Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԱՇԽԱՐՀ


Նեղն ընկած Էրդողանը հիշել է Հեքմաթյարին

Ում օգնությամբ ջանում է հագուրդ տալ իր ծավալապաշտական նկրտումներին
Միջազգային ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Էրդողանը նոր վարձկաններ է բերելու փուշտուն Գոլբեդդին Հեքմաթյարի «Իսլամական կուսակցության» անդամներից: Վերջինիս գլխավորած կուսակցությունը ԽՍՀՄ-ի զորքերի դեմ Ա‎ֆղանստանում պայքարող մոջահեդական ամենաարմատական խմբավորումն էր, որը միաժամանակ Պակիստանի ԶՈՒ-ի գաղտնի ծառայությունների միջոցով ԱՄՆ-ի հատկացրած միջոցների առյուծի բաժինն էր ստանում, ինչը հաճախ կիրառել է նաեւ ներքին բախումների համար:
Հեքմաթյարը 1977 թ. 30 տարեկան հասակում է հիմնադրել ծայրահեղական այդ կուսակցությունը: 2001 թ., երբ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ սկսեց թալիբական Աֆղանստանի ու բեն Լադենի ճամբարների դեմ, նա անմիջապես թալիբներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Սա այն դեպքում, երբ թալիբները դեռեւս 1994 թ. նրան այդ երկրի քաղաքական թատերաբեմում երկրորդ պլան էին մղել: Հեքմաթյարը հայտնի է նաեւ որպես Քաբուլի մսագործ, քանի որ, համայնավարական իշխանությունների տապալումից հետո, իր վարչապետության շրջանում (1992-94 թթ.) այդ քաղաքում զոհվել է ավելի քան 50 հազար խաղաղ բնակիչ: 2002 թ. նա կրկին ապաստան է գտել Պակիստանում, որտեղից ահաբեկչական եւ այլ գործողություններով պայքարել է Ա‎ֆղանստանի իշխանությունների եւ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի դեմ, ընդգրկվել ՄԱԿ-ի ահաբեկիչների ցուցակում: Սակայն 2016 թ. նախագահ Մոհամեդ Աշրա‎ֆ Ղանիի եւ «Իսլամական կուսակցության» միջեւ ստորագրվեց խաղաղության համաձայնություն, ինչին ի հատուցում՝ Հեքմաթյարն ու նրա կուսակցության այլ առաջնորդներ ստացան անձեռնմխելիություն, նրա անունը հանվեց ՄԱԿ-ի ահաբեկչական ցուցակից:
Հատկանշական է նաեւ, որ Անկարան ոչ միայն խիստ կողմնակից էր հայտնի ահաբեկչի հայրենիք վերադառնալուն, այլեւ ամեն կերպ ձգտում էր խաղաղության բանակցությունների մասնակիցը դառնալ, այս մասին գրում էին նաեւ թուրքական ԶԼՄ-ները: Ա‎ֆղանստան վերադառնալուց հետո նա պաշտոնական հրավեր ստացավ Թուրքիա այցելելու համար: Ավելին, նույնիսկ պակիստանյան ԶԼՄ-ները նշեցին, թե Էրդողանը ցանկություն է հայտնել Ա‎ֆղանստանում դիմավորել նրան հայրենիք վերադառնալիս: Ինչպես նշում են վերլուծաբանները՝ Էրդողանը անհամբերությամբ սպասում էր Ա‎ֆղանստանի քաղաքական ասպարեզ նրա վերադարձին: Այնպես որ, ոչինչ պատահական չի լինում, թերեւս, Հեքմաթյար-Էրդողան մտերմությամբ էր պայմանավորված Քաբուլի դիրքորոշումը Արցախ-Ադրբեջան ընթացող պատերազմի վերաբերյալ: Հեքմաթյարը մեծ գումար է ներդրել Թուրքիայում եւ ըստ երեւույթին իր կյանքը վստահում է միայն թուրք բժիշկներին՝ բուժվելով միայն Թուրքիայում:
Էրդողանը դեռեւս 1985-ից եղել է Հեքմաթյարի երկրպագուն, Փիշեվարում հանդիպում է ունեցել նրա հետ: Սաուդական «Ալ Արաբիա» գործակալությունը 2017 թ. ապրիլին հրապարակել է 1985 թ. մի լուսանկար, որտեղ Էրդողանը ծնկել է Հեքմաթյարի առջեւ: Լուսանկարում նաեւ Թունիսի ծայրահեղական «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Ռաշեդ ալ Ղնուշին է (https://www.youtube.com/watch?v=QW4buqa7kS0): Այստեղ կա նաեւ 1995 թ. Թուրքիայում հիշյալ եռյակի մեկ այլ կերուխումի լուսանկար: Նշենք նաեւ, որ Հեքմաթյարը եղել է «Մուսուլման եղբայրների» աֆղանական տարբերակի «Երիտասարդ մուսուլմաններ» կազմակերպության անդամ: Էրդողանը մշտապես խիստ համակրել ու համակրում է իսլամական վերազգային այս կառույցին եւ, ըստ երեւույթին, ձգտում է դրա տարածմամբ իրականացնել իր նեոօսմանյան նկրտումները, իսլամի սունի ուղղության առաջնորդ դառնալու իր ցանկությունները: Այս բոլորը վկայում են Էրդողանի ու Հեքմաթյարի գլխավորած կուսակցությունների գաղափարախոսության զգալի ընդհանրությունների մասին: Հեքմաթյարը եւս արյուն հեղելու ցանկություն միշտ էլ ունեցել է: Ահավասիկ, 2019 թ. Ա‎ֆղանստանի նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ եթե դրանք կեղծված լինելու կասկած ունենա, զենք է վերցնելու: Դա տեղի չունեցավ, իսկ հիմա նրան մտերիմ բարեկամը հրավիրում է հեղել ոչ մահմեդականների արյունը, ինչը, թերեւս, հաճելի է թվում, սակայն նրան Արցախի դեմ պատերազմում հիասթափություն է սպասվում, ինչը տեղի է ունեցել նաեւ 90-ականների պատերազմի ընթացքում:
Հեյդար Ալիեւը եւս ի սկզբանե ձգտել է ծայրահեղ իսլամականներին ծառայեցնել իր նպատակներին՝ ԼՂՀ-ի դեմ պատերազմում հաջողության հասնելու, նրան ծնկի բերելու համար: 1993 թ. Ադրբեջան-ԼՂՀ ռազմական բախումների ընթացքում, ինչպես նշում են արեւմտյան աղբյուրները, ավելի քան 1000 արաբ-աֆղաններ աֆղանների ու պակիստանցիների հետ եկան Արցախ՝ կռվելով Ադրբեջանի բանակի կազմում իբրեւ վարձկաններ (RFI, 24 սեպտեմբերի, 2001 թ.): Սակայն, ինչպես հայտնի է, բացառապես որեւէ հաջողություն չարձանագրեցին: Այս առնչությամբ հատկանշական է, որ դրանք Աֆղանստանի մոջահեդական ամենաարմատական խմբավորման` Հեքմաթյարի գլխավորած «Իսլամական կուսակցություն» կազմակերպության ռազմական ճամբարների «սաներն» էին: Բնավ էլ բացառված չէ, որ այն ժամանակ էլ ահաբեկիչներն Արցախ էին բերվել հենց Էրդողանի միջնորդությամբ: Այն, որ Պակիստանից ու Ա‎‎ֆղանստանից Ադրբեջանի բանակում պատերազմին մասնակցողները Հեքմաթյարի ահաբեկիչներն էին, տողերիս հեղինակի համար փաստվել է 2000 թ. մայիսի 10-ին Թեհրանում: Այդ մասին մանրամասներ պատմեց գեներալ Ռաշիդ Դուստոմի գլխավորած Ազգային-իսլամական շարժում կազմակերպության օրգան «Ջոնբեշ» պարբերականի պատասխանատուներից Մահմուդ Մաջիդը, որին հարցազրույց եմ տվել: Խոսելով Հեքմաթյարի ահաբեկչական կենսագրության մասին, նշենք, որ, ըստ ամերիկյան տվյալների, նրա ճամբարների «սաներից» շուրջ 100-ը մասնակցել էին 1993 թ. Նյու Յորքի առեւտրի համաշխարհային կենտրոնի դեմ կատարված առաջին ահաբեկչությանը:
Էրդողան-Հեքմաթյար մտերմության մասին է վկայում նաեւ վերջինիս խստաշունչ ելույթն ի պաշտպանություն էրդողանի արկածախնդրության Միջերկրականում, որը ամբողջությամբ սեպտեմբերի 11-ին հրապարակել է «Անատոլու» գործակալությունը: Հեքմաթյարը ուրբաթօրյա աղոթքը առաջնորդելով, գովեստի խոսքեր է շռայլում ընկերոջ հասցեին՝ նշելով, որ Թուրքիան, շահագործելով հայտնաբերած գազի պաշարները, մինչեւ 2023 թ. դառնալու է գերհզոր պետություն: Ապա շեշտում է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բոլոր սադրանքներն ընդդեմ Թուրքիայի չեզոքացվելու են: Այլ կերպ ասած՝ Էրդողանը այս նեղ պահին էլ ո՞ւմ պետք է դիմեր, եթե ոչ գաղափարակից մտերիմ ընկերոջը:


Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO