Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՆԱԽԱԳԱՀ


ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Շնորհավորում եմ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության 5-ամյակը։ «Ավրորայի» երախտագիտության ու գթասրտության ներքին ուղերձը, որը հնչում է Հայաստանում, իր էությամբ համամարդկային է:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ավրորայի» կնքահայրերին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին եւ Ռուբեն Վարդանյանին, ովքեր իրենց այս մարդասիրական ձեռնարկով փաստում են, որ, ինչպես ֆրանսիացի գիտնական, բառարանագիր Պիեռ Բուաստն էր ասում, «մաքուր խղճի մեկ ձայնն ավելի հաճելի է փառքի հարյուր ձայնից»...
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Սա երախտագիտություն է մարդու հանդեպ՝ անկախ ազգությունից, կրոնից, մաշկի գույնից, որովհետեւ նրանք, ովքեր փրկում էին իմ հայրենակիցներին, բնավ չէին մտածում, որ այդ մարդիկ այլ հավատքի ու դավանանքի, այլ ազգի ներկայացուցիչ են: «Ավրորան» վկայությունն է այն բանի, որ մարդասիրությունը ոչ միայն սահման չունի, այլեւ նրա առջեւ չի կարող որեւէ փակ դուռ լինել: Մարդասիրությունը կարող է դռներ բանալ թե ամենադաժան մարդու մեջ եւ թե ամենադաժան երկրում: Հենց այդպիսի առաքելություն են ծրագրավորել Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը «Ավրորայի» գաղտնաբառերի միջոցով։ Այդ գաղտնաբառերը հասկանալի են բոլոր լեզուներով, հնչում են բոլոր նրանց համար , ում համար մարդասիրությունն արժեք է, ում համար գթասրտությունն ապրելակերպ է։
«Ավրորան» նաեւ ինքնատիպ այցեքարտ է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին։ Այն հենվում է մեր պատմության վրա, սակայն միտված է ապագային։ «Ավրորա» նախաձեռնության հեղինակները ինչ-որ առումով եկել են ապագայից՝ մեզ հայտնելու, որ ինչպես երեկ, վաղը եւս մարդասիրությունը եւ գթասրտությունը մնալու են մարդկության առաջ շարժող ուժը, որ հիշողությունն անցյալի մասին է, սակայն այն չի կարող մնալ անցյալում։ Որովհետեւ ապագան հենվում է ինչպես ներկայի, այնպես էլ անցյալի վրա։
2008 թվականին ամերիկահայ ռեժիսոր եւ գրող, Հայոց ցեղասպանությունը վերապրող իննսունհինգամյա Մայքլ Հակոբ Հակոբյանը թողարկեց «Երբ Եփրատը կարմիր է դառնում» իր յոթանասուներորդ ֆիլմը: Նա ծնվել էր 1913 թվականին Խարբերդում, սակայն մահացավ իր հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ամերիկյան Կալիֆորնիայում:
Մայքլ Հակոբ Հակոբյանը Ամերիկայում էր հայտնվել իր կամքից անկախ՝ 1915 թվականին փրկվելով թուրքական յաթաղանից: Հետագայում, արդեն որպես կինոռեժիսոր, նա երկու «էմմի» մրցանակ է ստացել Հայոց ցեղասպանության վկաների մասին «The Forgotten Genocide» ֆիլմի համար, որն առաջին լիամետրաժ ֆիլմն էր եղեռնի թեմայով, եւ ներառում էր Հակոբյանի քսան տարվա տքնաջան աշխատանքը։ 1979 թվականին հիմնել է Հայկական ֆիլմերի հիմնադրամը, որը հավաքագրում է եղեռնի զոհերի վավերագրական պատմությունները։
Մայքլ Հակոբ Հակոբյանը մեկն է իմ այն հայրենակիցներից, որոնք փրկվել են բռնությունից ու մարդկային կյանքի հանդեպ ոտնձգությունից, փրկվել են այլոց գթասրտության շնորհիվ:
Մայքլ Հակոբ Հակոբյանը 1915-ի նախճիրից փրկվել էր մղձավանջային խավարին հաջորդած ավրորայի՝ արշալույսի շնորհիվ: Արշալույսը գթասրտությունն էր, մեծահոգությունը, հերոսությունն այն մարդկանց, ովքեր օգնության եւ փրկության ձեռք մեկնեցին ցեղասպանությունից հազիվ փրկված իմ հայրենակիցներին, պատսպարեցին, խնամեցին նրանց, հոգ տարան նրանց մասին:
Աշխարհն այսօր էլ գթասրտության կարիք ունի: Աշխարհում ապրում են տարբեր ազգությունների մարդիկ, արագ զարգացող աշխարհում, որն առաջ է ընթանում տեխնոլոգիական հսկայական քայլերով։ Այդ ամենով հանդերձ՝ չի փոխվում մարդկային արյան գույնը. այն բոլորիս մոտ նույն՝ կարմիր գույնի է:
Ամուր պահենք մեր կամքը, բայց թող երբեք չկարծրանան մեր սրտերը»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական խոսքում։

26-09-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO