Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


30 տարվա իմ «բաժինքը»

Այն ստիպեց սիրել մարդուն ու իմ հոգու մարդուն՝ հային

Մեր 30-ամյակի հետ այլ ծրագրեր ունեի։ Պատերազմը շատ բան փոխեց։ Նախապես գրածս էլ ջնջեցի։
Հետո զղջացի, ախր այդ 30 տարվա 22-ը իմ կենսագրության «բաժինքն» է։ Անընդմե՛ջ բաժինքը՝ երբեմն տարիներ շարունակ առանց արձակուրդի։ Անընդհա՛տ բաժինքը՝ երկրորդ, երրորդ աշխատատեղն ունենալու պարագայում անգամ… Ճիշտ է, նախկին գրածս վերականգնեցի, բայց մի տեսակ դառնահամ ստացվեց...
Չէ, տարիներս հալած յուղի պես չեն անցել. երբ մի քիչ մասնագիտացա ու սկսեցի ոչ թե թացն ու չորը չխառնել, այլ՝ թացի ու խոնավի նուրբ տարբերությունը զգալ, անգամ ներսում խնդիրներ ունեցա։ Արեւի մտնելուն պես նեղվում էի, արեւի դուրս գալու հետ՝ ժպտում. հետո՞ ինչ, ես չեմ զիջելու, անքուն գիշերներ եմ լուսացրել այստեղ, իմ տունն է, իսկ տնից մարդ չի նեղանում։ Նեղվում է, անցնում-գնում է։
Գործունեությանս հետեւանքով իմ այս երկրորդ տնից դուրս էլ խնդիրներ ունեցա` իրավապահ մարմինների հետ ամենօրյա նյարդայնացնող քաշքշուկներ, ընկերների դավաճանություն... Արեւի դուրս գալուն պես էս էլ հալվեց-գնաց...
Համալսարանն ավարտելուց հետո որոշեցի աշխատել ընդդիմադիր թերթերից որեւէ մեկում, որոնցից շատերին թղթակցում էի ուսանողական տարիներին եւ աշխատանքի առաջարկներ ունեի։ Դասախոսներիցս մեկը՝ Յուրի Առաքելյանը («Պրավդա»-ի թղթակիցը) բռնեց ձեռքս. «Պետական մամուլ գնա, ընդդիմադիրում աշխատելը հեշտ է, փորձիր նույն ասելիքդ պետական խողովակով տեղ հասցնել։ Հզոր բան կստացվի»։
Լսեցի-գնացի-մնացի։ Ու գոհ եմ, որ մնացի։ Որոշ դեպքերում գրիչս զսպեցի, որոշ դեպքերում՝ արձակեցի, բայց ասելիքս տեղ հասցրեցի...
Ինչի՞ց սկսեցի։ Այսօրվա պես հիշում եմ՝ առաջին նյութս Սեւքարեցի Սաքոյի տապանաքարի վերականգնման մասին էր։ Հետո՝ աշխարհներից աշխարհներ՝ էլ Ելցին ու Չերնոմիրդին, էլ Զյուգանով ու Լեբեդ։ Դրսի մամուլից թարգմանություններ էի անում նաեւ, թե ապագայում ինչպես ենք կարողանալու հեռախոսով վճարումներ անել, գնումներ պատվիրել, գրքեր կարդալ։ Թվում էր՝ հեքիաթ էի պատմում... Հետո տեխնիկական դարն ինձ վախեցրեց, եկա ծաղկին ու մանրանկարչությանը։ Մեկ էլ նորից թռա աշխարհեաշխարհ՝ գեղարվեստից եկա կենտրոնական բանկ, գնացի նոր ներդրվող ընտանեկան նպաստի համակարգ, ամեն ստեղծվող հացի արտադրամասից անգամ սկսեցի ու անցա ամենատարբեր տեսաֆիլմերի պրեմիերաներին։ Մեկ էլ նախկին ԽՍՀՄ երկրների դրամանիշներից հասա Պավարոտիին, հետո՝ շարիաթական դատաստաններին ու վահաբականներին, ձեռքս մումիաներ կենդանացնելու առասպելներից հասավ անվճար պրոթեզներին, հետո էլ սիրտս գնաց մնջախաղի աշխարհ ու... վերջում վերադարձա հայկական բանակ։
Այ էստեղից էր պետք սկսել՝ դարեր շարունակ մեր երազանքից։ Ունենք։ Պիտի անցնենք մեր ազգային մեծ նպատակի իրագործմանը։ Ի՞նչ է պետք՝ հզո՛ր բանակ՝ ո՛չ միայն ոգով։ Հզոր բանակի թիկունքին պետք էր ուժեղ, ամուր տնտեսություն։ Մի գիշերում վերջ տվեցի թափառումներիս ու հետո եւ ցայսօր ինչ էլ գրեցի՝ տնտեսություն դուրս եկավ։ Մարզեր, գյուղեր, գործարաններ գնացի, սարերով անցա, ամեն հանքի ու ջրի խողովակի մասին գրեցի, ամեն կտրված ծառի համար ցավեցի ու ամեն նոր մշակվող հողատիրոջ հետ քեֆի նստեցի։ Իմ մեծ Հայրենիքի այս փոքրիկ հատվածի ամեն շունչը զգացի։ Հա, գրպաններս էլ, ճիշտ է, ծակ չէին, բայց մեջն իսկի քոռ լումա էլ չկար։ Ամբողջ երկիրն «ավտոստոպով» անցա։ Սիրեցի մարդուն, առավել սիրեցի իմ հոգու մարդուն՝ հային։ Ուրախացա, որ ես նրանցից մեկն եմ ու գործիս կարեւորությունից ելնելով՝ գլուխս դիք-դիք ման եկա...
Հետ եմ նայում՝ երբեք գրչիս չեմ դավաճանել։
Հետ եմ նայում՝ ինքս ինձ հետ անհաշտ ու հաշտ եմ եղել, բայց չեմ ամաչել ստորագրությունիցս։
Հետ եմ նայում՝ ահռելի գործ եմ արել՝ լավ, վատ, բայց հավատով եմ արել։
Հետ եմ նայում ու հիմա՝ հայելուն։ Ու սիրում եմ ինձ։ Բայց հա, համեստությունս եմ կորցրել. հայելու մեջ հաճախ եմ տեսնում, որ չափից ավելի հպարտ կանգնելուց գլուխս երբեմն հետ եմ գցում։
Ու հիմա գրկել եմ 30 տարվա իմ «բաժինք» 22-ը ու... չէ, կոնյակը թողել եմ հետոյին՝ երբ բանակիս այս օրերի հաղթանակը դիվանագիտական դաշտում էլ կամրագրվի ու... կանցնեմ «բաժինքս» մեծացնելուն: Էլի գործ կա ու էլի բանակի թիկունքում՝ տնտեսությունում...
Բայց էս հայելին երեւի կորցնեմ… Համեստությունը չէր խանգարի…

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO