Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԼՂՀ


Շուտով կվճռվի պատերազմի ելքը

Եվ մենք բոլորս հաղթանակած տուն կվերադառնանք

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրությունը կապ է հաստատել առաջնագծի հետ: Հեռախոսազրույցը «Սեւ հովազներ» ջոկատի կազմում Արցախի ռազմաճակատում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հետ է:
-«Սեւ հովազները» ինչպե՞ս են իրենց զգում Հայկական լեռնաշխարհում:
-Մարտական: Մենք՝ «Սեւ հովազներ» ջոկատի տղաներով, լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ, մեր մարտական խնդիրն ենք լուծում: Մեզ հանձնարարված առաջադրանքը կատարում ենք բարձր մակարդակով: Մեծ թվով ազատամարտիկներ եւ կամավորներ են հիմա մեզ հետ այստեղ: Տղաների բարոյահոգեբանական վիճակը բարձր մակարդակի վրա է, տրամադրությունները՝ լավ: Այստեղ մարտի դաշտ է, եւ պատրաստ ես ամեն ինչի, արագ հարմարվում ես պատերազմին: Կարեւոր մի խնդիր կա՝ պահել հայրենիքի սահմանները եւ թշնամուն վռնդել այստեղից, որ նրանք հասկանան՝ ուժով ոչ մի հարց չի լուծվելու: Կարծում եմ, որ հասկացել են արդեն:
-Ե՞րբ ենք ամրագրելու հաղթանակը:
-Կարծում եմ, շուտով կվճռվի պատերազմի ելքը, եւ մենք բոլորս հաղթանակած տուն կվերադառնանք:
-Որպես ազատամարտիկ, նախկին պատգամավոր եւ հասարակական գործիչ, խնդրում եմ առաջին գծից հղեք Ձեր ուղերձը մեր հասարակությանը:
-Ես մի բառով կասեմ՝ հայ ժողովուրդ, ես ձեր ցավը տանեմ: Լավն ենք, շատ լավն ենք, համախմբված: Գիտեք, հենց առաջին օրվանից տեսանք, թե մարդիկ ինչպես էին «մարդ մեջ գցում», որ գան հասնեն ռազմի դաշտ: Հասկանում եք, ծանոթ են փնտրում, որպեսզի գան հասնեն մեզ: Այս ազգին հնարավոր չէ հաղթել, անպայման կհաղթենք թշնամուն եւ կշարունակենք լավ երկիր կառուցել, այնպիսի երկիր, որը հարիր է մեր ժողովրդին:
-Շնորհակալ եմ, մենք ձեզ մաղթում ենք կորով, եռանդ, ուժ, հաղթանակ բոլորիս:
-Հայ ժողովրդին փոխանցեք, որ սպասի մեր կամավորների, զինվորների հաղթական վերադարձին:
-Ձեզ սպասում են, բարի վերադարձ՝ հաղթանակներով:
-Շատ շնորհակալ եմ:

07-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO