Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՊՆ


Ամենքս դեպի մեր խրամատը

Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմել է արտերկրի հայրենակիցներին
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կոչով դիմել է արտերկրում ապրող հայրենակիցներին: Նա «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ այս օրերին բոլոր հայերը դիմակայում են չարիքին, ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը:
«Մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ: Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ: Ի տարբերություն թշնամու` մենք չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում, մենք ունենք սփյուռք: Իմ այս կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հայի, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի ու 10 մլն հաղթողի: Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատն ու մղի իր պայքարը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա հայտնել է, որ ամեն օր հարյուրավոր, հազարավոր նամակներ է ստանում արտերկրի հայրենակիցներից, ովքեր հարցնում են, թե ինչպես կարող են օգնել, ինչ ուղարկել:
ՊՆ ներկայացուցիչը շեշտել է, որ այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա՝ նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «himnadram.org» եւ ԱՄՆ-ի տարածքից՝ «armeniafund.org» կայքերի միջոցով:
«Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն ծառայում է իր նպատակին բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ: Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է: Ես վստահ եմ, որ դուք ամեն րոպե ու ամեն վայրկյան այն ավելի եք ամրացնելու: Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում: Ամենքս դեպի մեր խրամատը: Ի գո՛րծ»,- եզրափակել է Արծրուն Հովհաննիսյանը:

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO