Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեր փրկության ու զարգացման օրակարգը

Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավարն առաջարկում է մոբիլիզացիոն տնտեսության անցնել

Պատերազմ է: Իսկ պատերազմը նաեւ իր դասերն է տալիս: Շատերը, ովքեր մինչ այժմ չէին պատկերացնում, հիմա արդեն շատ հստակ, շոշափելի ընկալում են, որ մեզ բոլորովին այլ որակի տնտեսություն է պետք: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակն ու մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ նոր պատերազմները բացառել պետք չէ: Համենայնդեպս, ճիշտը միշտ պատրաստ լինելն է՝ կորուստները հնարավորինս նվազագույնի հասցնելու եւ անընդհատ ու անընդհատ զարգանալու համար: Միայն այդպես մենք կկարողանանք ապագայում խուսափել պատերազմներից եւ հայ զինական ուժի համար ամուր թիկունք ու բոլորիս համար հզորագույն երկիր կառուցել:
Ի՞նչ պետք է անենք տնտեսական ոլորտում, արդյոք ինչ-որ ուղղություններ պե՞տք է փոխենք, վերանայենք կամ նոր ուղղություններ բերենք, կտրուկ քայլե՞ր են պետք, թե՞ ցայսօր եղածը շարունակել է անհրաժեշտ: «ՀՀ»-ի զրուցակիցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն է:
Նա միանշանակ համոզված է. «Երկարաժամկետ հատվածում մենք պետք է ունենանք մոբիլիզացիոն տիպի էկոնոմիկա: Ամբողջը պետք է դրան ծառայի: Եվ դրանից, այո, կարող ենք նաեւ շատ բարձր մակարդակի բարեկեցություն ապահովել: Ուրիշ օրինակ եթե չբերեմ, նայենք Իսրայելին: Հավիտենական թշնամանքի ու շրջափակման մեջ ստեղծել է բարձր տեխնոլոգիական, բարձր արդյունավետությամբ եւ մրցունակ համակարգ: Որովհետեւ հենասյուները եղել են մոբոլիզացիոն ռեսուրսային բազայի հիման վրա տնտեսական սիստեմը, բարձր տեխնոլոգիական համակարգերը: Ստեղծել են գերարդիական զենքեր ոչ միայն իրենց պաշտպանելու համար, այլեւ վաճառում են ամբողջ աշխարհում: Հայաստանը ոչնչով հետ չի եղել ու չի տարբերվում այդ կարգի երկրներից: Մեր ներուժն ակնհայտ է՝ հզոր է, բայց պետք է մոբիլիզացվի»:
Որ դա շատ արագ կարող ենք անել, այս օրերին է երեւում. ոգին, ռեսուրսն ու ցանկությունը կան: «Բայց պետք է համակարգերը՝ եւ՛ կառավարման, եւ կազմակերպման՝ սկսած քաղաքականից, վերջացրած մանր ու միջին բիզնեսով եւ տնային տնտեսությունների վարքագծով, պետք է լինեն հենց այդպիսի՝ մոբիլիզացիոն համակարգի մեջ»,- ասաց տնտեսագետը:
Այս մոբիլիզացումը չի՞ ազդի կամ ինչքանո՞վ կազդի կայունության վրա: Հարցիս ի պատասխան` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավարը պարզաբանեց. «Գիտեք՝ այսօր որոշ այսպես կոչված մասնագետներ, այդ թվում՝ քաղաքական ոլորտից, խոսում են կայունությունից: Բայց, եղբայր, պատերազմի ժամանակ, իսկ սա պատերազմ է, քանզի ռազմական դրություն է հայտարարված, պետք է գնալ բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու մի ուղղությամբ: Եվ, այո, այս դեպքում հնարավոր են ինֆլյացիայի դրսեւորումներ: Այո, հնարավոր է ռազմական բյուջեի ինֆլյացիոն ֆինանսավորում: Եվ, այո, հնարավոր են խոշոր բազմաթիվ բիզնեսների վրա կալանքներ, արգելափակումներ, առգրավումներ, ազգայնացումներ: Արտակարգ միջոցները գործիքակազմեր են: Սա բացահայտ պատերազմ է, մարտահրավեր, ու բոլորս պետք է պատրաստ լինենք եւ բոլոր ռեսուրսները մոբիլիզացնենք: Սա՝ ա՛յս վիճակում»:
Հայաստանի դիրքն ու դերը հաշվի առնելով՝ եթե ձեւակերպում ենք, որ մեզ եւ՛ այսօր, եւ՛ վաղն անհրաժեշտ է մոբիլիզացիոն տնտեսություն, որը միշտ ամուր կպահի մեր թիկունքն ու ճակատը, արդյոք ձեւակերպո՞ւմ ենք տնտեսական մի համակարգ, որ պետական հրահանգով է լինելու:
«Ո՛չ, բնավ ո՛չ,-շեշտեց Ատոմ Մարգարյանը,-մոբիլիզացիոն տնտեսությունն այն է, երբ պետությունն ունի անվտանգային ռազմավարական ծրագիր եւ համակարգերը կարգավորում է դրա ներքո: Երբ իր ոլորտային քաղաքականություններն առաջին հերթին պաշտպանական նշանակություն ունեն եւ որոշակի սահմաններում, ֆորսմաժորային իրավիճակներում այդ համակարգն արդյունավետ գործում է: Ձեր նշած ձեւով՝ պետական հրահանգով չի կարող լինել, որովհետեւ շուկաները պետք է աշխատեն, մրցակցությունը պետք է լինի, բայց այդ ամենը պետք է կարգավորվի: Պետության կարգավորիչ լծակները պետք է ա՛յն բիզնեսներին արտոնություն տան՝ հարկային, վարկային, սուբսիդավորման եւ այլն, որոնք ստեղծում են մրցունակ բարձր տեխնոլոգիական եւ ռազմական նշանակության արտադրանքներ: Կամ՝ եթե դու բենզին ես ներկրում, հանք ես շահագործում, քո շահութաբերության մակարդակը 10-15 տոկոսից չպետք է անցնի, եւ քո բոլոր հոսքերը պետք է լինեն թափանցիկ, եւ դու չես կարող քվոտաներ ունենալ: Ինչ է արվել մեզ մոտ, գիտենք: Հիմա չպետք է այդպես լինի»:
Տնտեսագետը հանկարծ ինձ դիմեց. «Դուք այդքան գրում եք հանքարդյունաբերության ոլորտից, լավ գիտեք՝ զարգացած երկրներում ինչպես է արվում: Եկամտի 90 տոկոսը պետք է գնա բյուջե եւ վերջ: Ինչպես Ադրբեջանն է իր էներգակիրները վերածում զենքի արսենալների եւ հիմա 40 մլրդ դոլար ունի նավթային ֆոնդում, այդպես էլ մենք պետք է անենք՝ պղինձը, մոլիբդենը եւ այլն: Պետությունը պետք է վերանայի քաղաքականությունը, որովհետեւ, ըստ Սահմանադրության, ընդերքը պետական սեփականություն է: Հետեւաբար, պետությո՛ւնը նախ պետք է լինի շահողը: Սա է մոբիլիզացիոն տիպի տնտեսությունը: Նաեւ՝ պետական պահուստային ռազմավարական որոշ պաշարների՝ օրինակ, ցորենի, դիզվառելիքի, բենզինի ներկրումն ու վաճառքը պետք է լինեն պետական վերահսկողության ներքո, եւ այդտեղ գոյացած եկամուտների մեծ մասը պետք է գնա բյուջե: Ուրիշ տարբերակ չկա: Հայաստանի մետաղական եւ ոչ մետաղական հանքավայրերի շահագործումից գոյացած եկամուտների գերակշիռ մասը պետք է գնա բյուջե»:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի համոզմամբ, սա՛ է մեր փրկության ու զարգացման օրակարգը: «Այ երբ կգնա բյուջե,-ասաց զրուցակիցս,- այն ժամանակ էլ պետությունը բարձր տեխնոլոգիական ոլորտում ներդրում անել ցանկացողին աջակցություն, հարկային արտոնություն կտա, ասենք, գերարդիական լազերային զենքեր կամ հարձակողական, պաշտպանողական տեխնիկական համակարգեր, կամ մեկ այլ բան արտադրելու համար: Այսպե՛ս պետք է զարգանանք: Այսպիսի՛ քաղաքականությունը պետք է մեզ համար օրակարգ դարձնենք»:
Մենք պետք է այսօր, վաղը սկսենք այս գործը, մշակենք քաղաքականությունը, գործիքակազմը, նվիրված, գիշեր ու զօր աշխատենք, անենք այն, ինչ մեր զինվորն է առաջնագծում անում: Հայ զինվորը գենետիկորեն հաղթող զինվոր է: Մենք նրան ապագա բոլոր հնարավոր պատերազմներում հաղթելու հնարավորությունը հենց այսօրվանից պետք է տանք:
«Ինովացիան է մեր փրկությունը, այնպես պետք է անենք, որ զարգանա ռազմական ինովացիան, ռազմական բարձրակարգ տեխնոլոգիական ոլորտը: Հայաստանը միշտ եղել է բարձր տեխնոլոգիաների երկիր: Խորհրդային շրջանում մի քանի կենտրոն է եղել՝ Մոսկվա, Լենինգրադ, Նովոսիբիրսկ, Երեւան: Ժամանակին միջուկային զենքի ստեղծման պատմության մասին էլ չխոսեմ: Ունենալ ներուժը, ունենալ ուղեղը, զինական ուժը եւ չհաղթե՞լ՝ անհնար է: Մեր ռազմատեխնիկական, տեխնոլոգիական, ինժեներական միտքը միշտ մեկ քայլ առաջ է: Ուրեմն՝ հենց այսօ՛ր մենք պետք է մտածենք ապագայո՛ւմ էլ հաղթելու մասին: Եվ այս դեպքում ոչ մի շանս չունի ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան եւ ո՛չ էլ մեկ ուրիշ թուրքանման էթնոս»,-եզրափակեց Ատոմ Մարգարյանը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

07-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO