Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՊՆ


Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել

«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլի ընթացքում ՀՀ զինված ուժերը հարձակվեցին պայմանական հակառակորդի վրա: Կատարված աշխատանքի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ: Զորավարժությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ եւ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», լրագրողների հետ զրույցում հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն ասաց, որ զորավարժության արդյունքները կամփոփի մի փոքր ուշ:
«Զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 21-ին եւ շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի 26-ը: Այսօր ավարտվեց կրակային փուլը, կլինեն մարդիկ, ովքեր կխրախուսվեն: Սպասում եմ ստորաբաժանումների հրամանատարների զեկույցներին, թե ովքեր են աչքի ընկել, ինչպիսի խոցումներ են եղել, որպեսզի խրախուսումները լինեն ըստ արժանվույն»,-նշեց Փարվանյանը եւ հավելեց, որ զինծառայողները լավ են կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:
Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում պայմանական հակառակորդը «խախտել էր» սահմանը, հայկական կողմը «հետ է շպրտել» հակառակորդին եւ «վերականգնել» պետական սահմանը:
Հայ-ռուսական համատեղ զորավարժությունների կարեւորության մասին խոսելիս գեներալ-մայորն ասաց, որ հնարավոր է դառնում զորախմբում գործել մեկ հրամանատարության ներքո:
«Այստեղ կա ներդաշնակություն. եւ՛ հայկական կողմը, եւ՛ ռուսականը երկուստեք շատ համահունչ գործեցին: Ես գոհ եմ այսօրվա իրականացված զորավարժությունից»,-ընդգծեց Փարվանյանը եւ հավելեց, որ եղել են նաեւ թերություններ, չնայած դրանք չնչին են եղել եւ ոչ այդքան նկատելի:
Տանկային անձնակազմերը զորավարժությունների կրակային փուլում կիրառեցին ժամանակակից զինված բախումների մարտական փորձը եւ, օգտագործելով մարտավարական հնարքներ, ոչնչացրին պայմանական հակառակորդի զրահատեխնիկան:
Կրակի կառավարումն ապահովեցին անօդաչու թռչող սարքերի հաշվարկները: «Կովկաս-2020» զորավարժությունների կրակային փուլի շրջանակներում հարվածային «Մի-24Պ» եւ գրոհային «Մի-8ՄՏ» ուղղաթիռների ներգրավմամբ հետախույզները դեսանտավորվեցին պայմանական թշնամու տարածքում: Հաղթահարելով ջրային պատնեշը, նրանք ներթափանցեցին պայմանական ահաբեկչական բազա, առգրավեցին գաղտնի փաստաթղթեր եւ գերեվարեցին «լեզու»:
Գործնական վարժանքներին մասնակցեցին հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն եւ հակաօդային պաշտպանության ուժեր եւ միջոցներ:

25-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO