Ադրբեջանական հանրությունը մոլորության մեջ է
Չի գիտակցում, թե ինչ է կատարվում իրականում
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ զրույցում «ՀՀ» օրաթերթը փորձել է պարզել ադրբեջանական ժողովրդի տրամադրությունները պատերազմի վերաբերյալ։ Մասնավորապես, մարդիկ տեղյա՞կ են ռազմաճակատային իրադարձություններին, թե՞ զրկված են ճշմարիտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։
-Տիկին Հայրապետյան, այսօր ինչպիսի՞ն են տրամադրություններն Ադրբեջանում։
-Պետք է ասեմ, որ պատերազմական գործողությունների առաջին իսկ պահից սկսած՝ ձեւավորված տեղեկատվական ընդհանուր բլոկադան շարունակվում է։ Ոչ մի տեղեկատվություն չկա իրենց զոհերի, վիրավորների մասին։ Եվ, ընդհանուր առմամբ, ադրբեջանական հանրության ներսում չեն հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։ Իսկ եղած հրապարակումներն էլ չափազանց միակողմանի են ու չեն ներկայացնում իրական պատկերը։ Փաստացի` հանրությունը մոլորությոն մեջ է եւ չի գիտակցում, թե ինչ է կատարվում իրականում։
-Ժողովրդի աչքերը «փակ պահելու» այդ վիճակը, ըստ Ձեզ, ինչքա՞ն կարող է ձգվել։
-Կարծում եմ, որ ինքնասիրություն ունեցող ժողովուրդը թույլ չէր տա, որ ընթացող պատերազմի արդեն 11-րդ օրն իրեն տեղեկություններ չտային սպանվածների, վիրավորների եւ, ընդհանրապես, պատերազմական ընդհանուր իրավիճակի մասին։ Բայց փաստացի դա ակնհայտ է։ Այնքան, որ նրանք կարող են քննարկել մեր կողմից մեր զոհերի վերաբերյալ հրապարակված ցուցակները, բայց չխոսել սեփական զոհերի մասին։
-Իսկ չկա՞ն ըմբոստության դրսեւորումներ. պատերազմը լռեցնո՞ւմ է նրանց ձայնը սեփական իշխանությունների կողմից վարվող քաղաքականության դեմ։
-Կարող եմ հետեւյալն ասել. սովորաբար, ըմբոստության վերաբերյալ իմ տեղեկությունները ստանում եմ ընդդիմադիր լրագրողների կամ ընդդիմադիր գործիչների կողմից արվող հրապարակումներից։ Բայց այս պահի դրությամբ այս մարդիկ եւս նմանատիպ հրապարակումներով դեռեւս հանդես չեն գալիս։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ խիստ վերահսկողության տակ է, որպեսզի իրավիճակը հասկանաս ու կարողանաս ներկայացնել։
-Եղած խուճապի մասի՞ն ինչ կասեք. որոշ տեսանյութեր, կարծես, սպրդում են։
-Այո։ Կային, օրինակ, տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի մայրերն ասում են՝ հետ վերադարձրեք մեր երեխաներին եւ այլն, եւ այլն։ Բայց ընդհանուր առմամբ` այս պահի դրությամբ դժվարանում եմ նմանատիպ տեսանյութերի հիման վրա վերլուծություններ անել։ Որովհետեւ, անկեղծորեն, ինֆորմացիայի պակաս զգացվում է։ Այն մարդիկ, որոնք մշտապես հանդես են եկել հրապարակումներով, այս պահի դրությամբ լռում են։
-Իսկ ազգային փոքրամասնությունների առումով ի՞նչ կարող եք ասել։ Արցախյան կողմը մի քանի անգամ հայտարարեց, որ սա իրենց պատերազմը չէ, որ ձեռնպահ մնան հայերի դեմ պատերազմելուց, պայմաններ առաջարկեց նաեւ այլեւալ վիճակների համար։ Այս ամենը որեւէ արդյունք կարո՞ղ է տալ։ Եվ եթե ո՛չ այս պահին, ապա թեկուզ՝ հետագայում։
-Վստահ եմ, որ թե՛ ազգային փոքրամասնությունների, թե՛ ադրբեջանական ողջ հասարակության առումով հստակ ընկալում չկա, թե ինչ է կատարվում ռազմաճակատում։ Չկա ընկալում իրենց կրած կորուստների ու անհաջողությունների մասին։ Ընդամենն առկա է կեղծ քարոզչություն, եւ այդ քարոզչության ներքո են իրենք ամբողջությամբ ապրում։ Իսկ պետական քարոզչականից տարբերվող հատուկենտ հրապարակումներն էլ խոսում են այն մասին, որ պարզապես հանրության մեջ կան մարդիկ, որ այդ ամենին չեն հավատում։ Վերջիններս էլ նշում են, որ իրենց եզրակացությունները կազմում են՝ ելնելով հայկական աղբյուրների հրապարակումներից։ Բայց մի բան միանշանակ է` երբ ադրբեջանական հասարակությունը տեղեկանա ու հասկանա, թե իրականում ինչ է կատարվել, դա չի կարող Ալիեւի համար իրական հետեւանքներ չունենալ։
-Դեռ որքա՞ն կարող են իրենց դիերը թաքցնել։
-Չեմ կարող ասել. առնվազն 11 օր թաքցնում են։ Եվ կարծում եմ, որ Ալիեւը նպատակային ձեւով չի ցանկանում հումանիտար հրադադարի գնալ ու դիակները վերցնել, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ դա կարող է երկրի ներսում ուղղակի մեծ խուճապ առաջացնել եւ մարդկանց մեջ ձեւավորել զգացողություն, որ այն, ինչ ներկայացվում է իրենց, եւ այն, ինչ գոյություն ունի իրականում, ամբողջությամբ տարբեր բաներ են։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ 08-10-2020
|

փակել >>
|