Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԼՂՀ


Թուրքիայի ճակատագրական սխալը

Հաղթելու են մեր միասնական ոգին եւ քաղաքակիրթ աշխարհի կամքը՝ հայ զինվորների բազկի ուժով

Թուրքիան ճակատագրական մեծ սխալ թույլ տվեց, երբ ոչ միայն հրապարակայնորեն հանդես եկավ Ադրբեջանի օգտին, այլեւ իր ռազմական ներկայությունն ապահովեց մարտադաշտում՝ «F16»-ներով, ԱԹՍ-ներով եւ դրանց օպերատորներով, բարձրաստիճան հրամանատարական կազմով եւ վարձկաններով: Թուրքիայի անմիջական մասնակցությունը Արցախի նկատմամբ սկսված ագրեսիային արթնացրեց հայ ժողովրդի հիշողության մեջ նիրհող հարյուրամյա վրեժի ցասումը: «Թուրքիա» բառը յուրաքանչյուր հայի մոտ ասոցացվում է ցեղասպան պետության հետ: Թերեւս, ադրբեջանական բանակն այսչափ անխնա չկոտորվեր, եթե նրանց զինվորների ճակատին ու ոչնչացվող զենքերի վրա գրված չլիներ «Թուրքիա»:
Այսօր Արցախում արթնացել է հայ ժողովրդի միասնական ազգային հիշողությունը, եւ ազգովի ձգտում ենք ճակատամարտի՝ ոչ միայն այսօրվա իրավունքները պաշտպանելու, այլեւ 1.5 միլիոն անմեղ զոհերի՝ երեխաների ու ծերերի, մայրերի ու աղջիկների սուրբ վրեժը լուծելու համար: Այս պահին Արցախում հաղթանակներ է կերտում մեր 100 տարվա վաղեմության կիսատ թողած պատասխանի գիտակցումը:
Հետդարձի ճամփա չկա: Այսօր մեր դեմ ադրբեջանցին չի կռվում, մեր դեմ կռվում է աշխարհի միջազգային ահաբեկչական ցանցը՝ Թուրքիայի գլխավորությամբ: Թուրքիան ցույց տվեց, որ ամենեւին չի փոխվել եւ 21-րդ դարում, քաղաքակրթության զարգացման մեր օրերում բարբարոսական պետական քաղաքականություն է վարում: Թուրքիան Արցախում փորձում է քաղաքակիրթ աշխարհին հետ շպրտել իր պատմական առաջադիմական եւ հումանիտար ուղուց: Ինչպես միշտ, այս անգամ եւս նա սպառնում է ոչ թե միայն Արցախին, այլեւ քաղաքակրթությանը: Ու կրկին մարդկության առաջադեմ արժեքները պաշտպանելու համար ռազմի դաշտում կանգնած են հայ ժողովուրդը եւ Թուրքիայի նորագույն վայրագությունների զոհերի այրունակիցները՝ հայաստանաբնակ եզդիները: Արցախից դուրս այդ երկրի դեմ է դուրս եկել ողջ աշխարհի առաջադեմ ու հումանիտար միտքը:
Ցեղասպան պետությունն իր գործողություններով արթնացրեց նաեւ աշխարհի քաղաքակիրթ հասարակության զայրույթը: Թուրքիայի ծավալապաշտական, ահաբեկչական գործողություններն այն չափ են ակնառու, որ դրանք չեն կարողանում չքննադատել նույնիսկ իր բացահայտ եւ քողարկված գործընկեր պետությունները: Չի բացառվում, որ վերջիններս՝ սեփական քաղաքական նպատակներից ելնելով, քողարկված աջակցում են Թուրքիայի գործողություններին, սակայն չեն կարող հրապարակավ չքննադատել նրա ահաբեկչական եւ ծավալապաշտական գործողությունները:
Թուրքիան իր գործողություններով ստիպեց, որ հայ ժողովուրդը իր հայացքը Արցախից բացի ուղղի նաեւ Արեւմուտք՝ Կիլիկիայից մինչեւ Անի՝ Մուշին ու Ղարսին, Վանին ու Էրզրումին …
Ու այսօր հայ ժողովուրդն իր բարեկամների հետ, հարյուրամյա ցասումը հոգում, հաղթական կռիվ է տալիս դարավոր թշնամու դեմ: Վրեժի զգացումն այնքան մեծ է ու պահն այնչափ կարեւոր, որ անտեսելով սուրբ զոհերը, հայոց բանակն այսօր հաստատակամ պայքարում ու նոր լուսավոր հաղթանակ է կերտում: Հայ զինվորն այսօր միայն հաղթանակի պատմությունն է գրում, որովհետեւ լավ գիտի, որ նահանջի ճամփա ու տեղ չկա: Չի կարող նահանջ լինել Թուրքիայի հարյուրամյա ծավալապաշտական քաղաքականության դեմ, որովհետեւ զիջումը սահման չունի, այն վերջն է: Պատմությունը ցույց է տալիս, որ Թուրքիան իր բնազդային ձգտումներով կանգ է առնում միայն այն դեպքում, երբ ուժի պարտադրանքով պարտվում է: Իսկ Արցախում Թուրքիան մտադիր չէ իր կամքով կանգնել, նա իր այդ մտադրությունը հայտնում է Ալիեւի բերանով՝ հայտարարելով, որ Արցախը Ադրբեջան է:
Հետեւաբար, Արցախում մենք հաղթելու ենք: Հաղթելու են մեր միասնական ոգին եւ քաղաքակիրթ աշխարհի կամքը՝ հայ զինվորների բազկի ուժով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO