Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Արտակ Մովսիսյան. մեծ հայը, հայրենասերը, պատմաբանը

Նա հայոց պատմությունն ավելացրեց եւս 2000 տարով

Արտակ Մովսիսյանն ապրեց ընդամենը 50 տարի, բայց ստեղծեց պատմագիտական այնպիսի հարուստ ժառանգություն, որը լույս սփռեց մեր պատմության դեռեւս չբացահայտված էջերի վրա։ Նրա՝ որպես մարդու, քաղաքացու, հայի եւ պատմաբանի կերպարը կարելի է տեսնել միայն ամբողջության մեջ։
«Իր կյանքի ընթացքում Արտակ Մովսիսյանը կատարեց մի ամբողջ ինստիտուտի աշխատանք։ Շատ քիչ պատմաբաններ կարելի է գտնել, որոնք 50 տարվա ընթացքում հասցրել են անել այն, ինչ արեց Արտակ Մովսիսյանը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովիկ Գրիգորյանը։
Արտակ Մովսիսյանը ԵՊՀ-ն ավարտել է 1994-ին՝ էքստերն կարգով։ Եզակի դեպքերից էր, երբ հնարավորություն են տալիս էքստերն ավարտել։ Շատ քիչ է լինում, երբ հինգ տարվա ուսումը կարողանում են ավարտել չորս տարվա ընթացքում։ Դա վկայում էր նրա ուսման բարձր առաջադիմության մասին։
Փայլուն ուսանողից մինչեւ փայլուն դասախոս ճանապարհը տեւեց 8 տարի։ Ամբիոնի այն ժամանակվա ղեկավար, ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանը բարձր էր գնահատում իր ուսանողին եւ մեկ վայրկյան անգամ չվարանելով` հրավիրեց նրան դասախոսական աշխատանքի։ Այդ ժամանակ Արտակ Մովսիսյանն աշխատում էր արեւելագիտության ինստիտուտում եւ նոր էր պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։ Դեռեւս ուսանող տարիներից նա աչքի էր ընկել որպես ստեղծագործ պատմաբան եւ հասցրել էր ճանաչելի դառնալ պատմագիտական հանրությանը։ Իր առաջին աշխատությունը գրել է ուսանող տարիներին։ «Հնագույն պետությունը Հայաստանում. Արատտա» աշխատությունը տպագրվել է 1992-ին, իսկ մեկ տարի անց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ» մրցույթում ճանաչվել է հաղթող որպես լավագույն պատմագիտական աշխատանք։
Կարճ ժամանակում Մովսիսյանը ստեղծեց մեծ պատմագիտական ժառանգություն՝ գնալով դեռեւս չտրորված ճանապարհով։ Գրիգորյանի խոսքով, Արտակի գլխավոր առավելությունը այն էր, որ ձեռնամուխ էր լինում այնպիսի ոլորտների եւ այնպիսի խնդիրների ուսումնասիրության, որոնք մեր պատմագիտության մեջ բաց էին մնացել։ Իսկ որտեղի՞ց էր այդ ներշնչանքը. դա վստահաբար գալիս էր դեռ աշակերտական տարիներից։ Դպրոցական դասընկերներից մեկը պատմել էր, որ երկուսն էլ ի սկզբանե գիտեին, թե որն է լինելու իրենց ընտրած ճանապարհը, մեկը՝ պատմաբան էր դառնալու, մյուսը՝ բժիշկ։ «Արտակը մեծ հայրենասեր եւ ազգային նկարագիր ունեցող քաղաքացի էր, մարտնչող քաղաքացի։ Այն ճանապարհը, որ ինքն էր ընտրել, հեշտ չէր։ Արատտա թագավորության հետ կապված իր աշխատանքը, որ վերաբերում էր 2-3-րդ հազարամյակներին, հետո արդեն Վանի թագավորությանը, նախամաշտոցյան գրային համակարգին նվիրված մենագրությունները չտրորված ճանապարհով եւ շատ բարդ աշխատանքով ստեղծված աշխատություններ էին»,- ասաց զրուցակիցս։ Քիչ չեն եղել նաեւ թերահավատները, որոնք փորձել են վիճարկել եւ կասկածի տակ դնել այդ ամենը, սակայն որեւէ մեկն այդպես էլ հիմնավոր փաստարկներով չկարողացավ հերքել պատմաբանի ասածները։ «Մեծ եռանդով եւ երիտասարդին բնորոշ վճռականությամբ Արտակը հաղթահարեց այդ ամենը։ Դրա վկայությունն այսօրվա նրա երեք տասնյակ մենագրություններն ու երեք տասնյակից ավելի գիտական հոդվածներն են»,- ընդգծեց Գրիգորյանը։
Արտակ Մովսիսյանը մեր հայոց պատմությունն ավելացրեց եւս 2000 տարով։ «Գաղտնիք չէ, որ խորհրդային շրջանում հայոց պատմությունը հաճախ սկսում էին մ.թ.ա. 6-րդ դարից, անգամ Վանի թագավորությունը հայկական չէր համարվում, քարոզվում էր հայերի եկվորության գաղափարը։ Այն համակարգը, որ ինքը ստեղծեց եւ ցույց տվեց իր ուսումնասիրությունների ընթացքում, մեր պատմությունը տարել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբները։ Դա մենք պետք է պահենք եւ պաշտպանենք անկախ այն բանից, որ փորձում են կասկածի տակ դնել այդ ամենը»,- հավելեց նա։
Արտակ Մովսիսյանը թողել է նաեւ կիսատ գործեր։ Մեծ ոգեւորությամբ էր պատրաստվում տպագրելու իր նոր աշխատությունը, որը վերաբերում էր մինչհելլենիստական շրջանի Հայաստանին։ 400-ից ավելի էջերում ներառված են արժեքավոր վավերագրեր, փաստաթղթեր։ Անգամ ծանր պայմաններում, հիվանդանոցում գտնվելիս, նա աշխատում էր եւ վերջին շտկումներն էր անում, որպեսզի ուղարկի տպագրության։ Վստահաբար կարելի է ասել, որ արժեքավոր աշխատություն է լինելու, որտեղ ներառված կլինեն մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված եւ մինչ այսօր հայ իրականության մեջ չտպագրված նյութեր։
Մովսիսյանն ուսումնասիրել է նաեւ նախամաշտոցյան գրային համակարգի խնդիրները, որոնք, ըստ Գրիգորյանի, լուրջ խոսք են մեր պատմագիտության մեջ, եւ ժամանակն ըստ արժանվույն անպայման կգնահատի այն։ Ավագ գործընկերը բարձր է գնահատում մեծ հայորդու ավանդը դասագրքերի ստեղծման գործում, առավել եւս, որ հնագույն եւ հին շրջանի մի շարք թեմաներ գրվել են հենց Մովսիսյանի կողմից։ Մյուս կարեւոր առաքելությունն այն էր, որ լինելով ամբիոնի վարիչ, մեծ աշխատանք էր կատարում երիտասարդ ունակ մասնագետներին ամբիոնում պահելու եւ ճանապարհ տալու համար։
Արտակ Մովսիսյանը նաեւ 8 պատմական ֆիլմերի հեղինակ է, այդ թվում` «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմը, որը թողարկվել է 3 լեզվով։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

09-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO