Վանաձորի հովիտը մաքուր կմնա
Ընդամենն օրեր առաջ Վանաձոր գետակի գեղատեսիլ հովիտը, որ քաղաքի (ոչ միայն քաղաքի) լավագույն հանգստյան գոտիներից մեկն է, մաքրվեց աղբուաղտեղությունից: Նախաձեռնության հեղինակն «Իմ քայլը» հիմնադրամն էր, որն իրականացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ՝ «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրով:
Հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ՝ մայրաքաղաքից, Վանաձորից, կենցաղային աղբից, կոշտ թափոններից, պլաստիկ շշերից ազատեցին Վանաձոր գետակի հունը, ափամերձ տարածքները, տաղավարներն ու տաղավարների, աղբյուրների շրջակայքը: Մաքրված տարածքներում «Էկոհաբ» հիմնադրամի եւ Վանաձորի համայնքապետարանի համագործակցությամբ տեղադրվեցին տեղանքը մաքուր պահելու հորդորով վահանակներ, որպես խորհրդանիշ ընտրված կովկասյան ամենամեծ բուի պատկերով վեց աղբաման: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով: Նպատակը Փամբակի լեռնաշղթայի կենսաբազմազանության ճանաչումն ու պահպանումն է:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ 30-09-2020
|

փակել >>
|