Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԼՂՀ


Գիրք-հանրագիտարան՝ Ղազանչի գյուղի պատմության մասին

Հեղինակն անդրադարձել է նաեւ բնակավայրի ողբերգական իրադարձություններին

Ղազանչին Արցախի սահմանամերձ այն բնակավայրերից է, որն արցախյան պատերազմի ժամանակ «գերեվարվեց» եւ հիմնահատակ ավերվեց թշնամու կողմից, հնամենի գյուղից բռնի տեղահանվեց բնակչությունը: Տասնյակ մարդկանց ազերիները պատանդ վերցրին. խոշտանգեցին, դաժանորեն սպանդի ենթարկվեցին կանայք ու ծերեր:
Ողբերգական այդ իրադարձության մանրամասների, գյուղի անցյալի մասին հրատարակած «Արցախի Ղազանչի գյուղի պատմությունը՝ հին դարերից մինչեւ մեր օրերը» գրքում Վարդգես Գրիգորյանը խոր ցավով ու ափսոսանքով է անդրադառնում հարազատ ծննդավայրի կործանման դրդապատճառներին, ռազմական գործողությունների ժամանակ զոհված համագյուղացիների դիմադրությանը, սխրագործությանը, հպարտությամբ հիշում անձանց, նրա բնակիչների հարուստ ավանդույթներն ու սովորությունները:
«Չկա ավելի ծանր ողբերգություն ու վիշտ՝ քան ծննդավայրիդ կարոտը,-գրքի նախաբանում գրում է հեղինակը:-Չկա ցավի մեկ այլ զգացում, քան այն զգացումը, երբ քեզնից խլում են մանկությանդ օրրանն ու այն հրի մատնում, փորձում երկրի երեսից ջնջել նրա պատմությունը եւ խաթարել հիշողություններդ: Հոգիս անդառնալի կորստի համար տակնուվրա է լինում, ու ես մանկան պես արտասվում եմ: Մղձավանջներից ձերբազատվել չի լինում: Մանկությունս մնաց հեռուներում, եւ անուժ եմ խեղդելու ծննդավայրիս, կորսված պապենական օջախիս նկատմամբ ունեցած անհագ կարոտը»…
Ղազանչի (թարգմանաբար նշանակում է կաթսայագործ-պղնձագործ) գյուղը Խաչենագետի ձախ ափին է, Տիգրանակերտից 13 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք, Արագունի լեռների գրկում: Բնակավայրը հայտնի է պատմական հին հուշարձաններով: Այստեղ են Նատարին բերդի (ամրոց) ավերակները, Սուրբ Գեւորգ բազիլիկ եկեղեցին, 11-րդ դարում կառուցված կամուրջը: Ըստ հայ պատմիչների, այն շրջապատված լինելով թուրքաբնակ գյուղերով, հրոսակների կողմից թալանվել եւ հրի է մատնվել մի քանի անգամ: Եվ ազգամիջյան բախումների ժամանակ, հատկանշական է, որ բնակիչները՝ աշխարհազորայինների համահավաք խմբերում, Կալի-Գիժ Ղազարի գլխավորությամբ, ստիպված էին դիմադրել մեծաթիվ զինյալներին եւ արժանի հակահարված տալ: «Բարի, հյուրասեր ու աշխատասեր, խիզախ եւ ավանդապահ մարդիկ են ղազանչեցիները,-գրում է Վ. Գրիգորյանը:-Նրանք երբեք չեն հպատակվել թշնամուն, չեն հանդուրժել վիրավորանքը եւ ապրել, արարել են նվիրումով՝ խարդավանքներից հեռու»…
Ազերիները, հեռահար նպատակներով, ամենաստոր քայլերն են ձեռնարկել Խաչենի արգավանդ հողերին տիրելու համար: 1964 թ. Ադրբեջանի կառավարության որոշմամբ Խաչեն գետի վրա, Տիգրանակերտ քաղաքից ոչ հեռու մեծ ջրամբար է կառուցվում, ստեղծվում է ձկնային տնտեսություն: Ադրբեջանական Ալմադաթլի գյուղը վերանվանվում է Խաչենստրոյ եւ վերածվում ավանի: Շուտով այնտեղ բացվում են պրոֆտեխնիկական ուսումնարան, ավտոդպրոց, կառուցվում է մշակույթի պալատ: Շատ արագ պետական միջոցներով կենսական նշանակության շենքեր ու շինություններ են կառուցվում: Այդ ամենն արվում է կանխամտածված եւ լավ ծրագրված, որպեսզի այլ բնակավայրերից ազերիներն իրենց ընտանիքներով վերաբնակություն հաստատեն, եւ Խաչենստրոյը վերածվի քաղաքի: Եվ, բնականաբար, այդ հրեշավոր ծրագիրն իրականացվում էր հայկական գյուղերի արգավանդ հողերը զավթելու միջոցով: Սակայն արցախյան ազգային ազատագրական շարժումը վիժեցրեց Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակումը, ժողովուրդը բռունցքվեց եւ պայքարի ելավ Բաքվի բիրտ ու դաժան ձեռնարկումների դեմ, արյան գնով պաշտպանեց իր ինքնությունը:
Ինչպես Արցախի մյուս բնակավայրերում, 1991-ին Ղազանչի գյուղում եւս ձեւավորվեցին ինքնապաշտպանական ջոկատներ եւ սկսեցին դիմագրավել ազերիների զինված հրոսակախմբերին, աստիճանաբար ներգրավվեցին նոր ստեղծվող պաշտպանական ուժերում: Այն գլխավորում էր խիզախ հայորդի Թեմուր Առստամյանը: Ուշագրավ է, որ ջոկատին անդամագրվեցին ոչ միայն գյուղում ապրողները, այլեւ Ստեփանակերտում բնակվող՝ ծնունդով ղազանչեցիները, ովքեր մասնակցեցին Արցախի տասնյակ բնակավայրերի ազատագրման համար մղված թեժ մարտերին: Ցավոք, 1992-ի մարտի 5-ը ճակատագրական եղավ Ղազանչի գյուղի եւ նրա ժողովրդի համար: Ազերիները շուրջ 700 հետեւակայիններով, մեծաթիվ զինտեխնիկայով վաղ առավոտյան գրոհ ձեռնարկեցին գյուղի ուղղությամբ: Հրոսակներին միացան նաեւ հարեւան 17 ադրբեջանական բնակավայրերի բաշիբոզուկները: Ղազանչեցիները մեծ դիմադրություն ցույց տվին թշնամուն՝ նրան պատճառելով զգալի կորուստներ:
Ճակատամարտի ժամանակ հակառակորդը 127, իսկ մեր ինքնապաշտպանական ուժերը 18 զոհ ունեցան: Սպանվեցին եւ ողջակիզվեցին մեկ տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ: Գյուղն ամբողջովին թալանվեց եւ հրի մատնվեց թշնամու կողմից: Կենդանի մնացած ընտանիքներն ապաստան գտան Ստեփանակերտում ու այլ բնակավայրերում ապրող իրենց հարազատների մոտ: Տեղահանված ու անապաստան բազմաթիվ ընտանիքներ հաստատվեցին Ռուսաստանում, Ուկրաինայում եւ այլ երկրներում:
Երկար դեգերումներից հետո 1995 թ. ղազանչեցիների հազիվ մեկ երրորդը մշտական բնակություն է հաստատել նախկին Սրխավենդ բնակավայրի տարածքում, որը վերանվանվել է Նոր Ղազանչի: Այստեղ մարդիկ ծիծեռնակի պես հյուսել են իրենց բույնը, կառուցվել է դպրոց, հանդիսությունների սրահ եւ համայնքապետարան: Ներկայումս գյուղը 202 բնակիչ ունի: Համագյուղացիները զոհված ղազանչեցիների հիշատակը հավերժացնելու նպատակով 1997-ին Նոր Ղազանչիում հուշարձան են կառուցել, որը սուրբ ուխտատեղի է հարազատների, նրանց մարտական ընկերների, դպրոցականների համար:
Համառության, համբերության եւ ջանքերի մեծ լարում է պահանջվել «Արցախի Ղազանչի գյուղի պատմությունը հին դարերից մինչեւ մեր օրերը» աշխատությունը գրելու համար: Պատահական չէ, որ բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանն այն որակել է որպես «բազմաշերտ եւ բազմաբնույթ ազգագրական օրինակելի հանրագիտարան»:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ք. Ստեփանակերտ

07-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO