Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԶԱՆԱԶԱՆ


«Գելի անունն է դուրս եկել, աղվեսը աշխարհ քանդեց»

Տարածված կարծիքի, ընդհանուր պատկերացումների, գնահատականների, վարվելակերպի չափանիշների, կարծրատիպերի՝ երբեմն մոլորեցնող դերի մասին է: Որքան «գայլեր» կան, իսկապես, որ հանիրավի վարկաբեկվում են իրենց վերաբերյալ կայունացած պատկերացման պատճառով միայն, այնինչ` «աղվեսները» սուսուփուս (փաստորեն, օգտվելով «գայլերի» դուրս եկած անունից) իրենց գործն են անում՝ ավելի մեծ վնաս պատճառելով: Եվ ոչ միայն աղվեսները՝ բառի բուն իմաստով:
Խրիմյան Հայրիկը, խոսելով անասունների հանդեպ մարդկանց անգութ վերա-բերմունքի մասին, մի առակ է շարադրում: Սովահար գայլը մի գյուղ է մտնում, գոմի պատի ճեղքից ներս նայում ու տեսնում, թե ինչպես են մարդիկ ոչխարներ մորթում, շներն էլ անհամբեր իրենց բաժնին են սպասում: «Այստեղ գայլուն սիրտ դառնացաւ եւ սկսեց ինքնին ասել, է˜, անիրաւներ, այդ բան եթէ գայլն անէր, ի՞նչ վայնասուն կը հանէիք. դուք, հովիւներ, շներով, բրերով զայն պիտի հալածէիք, ես արդ զրկուած ու նուաղած աչքով կը դիտեմ ձեր այդ արածներն, գայլու անուն ելած է, ոչխարներ դուք կուտէք, դուք յիրաւի կերպարանքով մարդ էք, այլ բարքով մարդագել էք»:
Կարծրատիպերը երկակի դեր են կատարում միջանձնային փոխհարաբերու-թյունների մեջ՝ եւ՛ դյուրացնում են հաղորդակցումը, եւ՛ անասելի բարդացնում: Շրջա-պատում որեւէ նոր մարդու, երեւույթի, իրադարձության հանդիպելիս՝ դրանք ըն-կալում եւ ըմբռնում ենք մեր մեջ արմատավորված պատկերացումների (ճիշտ կամ սխալ, անաչառ կամ կողմնակալ, անկիրք կամ հուզախառն, ընդոծին կամ յու-րացրած) ոսպնյակով: Այդկերպ՝ կարծրատիպերի միջոցով գործադրելով սեփական եւ այլոց փորձը՝ դյուրացնում ենք թե՛ աշխարհընկալումը եւ թե՛ հանրային վարքի կարգավորումը: Բայց նույն կարծրատիպերը, իրենց իսկ բնույթով, խանգարում են մեզ:
Քսանմեկերորդ դարում հեռուստագովազդը սերտած խոսքերի մի իսկական հոր-ձանուտի մեջ է առել ակնդրին եւ ունկդրին՝ հետապնդելով առաջարկվող ապրանքի կամ ծառայության «անուն հանելու» նպատակը՝ բարձր վարկանիշի, դրական համ-բավի, սպառողական գրավչության ձեւավորումը: Պակաս համառ ու տաղտկալի չէ քաղաքական գովազդը, որ ծեփում է այս կամ այն գործչի կերպարը:
Մենք անքննադատ ընդունում ենք նախորդ սերունդների կարծիքները, հեղինա-կավոր մարդկանց ասածները, տպագիր խոսքը, գիտության բանաձեւումները, տուրք ենք տալիս սնոտիապաշտությանը, ազգային, կրոնական եւ ռասայական խտրակա-նությանը, նախապաշարմունքներին, կանխակալ վերաբերմունքին եւ այլն:
Միմյանց գնահատում ենք ըստ արտաքինի, եւ առաջին տպավորությունը վճռորոշ է լինում մարդու մասին կարծիք կազմելիս: Մարդու դեմքը, հագուստը, կեցվածքը, շարժուձեւը մեզ համար հաճախ ավելի կարեւոր են լինում, քան նրա ներքինը, խոսքն ու գործը: Խելացի արտաքինով ճարտասանին սիրահոժար պատրաստ ենք ունկնդրել եւ վստահություն ընծայել, մինչդեռ «խելացիի» մասին կայունացած պատկերացումներին չհամապատասխանող մեկի ամենախելոք խոսքն իսկ մեր ականջը չի ընկալում: Ինչպես որ ասացվածքն է արձանագրել. «Միրուք չունեմ, խոսքս չի անց կենում»:
Միեւնույն արարքին տարբեր մարդկանց առումով հակադիր մեկնաբանություն ենք տալիս, քանի որ, թողած արարքի իրական դրդապատճառները, դրան մեր պատ-րաստի բացատրությունն ենք հարմարեցնում՝ դարձյալ ելնելով կայունացած պատ-կերացումներից. «Հարուստ մարդը օձ կերավ, ասին՝ դեղ ա, աղքատը կերավ, ասին՝ սոված ա», «Շորերս թոզոտ տեսար, ինձ ջաղացպան կարծեցի՞ր», «Արագ եմ քայլում, ասում են՝ ծուռ է, կամաց եմ քայլում, ասում են՝ կույր է», «Մի տարի գառնություն արա, յոթ տարի գելություն, էլի գառնությունդ կասին»:
Արդ, առածանին հիշեցնում է այս հանգամանքը եւ հորդորում մեզ դա հաշվի առ-նել ընկալման սխալներից խուսափելու համար:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO