Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Ռազմական գործողություններով պայմանավորված

ՀՀ-ն նախատեսում է ընթացիկ ծախսերն ավելացնել 40 մլրդ դրամով
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով մասնավորապես նախատեսվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված` ընթացիկ ծախսերը կաճեն 40 մլրդ դրամով, տնտեսական ցուցանիշների նվազումը կկազմի 6.8 տոկոս:
«Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Վերանայվել են մինչեւ տարեվերջ կանխատեսումները, որոնք հիմք են հանդիսացել առաջարկվող նախագծի համար: Ակնհայտ է, որ ռազմական դրությունն ունենալու է իր ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա»,- ասաց նախարարը:
2020 թվականին սպասվում է տնտեսական ցուցանիշների 6.8 տոկոս նվազում՝ ապրիլին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2 տոկոսի դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6 տրլն 170 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6 տրլն 485 մլրդ դրամի դիմաց:
Ջանջուղազյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը չի շրջանցի նաեւ հարկային եկամուտները: 2020 թվականի պետբյուջեի հարկային եկամուտների կանխատեսվող մեծությունը գնահատվում է մոտ 1 տրլն 320 մլրդ դրամ: «Պարզ է նաեւ, որ մենք իրականացնելու ենք որոշակի ծախսեր, դրանց չափի վերաբերյալ նախնական գնահատականը մոտ 40 մլրդ դրամ է»,- ասաց նախարարը:
Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1 տրլն 637 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 40 մլրդ դրամով մեծ է 2021 թվականի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020 թվականի սպասվող ցուցանիշից:
Եկամուտների եւ ծախսերի հարաբերակցության համեմատությամբ կանխատեսվում է, որ պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով) ավելի մեծ է 2021 թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020-ի սպասվող ցուցանիշից: «Այսպիսի դեֆիցիտը ենթադրվում է, որ կսպասարկվի ամբողջությամբ պարտք ներգրավելու հաշվին, այլընտրանք չկա: Մյուս կողմից ենթադրվում է, որ այս պարտքի ներգրավումը չի կարող չհանգեցնել պարտք-ՀՆԱ հարաբերակցության զգալի փոփոխության»,- ասաց Ջանջուղազյանը:
2020 թվականի համար գնահատվում է, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կմոտենա շուրջ 67 տոկոսի՝ հատելով 60% սահմանային շեմը: Այս կարգավորումները տարածվում են սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

06-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO