Կոչ գերմանահայ համայնքին
Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, քոյրեր եւ եղբայրներ,
Այսօր վաղ առաւօտեան ադրբեջանական զինուժը վերստին խախտելով հրադադարը լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ է սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով եւ տարբեր զրահատեխնիկայի միջոցով ռմբակոծել Արցախի այլեւայլ բնակավայրեր, անգամ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Կան զոհեր։ Արցախի պաշտպանութեան բանակը բնականաբար արձագանքել է յարձակումներին եւ համապատասխան հակայարուած տուել հակառակորդին։ Ռազմական գործողութիւնները շարունակւում են։
Գերմանիոյ Հայոց Առաջնորդարանը խստօրէն դատապարտում է ադրբեջանական ագրեսիան, եւ հաւատարիմ իր կոչմանն ու առաքելութեանը բնականաբար մաղթում, որ ժամ առաջ դադարեն բոլոր տեսակի ռազմական գործողութիւնները։ Խաղաղութիւնն այլընտրանք չունի։ Նոր զոհեր պէտք չեն որեւէ կողմին։ Իւրաքանչիւր զոհ մէկով աւելի է։
Միաժամանակ մենք միջազգային հանրութիւնից եւ, իբրեւ Գերմանիոյ Դաշնային Հանրապետութեան մէջ գործող Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի, դաշնային կառավարութիւնից պահանջում ենք դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան եւ ակտիվորեն աշխատել ռազմական բախումների անմիջապէս դադարեցմանն ի նպաստ։ 21-րդ դարում բռնի ուժի կիրառումը չի կարող տեղ ունենալ հակամարտությունների կարգավորման գործընթացում:
Գերմանիոյ Հայոց Առաջնորդութիւնը ցանկանում է իր բարոյական ու նիւթական օժանդակութիւնը բերել Արցախի մեր քոյրերին ու եղբայրներին եւ Գերմանիայում յայտարարում է համահայկական դրամահաւաք։ Ձեր նիւթական օգնութիւնը կարող էք կատարել Դիմատետրի միջոցով եւ կամ բանկային փոխանցումով հետեւեալ հաշուեհամարին.Di Փzese der Armenischen Kirche in Deutschland
Diözese der Armenischen Kirche in Deutschland
Sparkasse KölnBonn
IBAN: DE56 3705 0198 0002 4024 85
BIC (SWIFT code): COLSDE33
Verwendungszweck: September-Arzach։
Միասին աղօթենք խաղաղութեան համար։ Շնորհակալութիւն Ձեր նուիրատւութիւնների համար։ Աստուած մեզ պահապան։
27.09.2020 թ.
Առաջնորդութիւն Հայոց Գերմանիոյ
29-09-2020
|

փակել >>
|