Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Թուրքիան պետք է չեզոքացնի վարձկաններին ու ահաμեկիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Time» հանդեսին, որում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի սահմանագոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների, Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու հետ կապված հարցերի: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Time»-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին մեղադրանքներ է հնչեցրել, որ Թուրքիան արդեն իսկ ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար:
«Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ», - հոկտեմբերի 2-ին «Time»-ի հետ հեռախոսազրույցում ասել է Փաշինյանը՝ մեղադրելով Էրդողանին, որ աջակցում է Ադրբեջանին՝ ուղարկելով 1500–2000 սիրիացի ահաբեկիչների:
Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաեւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, Փաշինյանն ասել է. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր՝ ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:
Հարցին, թե չի՞ կարծում, արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով ինքը սադրել է Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանեց, որ իշխանության գալուն պես ինքը պատմական կոչ արեց` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձեւ, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Ըստ նրա՝ իր հետագա հայտարարություններն արվել են ի պատասխան Ալիեւի մաքսիմալիստական դիրքորոշման:
Փաշինյանը շեշտել է, որ, որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է՝ Թուրքիան պետք է «դադարեցնի իր ներգրավվածությունը» եւ «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:
Նա պնդել է, որ վարձկաններն ադրբեջանական գյուղերում հալածում են մարդկանց եւ թալանում ալկոհոլ վաճառող խանութները՝ պահանջելով, որ հետեւեն շարիաթի օրենքներին:

08-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO