 12 տարվա ընթացքում վերանորոգվել են 700 բեռնատար եւ 27 ուղեւորատար վագոններ: Կարեւոր նախագծերի շարքում անհրաժեշտ է նշել Երեւանի եւ Գյումրիի վագոնալոկոմոտիվային դեպոների վերակառուցումը ժամանակակից պահանջներին համապատասխան: Այսօր արդեն մեր երկրում հնարավոր է դարձել վերանորոգել էլեկտրաքարշերն ու ջերմաքարշերը: Մի նոր, խոշոր նախագիծ էր Սանահինի գծի մեքենայացված կայանի վերակառուցումը, որը վերազինվեց հատուկ սարքավորումներով, ստեղծվեց 78 նոր աշխատատեղ: Կապիտալ վերանորոգվեցին 412 կմ էլեկտրակոնտակտային գիծ, 48 ենթակայան, վերականգնվեցին քարշային 9 ենթակայան, Փամբակի, Ղալթախչու ենթակայանները, Սեւան-Սոտք հատվածում գործարկվել է 135 կմ երկարությամբ կապի օպտիկամալուխային գիծը: Արդիականացվել են կայարանային համալիրները, Մասիսի մեքենայացված կայանի եւ Սանահինի մեխանիզացված ուղեմասի արտադրական բազայի արդիականացման համար ձեռք է բերվել գծային տեխնիկայի 35 միավոր՝ խճաքար մաքրող մեքենա, բեռնող մոտովոզներ, կռունկներ, գծի շարքային մոդուլ, ձյուն մաքրող վագոն: Ստեղծվել են ՓԲԸ-ի տվյալների փոխանցման, ինչպես նաեւ բեռնափոխադրումների գործընթացի ավտոմատացումն ապահովող ցանցեր, ուսուցման եւ ենթակառուցվածքների ախտորոշման կենտրոններ, կարգավորվել է համագործակցությունը Հայաստանի ու Ռուսաստանի ԲՈՒՀ-երի միջեւ: Իհարկե, այն, ինչ արվել եւ արվելու է, բոլորը չես թվարկի...
Ի դեպ, «ՀԿԵ»-ն պարտավորվել է իրականացնել 174.5 մլրդ դրամի ներդրումային աշխատանքներ, արդեն արվել է նախատեսվածի մոտ 70 տոկոսը: Վերականգնման, վերականգնողական աշխատանքները շարունակվում են: Դրանք առավել անվտանգ կդարձնեն աշխարհի հետ կապող մեր այն եզակի տրանսպորտային միջոցը, որը մեծ կախվածություն չունի եղանակային պայմաններից, ճանապարհների վիճակից եւ այլ ռիսկերից:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

24-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO