Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՆԱԽԱԳԱՀ


Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները

Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը
Տասնութերորդ դարի իտալացի մեծանուն նկարիչներ Ջովանի Անտոնիո Կանալի (Կանալետո), Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի եւ Միկելե Մարիեսկու կտավները ժամանակավոր կզարդարեն Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը: Բացառիկ ցուցահանդեսում ընդգրկված չորս կտավում նկարիչները յուրահատուկ մեկնաբանությամբ պատկերել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը:
«Արմենպրեսի» տեղեկացմամբ` ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, որը տեղի ունեցավ երեկ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց` հավաքածուն Հայաստան է բերվել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի աջակցությամբ, որը ոչ միայն հարգված իրավաբան, հոյակապ դասախոս, գիտնական, այլեւ մեծ արվեստասեր է:
«Այս ցուցահանդեսն իրականում երկկողմանի է: Ըստ համաձայնության` մենք մեր կողմից ցուցահանդես ենք կազմակերպելու Իտալիայի նախագահի նստավայրում: Հուսանք` ցուցահանդեսը կբացվի այս տարի, երբ ըստ պայմանավորվածության ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն: Ես ծրագրում եմ ինձ հետ տանել մինչեւ մեկ տասնյակ կտավ, գործեր, որոնք ներկայացնում են մեր մեծագույն վարպետներին: Մենք չենք կարող ցուցադրություն իրականացնել Իտալիայում եւ մեզ հետ չվերցնել Այվազովսկու կտավներից որեւէ մեկը, Մարտիրոս Սարյանի, Կոջոյանի եւ այլ հայտնի հեղինակների ստեղծագործություններ»,-ասաց Սարգսյանն ու հավելեց, որ նախատեսում են ներկայացնել կտավներ ոչ միայն Հայաստանի ազգային պատկերասրահից, այլեւ անձնական հավաքածուներից:
Վերադառնալով իտալական ցուցահանդեսին` ՀՀ նախագահը շեշտեց, որ ցուցադրված է միջազգային նշանակություն ունեցող գեղանկարչություն: «Կտավները կապված են մի քաղաքի հետ, որը մեզ բոլորիս շատ մոտ է. խոսքը Վենետիկի մասին է: Այն մեզ մոտ է բազմաթիվ պատճառներով: Վենետիկը մեզ մոտ է ոչ միայն Մխիթարյան միաբանության համար. հայ առեւտրականները Վենետիկի հետ կապված են եղել դարեր: Մինչեւ այսօր մենք հսկայական ներկայություն ունենք այնտեղ: Վենետիկի համալսարանում կա հայագիտական կենտրոն, Վենետիկի հետ կապված են շատ հայտնի անուններ, իտալացի դասախոսներ, ճարտարապետներ, արվեստաբաններ, որոնք նաեւ տեղյակ են հայ ճարտարապետության եւ ճարտարագիտության մասին, բազմաթիվ գրքեր ու հոդվածներ ունեն: Հետեւաբար` ինչ-որ իմաստով Վենետիկը նաեւ հայկական քաղաք է»,-ընդգծեց Արմեն Սարգսյանը:
Նա նշեց, որ այս օրը ջերմացնում է բոլորիս եւ մեկ անգամ եւս ցույց է տալիս երկու ժողովուրդների միջեւ եւ՛ պատմական, եւ՛ այսօրվա խորը, սերտ բարեկամական հարաբերությունները:
ՀՀ նախագահը բարձր գնահատեց նաեւ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը ցուցադրության կազմակերպման հարցում` նշելով, որ դեսպանը հոյակապ ներկայացնում է Իտալիայի Հանրապետությունը Հայաստանում: «Եթե ինչ-որ տեղ Վենետիկը հայկական քաղաք է, ապա Իտալիայի Հանրապետության դեսպանն էլ ինչ-որ տեղ հայկական դեսպան է, քանի որ այն ջերմությունն ու նվիրումը, որ Դուք ցույց եք տալիս առ Հայաստան, շատ բարձր գնահատականի է արժանի»,-եզրափակեց ՀՀ նախագահը:
«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում Վինչենցո Դել Մոնակոն ընդգծեց, որ հայ-իտալական հարաբերություններում մշտապես մեծ ուշադրություն է դարձնում մշակույթին եւ միշտ հայկական իշխանությունների, հատկապես ՀՀ նախագահի կողմից մեծ պատրաստակամություն է տեսնում:
Խոսելով ցուցադրությունում ներկայացված կտավների մասին` նա ասաց, որ դրանք պատահական չեն ընտրվել: «Չորս գործն էլ 18-րդ դարի են, պատկերում են Սան Մարկո հրապարակը եւ պատահական ընտրված չէ ժամանակաշրջանը, քանի որ այն շատ կարեւոր էր հայ-իտալական հարաբերությունների համար: Հենց այդ դարաշրջանում է հայր Մխիթարը հաստատվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում»,-ընդգծեց դեսպանը:
Նա տեղեկացրեց, որ չորս ստեղծագործություններն էլ, չորս նկարիչներն էլ իրենց պատմություններով շատ մոտ են. բոլորն էլ եվրոպական պատմության կրողներ են, պատմություն, որը տարածվում է Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում: «Այդպիսով ճիշտ համարեցինք հենց նման ցուցահանդես կազմակերպել, քանի որ այս տարի Հայաստանում Եվրոպական միության մշակութային կազմակերպությունների ցանցի հերթական նախագահությունը ստանձնում է Իտալիան, ու այս ցուցադրությամբ տալիս ենք միջոցառումների մեկնարկը»,-շեշտեց Վինչենցո Դել Մոնակոն:

25-09-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO