Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Նա ընկավ հսկա կաղնու նման

Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը 1944 թ. սեպտեմբերի 25-ն էր, իսկ հսկա կաղնին` Մանուկ Աբեղյանը, ում կորստյան համար վշտացած էին նրան ճանաչող գիտական աշխարհն ու հասարակությունը, ում մասին ցավով ու ակնածանքով արտահայտվում է Դերենիկ Դեմիրճյանը։ Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին հեռագրում է Լենինգրադից. «Խորին կսկիծով ընկալեցինք հայ գիտության եւ հայ ժողովրդի կրած ահռելի կորստի՝ մեծապատիվ Մանուկ Աբեղյանի մահվան գույժը»:
Մանուկ Աբեղյան. հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր (1926 թ.), բանասիրական գիտությունների դոկտոր (1935 թ.), ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935 թ.), արեւելահայերենի արդի ուղղագրության հեղինակ։ Ցավոք, այս ամբողջ շնորհներն այսօր այնպիսի հիացմունքով ու խոնարհումով չեն ընդունվում, ինչպես ոչ այնքան վաղ անցյալում, երբ գիտությունը գնահատվում էր հավուր պատշաճի, եւ հասարակությունն ու պատկան մարմիններն էլ խնամքով էին վերաբերվում մեր լեզվին ու գրականությանը, ազգային մշակույթին։
Շատերն են այսօր քամահրանքով վերաբերվում հայոց լեզվին ու գրականությանը` համարելով այն ավելորդ կամ սիրողական մի բան, որի համար չարժե անգամ վարձատրել այդ բնագավառում տքնող ու այն զարգացնող մշակին` մոռանալով կամ չգիտակցելով լեզվի ու գրականության դերը ինչպես այլ գիտությունների, այնպես էլ հասարակության զարգացման հարցում, այն տեխնիկայի ու հարմարավետությունների, որ այնքան պաշտում է ներկայիս հասարակությունը եւ առանց դրանց այլեւս չի պատկերացնում իր առօրյան, իսկ ընդամենը ասել-խոսելով անհնար է հասնել խոշոր ու իրական, հաստատուն ձեռքբերումների: Ցանկացած գիտություն գրավոր թե բանավոր, իսկ առավել հաճախ ու հիմնավոր` կազմակերպված գրավոր ու գրական լեզու է պահանջում արտահայտվելու, ներկայանալու, ապացուցելու եւ հաստատվելու համար։ Հասարակության յուրաքանչյուր անդամ կյանքի ընթացքում այս կամ այն կերպ առնչվում է մտքեր արտահայտելու, դիմում ու կենսագրական գրելու, իրավունքներ պաշտպանելու գրագետ շարադրանքի հետ, իսկ ինչքան ենք կյանքում հանդիպում անօգնական մարդկանց, ովքեր անգամ մի քանի տողով չեն կարողանում ներկայացնել իրենց հուզող խնդիրը եւ ստիպված դիմում են այլոց ծառայությանը, հաճախ էլ իրավիճակից խաբված դուրս գալիս, քանզի տարրական գրագիտության պակասը չի ներում ընկալել շարադրված խոսքի իմաստը, որ կարող է սեփական իրավունքների դեմ աշխատել, իսկ նա, ով չի կարողանում պաշտպանել սեփական իրավունքները, չի կարող պաշտպանել եւ հայրենիքի ու պետության շահերն ու իրավունքները, հույս դնել անօգնական քաղաքացու վրա` պետության համար կնշանակի փորել սեփական գերեզմանափոսը։
Այս էր պատճառը, որ խորհրդայնացման շրջանում կրթական հեղափոխության ծրագրի կենտրոնական եւ առաջնահերթ հարցը զանգվածային անգրագիտության վերացումն էր, իսկ անհետաձգելին` հայոց լեզվի ուղղագրության պարզեցումը, քանի որ լեզուն` իր նոր բնույթով, դեռ շարունակում էր հենվել գրաբարյան ուղղագրության բարդ կանոններին ու օրենքներին եւ մատչելի չէր շատերի համար։ Խնդրով մտահոգ` Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարիատը ուղղագրության բարեփոխման գործը հանձնարարում է Մանուկ Աբեղյանին, քանի որ վերջինս էլ համամիտ էր առաջադրված ծրագրին եւ ապացուցում էր, որ այն պատմական մի անխուսափելի անհրաժեշտություն է, «իսկապես շարունակությունն ու մնացորդը» «գրաբարի եւ աշխարհաբարի մեծ վեճի, որ դեռ վերջնական բավարար լուծում չի ստացել մտքերի մեջ ընդհանրապես»: Աբեղյանն անցնում է գործի եւ արդեն 1921 թ. Երեւանի պետական թատրոնի դահլիճում` բազմամարդ լսարանի առջեւ, ներկայացնում հնարավոր բարեփոխումների զեկուցումը, որ 1913 թ. Էջմիածնում կարդացած զեկուցման հիմնական դրույթների շարունակությունն ու զարգացումն էր։ Աբեղյանը` հաշվի առնելով մտավորականների կողմից հնարավոր դիմադրության խնդիրը, մտադիր էր բարեփոխումներն անցկացնել աստիճանաբար, մի քանի տասնամյակի ընթացքում, սակայն լուսժողկոմն այն գործի է դնում միանգամից, եւ, ինչպես սպասում էր գիտնականը, բացասական արձագանքները չուշացան։ Ուղղագրական դեկրետից հետո լույս տեսած` Աբեղյանի «Առաջնորդ հայոց լեզվի նոր ուղղագրության» գրքույկը Հայաստանում եւ արտասահմանի հայ գաղութներում դառնում է հատուկ քննության առարկա։
Այսպես, 1924 թ. Թիֆլիսի «Մարտակոչ» թերթում լույս է տեսնում Ստեփան Մալխասյանցի հոդվածը, ուր «գործնական տեսակետից» քննադատվում է նոր ուղղագրությունը։ Աբեղյանն ստիպված էր դրան պատասխանել մի առանձին գրքով, որտեղ հիմնավորում ու պաշտպանում է ուղղագրական բոլոր բարեփոխությունները, գործնական ու գիտական տեսակետից հերքում Մալխասյանցի բոլոր առարկությունները։ 1940 թ. բարելավված ուղղագրությունը, որ 1921-ին Աբեղյանի առաջարկած երկրորդ, մասամբ եւ երրորդ աստիճանի ուղղագրական փոփոխությունների իրագործումն էր, գործում է մինչեւ այժմ եւ ապացուցում գիտնականի իրավացիությունը այդ խնդրի համար տարած նրա պայքարում։ Սա ամենամեծ նվերն ու ծառայությունն էր հասարակությանն ու պետությանը` նրա զարգացման ու նվաճումների առհավատչյան, որ մատուցեց մեծ գիտնականը իր բազմաբեղուն գիտական գործունեությանը զուգահեռ։
Բազմաթիվ ու բազմազան են Աբեղյանի բանասիրական, գիտամանկավարժական գործունեության ոլորտներն ու ծավալները, հասարակական գործունեության շրջանակաները։ Նա մտահոգված էր ոչ միայն հասարակության կրթական խնդիրներով եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներով, այլեւ հասարակության ֆիզիկական կացության հարցերով, եւ երբ 1921 թ. Երեւանում կազմակերպվեց Հայաստանի օգնության կոմիտե (ՀՕԿ), Աբեղյանը եւս բազմաթիվ հայ գործիչների ու մտավորականների հետ ընտրվեց կոմիտեի անդամ եւ իր գործուն մասնակցությամբ նպաստեց նպատակի իրագործմանը։ Իսկ Խորհրդային Հայաստանի առաջին գիտական կենտրոնի` գիտության եւ արվեստի ինստիտուտի` Աբեղյանի ղեկավարության մասին (1925-1930 թթ.) այդ տարիների արվեստի բաժնի գիտական քարտուղար, հետագայում` ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը 1954 թ.՝ գիտնականի մահվան տասնամյա տարելիցին, իր հուշ-ելույթներից մեկում գրել է. «Մանուկ Աբեղյանը... պրիզիդենտ էր... նրան էինք հաշվետվություն ներկայացնում մեր բաժինների գործունեության մասին: Խստապահանջ էր երկաթի պես, կոռեկտ, ջանադիր, բարեխիղճ ու գործունյա: Մենք հոգնում էինք, նա՝ ոչ: Նա աշխատում էր հանգիստ, հաստատ եւ հիմնավորապես: Նա ուսուցանում էր աշխատել, ներշնչում էր հարգանք ու ակնածանք դեպի գիտական ճշտությունը, գործի կատարման ստուգումը. ուսուցանում էր սիստեմ, մեթոդ, սեր դեպի գիտական աշխատանքն ու գիտությունը»։
Այսօր, երբ մեր լեզուն ու գրականությունը, ազգային արժեքները հանիրավի ենթարկվում են կասկածների ու անտարբերության, անփութության, առավել եւս կարիք ունեն այնպիսի խստապահանջ ու հոգատար, ջանադիր գիտնականների, ինչպես Մանուկ Աբեղյանն էր, այնպիսի գիտնականի, որ կարողանա ցնցել հասարակական թմբիրը եւ ցույց տալ աշխարհին տիրած արհավիրքներից իսկապես անկախ գոյատեւման ճշմարիտ ուղին, քանզի լեզուն է այն անձնագիրը, որով համաշխարհային մեծ ընտանիքում կարելի է դառնալ ինքնուրույն միավոր։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

25-09-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO