Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Արարատի նման ճերմակ գագաթ չկա…»

Հայոց սուրբ լեռան նվաճումը

Քանի-քանի բարբարոս ցեղերի, արյունռուշտ ելուզակների արշավանքների ու վայրագությունների է ականատես եղել հայոց սրբազան լեռը: Հայ անպարտելի բազկի քանի-քանի հաղթական ճակատամարտերի վկան է եղել ու իր վեհափառ բարձունքից հորդորել ու ոգեշնչել հայրենապաշտ իր քաջազուններին: Այսօր էլ Լեռան սիրտն ասես տագնապով է զարկում. հայ ժողովուրդը կրկին փոթորկվել ու նորից կենաց կռվի է ելել՝ սասանելու ոխակալ ու եղեռնագործ ոսոխին: Եվ լեռան ըմբոստ ոգին կրկին ապավեն է իր զավակներին: Ապավեն է նաեւ լեռան ձյուներում մխրճված այն խաչը, որն իրենց հետ վերցրել էին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը եւ նրա գիտական արշավախմբին որպես թարգմանիչ ուղեկցող անմահ Խաչատուր Աբովյանը:
Արշավախումբն Էջմիածին էր եկել գիտական զանազան ուսումնասիրություններ կատարելու նպատակով, իսկ նպատակի առանցքում Արարատ լեռան նվաճումն էր: Պարրոտի խնդրանքով կաթողիկոսը, որպես թարգմանի ու տեղական պայմաններին ծանոթ անձնավորության, թույլ է տալիս Աբովյանին ուղեկցել նրանց: Զինվորական ուղեկցորդով Հայաստան ժամանած արշավախումբը ստացել էր նաեւ Նիկոլայ Առաջին ցարի հավանությունը:
Արշավն սկսվում է Հայոց մայր գետի՝ Արաքսի անցումով եւ ուղղություն վերցնում դեպի 1200 մետր բարձրության վրա գտնվող Ակոռի գյուղ: Այնուհետեւ, հետեւելով այն ժամանակներում մեծ անուն վաստակած բանաստեղծ ու նվիրյալ հոգեւորական Հարություն Ալամդարյանի խորհրդին, հանգրվանում են 2400 մետր բարձրության վրա հառնած սուրբ Հակոբ վանքում: Այստեղից էլ սկսվում է վերելքը: Սակայն տաք հագուստի բացակայության պատճառով լեռան գագաթ մագլցելու նրանց առաջին փորձն անհաջողության է մատնվում: Շուրջ մեկ շաբաթ անց վերելքը ձեռնարկում են երկրորդ անգամ: Ակոռիի գյուղապետ Ստեփան Խոջիյանցի խորհրդով արշավականները փոխում են վերելքի ուղղությունը՝ դեպի գագաթ բարձրանալ հյուսիս-արեւմտյան լանջով: Այդ ուղղությամբ հասնելով 4885 մետր բարձրության՝ կրկին ստիպված են լինում հանգրվանատեղի վերադառնալ, քանի որ մինչեւ մայրամուտ անհնարին էր հասնել բաղձալի բարձունքին: Արշավախումբը նպատակակետին է հասնում միայն երրորդ մաքառումից հետո՝ 1829 թ. հոկտեմբերի 9-ին: Մեծ լուսավորիչն Էջմիածնից հետը վերցրած փայտե խաչը տեղադրում է իր արած սառցափոսի մեջ, շշի մեջ սառցաբեկորներ լցնում ու իր հետ, իբրեւ սուրբ ջուր, բերում հայոց հոգեւոր մայրաքաղաք: Նույն տարվա նոյեմբերի 8-ին նա եւ Պարրոտը նվաճում են նաեւ փոքր Արարատի՝ Սիսի գագաթը:
Բայց այդ լեռնանվաճումներով չի ավարտվում հանճարեղ գրողի «ուխտագնացությունը»: Տարիներ անց՝ 1845-ին նորից է նրան բախտ վիճակվում բարձրանալու սրբազան լեռան գագաթը: Այս անգամ նա ուղեկցում էր գերմանացի բնագետ Հերման ֆոն Աբիխին: Իսկ նրա երրորդ՝ լեռան վերջին վերելքն անգլիացի Հենրի Դանբի Սեյմուրի հետ էր՝ 1846 թվականին:
Հետագայում սուրբ լեռան գագաթը բարձրանալը հայտարարվել է «սրբապղծություն», իսկ մեծն լուսավորիչը ենթարկվել է հալածանքների խավարամիտ հոգեւորականների կողմից:
Առայսօր հալածված է նաեւ նրա գերեզմանը անհայտության խավար հորիզոններում: Սակայն ուր էլ որ լինի, նրա՝ հայրենապաշտի հոգին ականատեսն ու վկան է հայոց նորօրյա Սարդարապատի ու որոտում է սաստկաձայն՝ «այդ ո՞ւմ վրա եք սուր բարձրացրել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում…»:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO