Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հայ մարզիկները դատապարտում են եւ պահանջում

Հայաստանի մարզաշխարհն անմասն չէ հայրենիքին պարտադրված պատերազմից. տարբեր մրցասպարեզներում մեր երկրի պատիվը պաշտպանած եւ պաշտպանող մարզիչներն ու մարզիկները յուրովի են մասնակցում համազգային գոյամարտին՝ ռազմի դաշտում, թիկունքում եւ քարոզչական հարթությունում:
Տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ զինվորագրվել են եւ արդեն իսկ մարտական գործողությունների կիզակետում են: Ստացվում են նաեւ ցավալի տեղեկություններ: Այսպես` «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ թեժ մարտերում զոհվել է ակումբի նախկին խաղացող Լիպարիտ Դաշտոյանը: Հայրենիքին իր կյանքն է զոհաբերել նաեւ ուժային եռամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը: Հավերժ փառք մեր բոլոր առյուծ նահատակներին:
Մեր աշխարհահռչակ մարզիկներն էլ ջանք չեն խնայում Արցախում ծավալվող իրադարձություններին համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու եւ ճշմարտությունը ներկայացնելու համար: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան Արթուր Ալեքսանյանն այցելել է Երեւանի «Օլիմպավանում» հանգրվանած արցախցի երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Հզոր գյումրեցին նաեւ դիմել է աշխարհին: «Արդեն 7-րդ օրն է, ինչ շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ ահաբեկչությունը Արցախի դեմ: Անընդհատ ռմբակոծվում են խաղաղ բնակավայրերը, թիրախավորվում են նաեւ Հայաստանի շրջանները: Ահաբեկիչ կողմը հրետակոծում է խաղաղ բնակչությանը եւ քաղաքացիական հաստատությունները: Այդ ամենը կատարվում է միջազգային իրավունքով արգելված զինատեսակներով: Մի՞թե դա միջազգային հանցագործություն չէ, եւ դուք՝ ՄԱԿ, ՀԱՊԿ ու ԵԽ, լինելով կարեւորագույն կառույցներ, շարունակում եք լռել՝ ահաբեկիչների հանցագործ գործողությունների դեմ միայնակ թողնելով հայ երեխաներին, մայրերին եւ երիտասարդներին: Իմ երկիրը նախանձախնդիր է ձեր նկատմամբ իր պարտավորությունների կատարման հարցում: Մի՞թե դուք կարող եք անհաղորդ լինել այս ամբողջ տառապանքի նկատմամբ: Այլ բան մտածելն անկարելի է՝ աշխարհը կուրացել է ադրբեջանական նավթից ու նավթադոլարներից: Հաղթելու ենք»,- իր կոչում նշել է Արթուր Ալեքսանյանը:
Ռազմաճակատում կռվող հայ մարտիկներին է դիմել նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը. «Շատ մենամարտեր եմ անցկացրել ու հաղթանակներ տարել, բայց դրանցից մեկը երբեք չեմ մոռանա: 1999-ին Հունաստանում կայացած Եվրոպայի գավաթի խաղարկությունում նոկաուտով հաղթելով թուրքին՝ կրկնակի ուրախություն ապրեցի: Թուրքը միշտ պետք է վախ ունենա հայից: Դուք անպարտելի եք, հայոց փառքի ու պարծանքի արժանի մեր հայ զինվորներ: Հաղթանակով եւ առողջ վերադարձեք տուն»:
Հերթական կոչով է հանդես եկել Հենրիխ Մխիթարյանը: «Շարունակում ենք ականատեսը լինել Լեռնային Ղարաբաղի դեմ կատաղի հարձակումների: Ադրբեջանի զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները: Ռմբակոծվում է նաեւ Հայաստանի տարածքը: Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ազգը սպառնալիքի տակ է: Գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են: Եթե այդ ամենն անհապաղ չդադարեցվի՝ վաղը դա դուրս կգա տարածաշրջանից ու կընդգրկի այլ տարածքներ: Այսօր թիրախավորված են մեր երեխաները, վաղը՝ կլինեն ձերը: Եվս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը` անել ամեն ինչ՝ Հայաստանի ու համաշխարհային խաղաղության դեմ սկսված ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:
Իսկ Սլովակիայի «Ժիլինայում» հանդես եկող Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը այդ երկրի առաջնության 9-րդ տուրի խաղում «Դունայսկա Ստրեդա» ակումբի դարպասը գրավելուց հետո հրապարակային աջակցություն է հայտնել հայ մարտիկներին: Նա ցուցադրել է «Աստված պահպանի հայ զինվորին» մակագրությամբ մարզաշապիկը, իսկ ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնել. «Հատուկ գոլ իմ հայրենիքի համար: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Ես միշտ քեզ հետ եմ, Հայաստան աշխարհ»:
Հայրենիքին գործուն աջակցություն են ցուցաբերում նաեւ մեր մյուս մարզիկները:

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

06-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO