Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինչ էլ հայտնաբերվի, մեր երկրի բացառիկ սեփականությունն է

Քննարկվում է «Նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների առանձնահատկությունների մասին» օրինագիծը

Պատերազմական այս իրավիճակում մեր պետությունը գործում է կուռ, միասնական՝ շարքային քաղաքացուց մինչեւ ամենավերին օղակներ: Պետության բոլոր օղակներում աշխատանքային բնականոն գործունեությունը շարունակվում է:
Սեպտեմբերի 28-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է դրել (մինչեւ հոկտեմբերի 13-ը) «Նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծը: Դրանով սահմանվում են մեր երկրի տարածքում նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով ընդերքի տրամադրման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն օգտագործելիս բնակչության առողջությունը, բնությունը եւ շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպեսեւ նավթային գործունեության ընթացքում պետության եւ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
Այս փաստաթղթի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ի, ԵՄ-ի եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմամբ: Դրա համաձայն՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 տարվա ընթացքում «Ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման եւ արտադրության համար թույլտվությունների տրամադրման եւ օգտագործման պայմանների մասին» Եվրոպական խորհրդարանի եւ խորհրդի 1994 թ. մայիսի 30-ի 94/22/ԵՀ հրահանգի մոտարկման արդյունքում պետք է մշակվեին «Նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների եւ արդյունահանման առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծ եւ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր։
Ամեն ինչից առաջ պետությունը նախ հստակեցնում է. 1. Հայաստանի Հանրապետության ընդերքում գտնվող նավթը եւ բնական գազը երկրի բացառիկ սեփականությունն են, որոնք կարող են տրամադրվել միայն ուսումնասիրությունների եւ արդյունահանման նպատակով: 2. Արդյունահանված նավթի եւ բնական գազի պաշարների բաժնեմասերի չափաքանակների նկատմամբ իրավունքները որոշվում են արտադրանքի բաժանման պայմանագրի օրինակելի ձեւով հաստատված տոկոսադրույքներին համապատասխան: 3. Նավթային գործունեության իրավունքի սահմաններում ձեռք բերված անշարժ եւ շարժական գույքը, որի արժեքը կողմերի համաձայնությամբ հաշվարկվում է արդյունահանվելիք նավթի եւ բնական գազի ինքնարժեքում, պետության կողմից նավթով եւ բնական գազով փոխհատուցվելուց հետո անցնում է պետության տնօրինմանը:
Նավթային գործունեության ոլորտում 2 փորձաքննություն կարվի՝ ընդերքաբանական եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության: Մեր երկրի երկրաբանական, երկրաչափական եւ տնտեսական խնդիրներից ելնելով՝ Հայաստանի տարածքը բաժանվում է ուղղանկյուն պայմանական տարածքների: Եթե պայմանական տարածքի նավթաբեր եւ գազաբեր երկրաբանական կառուցվածքները դուրս են գալիս պայմանական տարածքի սահմաններից դեպի այլ պայմանական տարածքներ, որը ծանրաբեռնված է այլ իրավունքով, եւ նավթի կամ բնական գազի երեւակումները չեն կարող լինել նավթային գործունեության իրավունքի առանձին օբյեկտներ, ապա երեւակումների երկրաբանական ուսումնասիրությունն արվում է իրավունք կրողների համատեղ կազմած ծրագրով: Երեւակումների հայտնաբերման օրվանից հետո իրավունք կրողները համատեղ, 100 օրվա ընթացքում, պետք է մշակեն եւ լիազոր մարմնի քննարկմանը ներկայացնեն նավթի կամ բնական գազի երեւակման համատեղ ուսումնասիրության ծրագիր: Այն պետք է ներառի միավորված տարածքների ծախսերի եւ արտադրանքի առաջարկվող բաժանման պայմանների մասին տեղեկատվություն:
Հարց է ծագում՝ իսկ եթե իրավունք կրողները համաձայնություն ձեռք չբերեն, ապա ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Ըստ ՏԿԵՆ-ի, նրանք պետք է այդ դեպքում դիմեն լիազոր մարմնին: Երկրաբանական ուսումնասիրման համատեղ ծրագիր չներկայացնելու մասին տեղեկատվությունը ստանալուց հետո լիազոր մարմինը, 30-օրյա ժամկետում, հենց իրավունք կրողների միջոցների հաշվին մրցույթ կհայտարարի, եւ համապատասխան մասնագիտական փորձ ունեցող կազմակերպության միջոցով կմշակի հիմնավորված համատեղ ուսումնասիրության ծրագիր, որը պարտադիր է լինելու իրավունք կրողների համար:
Մեկ այլ հարց էլ կա՝ գործունեության իրավունքի երաշխիքի: Կամ՝ որ ավելի ստույգ՝ հարկային օրենսգրքի փոփոխության դեպքում ծագող վիճակի: Դարձյալ ըստ ՏԿԵՆ-ի, օրինագծում հստակ սահմանված է նավթային գործունեության իրավունքի երաշխիքը: Այն է՝ իրավունք կրողի իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Հայաստանի հարկային օրենսգրքի փոփոխության դեպքում նավթային գործունեության իրավունքի տրման պահից սկսած` 3 տարվա ընթացքում, նավթային գործունեության իրավունք ստացած անձի նկատմամբ, վերջինիս կողմից լիազոր մարմնին ուղղված դիմումի հիման վրա կկիրառվեն նավթի եւ բնական գազի արդյունահանման իրավունքի տրման պահին գործող՝ հարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերը:
Մյուս հարցը նավթային գործունեության իրավունքի փոխանցման մասով է՝ ո՞ր դեպքում այն կթույլատրվի եւ ո՞ր դեպքում՝ ոչ: Կարգավորումը հետեւյալ ձեւով է սահմանված. նավթային գործունեության իրավունքը փոխանցվում է նոր իրավունք կրողին, եթե այն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է նախկին իրավունք կրողի իրավահաջորդ: Այս դեպքում նավթային գործունեության մասին պայմանագիրն անվերապահորեն կնքվում է առանց դրա բովանդակության փոփոխության: Այլ դեպքերում փոխանցումն արգելվում է:
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

06-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO