Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է Կովկասում

Բացի լայնածավալ ռազմական աջակցությունից, Հայաստանին պետք է ցուցաμերել նաեւ մարդասիրական օգնություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցերին պատասխանում է ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման եւ զարգացման վարչության պետ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:

-Պարոն Եվսեեւ, ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Ռուսաստանն այս բարդ իրավիճակում:
-Ռուսաստանի համար այս պահին խիստ ցանկալի է դադարեցնել պատերազմը։ Նման մոտեցումը մի քանի լուրջ պատճառ ունի: Նախ, կան մեծ թվով զոհեր, եւ փախստականների հոսք է սկսվում։ Անխնա ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասին անմիջապես սահմանակից երկիր, շահագրգռված է կանխել այս պատերազմը: Երկրորդ պատճառն այն է, որ զինված հակամարտության ձգձգումը՝ Սիրիայից եւ այլ վայրերից արմատական իսլամականների Ադրբեջանի Հանրապետություն մշտական «ներմուծմամբ», կարող է Ադրբեջանում հանգեցնել ապակայունացման: Ռուսաստանը կարող է խնդիրներ ունենալ Հյուսիսային Կովկասում՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանի որոշ ժողովուրդներ Ադրբեջանում ունեն հայրենակիցներ, այսինքն՝ նրանք բաժանված ժողովուրդներ են: Երրորդ պատճառը. Ռուսաստանը լուրջ պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, որը Ռուսաստանի միակ դաշնակիցն է Կովկասում: Ռուսաստանը կփորձի նվազագույնի հասցնել Հայաստանին հասցված վնասը: Հաշվի առնելով դա, իմ կարծիքով, Ռուսաստանը պետք է գնա լայնամասշտաբ ռազմական օգնության՝ զենք մատակարարելով Հայաստանին։ Ցավոք, դա կարելի է անել միայն Իրանի միջոցով, քանի որ հաղորդակցության մյուս ուղիները արգելափակված են: Կարծում եմ, որ անհապաղ մատակարարվող անհրաժեշտ զենքերից են հակաօդային պաշտպանության, ժամանակակից հակատանկային հրթիռային, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ պայքարելու անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ: Եվ նաեւ պահանջվում են «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակի մատակարարումներ: Բացի լայնածավալ ռազմական օգնությունից, Ռուսաստանը պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի Հայաստանին: Իրանական տվյալների համաձայն, նման օգնություն արդեն տրամադրվում է Հայաստանին: Ըստ անհրաժեշտության օգնությունը պետք է ընդլայնվի։ Արմատական իսլամիստների հոսքի ընդլայնումը տարածաշրջան կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Կարծում եմ, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի խզել Թուրքիայի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը: Հակառակ դեպքում, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դադարեցնել իրադարձությունների ավելի վտանգավոր զարգացումը:
-Հայաստանն առայժմ չի դիմել Ռուսաստանին ռազմական օգնություն ստանալու համար: Եթե դիմի՞։

-Եթե Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ որպես իր ռազմական դաշնակցի, ապա Ռուսաստանը պարտավոր է օգնել: Մենք դաշնակիցներ ենք: Ադրբեջանը Ռուսաստանի համար դաշնակից չէ: ՌԴ-ն եւ ՀՀ-ն ունեն ուժերի միացյալ զորախումբ, եւ պատերազմ սկսվելու դեպքում այս զորախմբի հրամանատարությունը ստանձնում է ՌԴ ԶՈՒ-ն ներկայացնող զինվորականը՝ գեներալի կոչումով։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այս ամենը ամրագրված է փաստաթղթերում։ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Հակառակ դեպքում Հայաստանը չէր կարողանա Երեւանից տեղափոխել հակաօդային պաշտպանության համակարգերը, քանզի միշտ էլ առկա է լուրջ սպառնալիք թիկունքից՝ Նախիջեւանից։ Ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Ամեն դեպքում, Գյումրիի ռազմական բազան լուրջ թիկունք է Հայաստանի համար։ Անհրաժեշտ են զենքի նոր մատակարարումներ՝ ուժերի հավասարակշռությունը վերականգնելու համար, քանի որ հայկական զորքերն այժմ պայքարում են ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի ու Պակիստանի դեմ, եւ երկու պետությունն էլ իրենց ծայրահեղ իսլամիստներն ունեն։ Իսկ նոր իսլամիստների ի հայտ գալը ոչ միայն Կովկասի, այլեւ Կենտրոնական Ասիայի ապակայունացում է ենթադրում։ Կարծում եմ, դա Ռուսաստանում հստակ հասկանում են:
-Դաղստանի ղեկավարության փոփոխությունը ինչպե՞ս եք կապում ռազմական գործողությունների հետ:
-Նման հավանականությունը դիտարկվում է ռուս որոշ փորձագետների կողմից: Ավելին, Դաղստանի նոր ղեկավար, գեներալ-գնդապետ Մելիքովը հոր կողմից լեզգի է, այսինքն՝ բաժանված ազգի ներկայացուցիչ: Ոչ ոք չի կարող բացառել պատերազմի ձգձգումը, քանի որ Ադրբեջանը կորցնում է իր ազգային ինքնիշխանությունը եւ կախվածության մեջ է մտնում Էրդողանից, ում ձեռնտու չէ զինադադարը։ Այլ հարց է, որ դա չի համապատասխանում Ադրբեջանի շահերին: Եվ եթե ծայրահեղ իսլամական զինյալները հասնում են Ադրբեջանի տարածք, ապա դա ապակայունացման լուրջ պատճառ է: Եվ այս դեպքում Ռուսաստանը պետք է մտածի իր սահմանների պաշտպանության եւ այն ժողովուրդների ճակատագրի մասին, որոնք մասամբ ապրում են Ռուսաստանում, մասամբ՝ Ադրբեջանում:
-Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է հակամարտության գոտում տեղակայելու իր խաղաղապահներին:
-Խաղաղապահների մուտք գործելու խնդիրը հեռանկարում է: Նախ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը, հակամարտող զորքերը դուրս բերել առաջնագծից: Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա պետք չէ հույսը դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, քանի որ ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ն շահագրգռված չեն ռուս խաղաղապահներ տարածաշրջան բերելու մեջ: Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է նման որոշում կայացնեն։

Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆ

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO