«Սրանք Ադրբեջանի վերջին հուսահատ փորձերն են»
Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններում ներգրավվելով՝ Թուրքիան փորձում է իր ազդեցությունն ընդլայնել Հարավային Կովկասում՝ ի հաշիվ Ռուսաստանի:
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Այս հարցը մենք դիտարկում էինք մինչեւ թուրք-ադրբեջանական ագրեսիայի սկիզբը: Հիմա արձանագրում եմ, որ աշխարհի տարբեր վերլուծական կենտրոններ գալիս են այս եզրակացությանը: Դրանից բացի, պետք է հասկանալ, որ Թուրքիան ոչ միայն լուծում է ռազմավարական, այլեւ մարտավարական խնդիր: Նա շատ լավ հասկանում է, որ պետք է տեղի ունենան բանակցություններ: Ուզում է, որ բանակցային գործընթացն ընթանա միանգամայն այլ ձեւաչափով, քան Մինսկի խմբի շրջանակներն են»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Էրդողանի հայտարարությունները, որտեղ նա շատ կոշտ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, վկայում է այդ մասին: Փորձագետը համոզված է, որ Թուրքիան ձգտում է ղարաբաղյան հարցի հետ կապված ստեղծել մի նոր բանակցային ձեւաչափ, որտեղ միջնորդների դերում հանդես կգան ինքը եւ Ռուսաստանը:
«Կարծում եմ, որ սա չի ընդունվի Ռուսատսանի կողմից: Դրանից բացի, Հայաստանը եւս դեմ կլինի, մեր երկիրը բազմիցս հայտարարել է, որ կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շարունակությանը»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի խոսքով՝ ադրբեջանական բանակում իշխում է խուճապը, եւ մենք այսօր ականատես ենք լինում ինչ-որ բանի հասնելու վերջին փորձերին: Դրանից հետո քաղաքական զարգացումները մեծապես պայմանավորված կլինեն աշխարհաքաղաքական գործոններով:
«Որքանո՞վ Ռուսաստանն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու թուրքական ծավալապաշտությանը, թույլ չտալու, որ այս տարածաշրջանում հասնի իր նպատակներին: Եթե ՌԴ-ն կարողանա ճիշտ կողմնորոշվել, վճռականություն ցուցաբերել, ապա Թուրքիային դա չի հաջողվի: Մի բան կցանկանայի ընդգծել: Ես համոզված եմ, որ այս ամենի ապագան որոշվում է հայ զինվորի կողմից: Մեր ԶՈՒ-ն, իր վճռականության շնորհիվ, ամենակարեւոր պատնեշն է Թուրքիայի ծրագրերի դեմ: Փառք զինված ուժերին, հաղթանակը մերը կլինի»,-հավելեց թուրքագետը:
03-10-2020
|

փակել >>
|