Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հավերժության մասին

Որտեղ Այդին Մորիկյանն է ու իր գիրը

…Ու ի՞նչ գրել Այդին Մորիկյանի մասին: «Ասացի եւ ազատեցի հոգին իմ» գրքի՞, Ժուռնալիստիկայի դասագրքի՞, «Մնացյալ կյանքի առաջին օրը» գրքի՞՝ բոլորն էլ 2009-ից հետո: Միայնակ ծերունո՞ւ մասին, որ զրուցակից էր փնտրում, Աֆղանստան գնացած լրագրողի՞: Ո՞ւմ մասին գրել ու ի՞նչ գրել:
«Ավանգարդի» փոխխմբագրի, որ 1988-ին դարձել էր Խորհրդային Հայաստանի միակ թերթը, որտեղ ժամանակի իրադարձություններն էին լուսաբանվում: 1988-ի դեկտեմբերին Սպիտակում լույսընծայված «Առավոտ լուսոյ» թերթի՞ մասին, որի տպաքանակն ու համարների թիվը պատմական են, ինչպես պատմական էր 1988-ի դեկտեմբերը Հայաստանում: «Հայաստանի Հանրապետութիւն»-ի հիմնադիր խմբագրի մասին, որի համարների համար մարդիկ համբերատար հերթ էին կանգնում, որ Հայաստանում առաջինն էր դարձել 7-օրյա օրաթերթ: «Հայացք Երեւանից» ամսագրի խմբագրի՞ մասին, թե՞ «Օրրանի»: Թե՞ «Ժամանակ Երեւանի», որտեղ նրա վերջին աշխատանքային օրը 2008-ի նոյեմբերի 13-ն էր ու վերջին խմբագրականը Վանո Սիրադեղյանի ծնունդն էր շնորհավորում: Չգիտեմ:
Ես պատիվ եմ ունեցել ճանաչել մի մարդու, որ երբ գլուխը մի քիչ «խախանդվեր», մտադիր էր խմբագրել պատմության մեջ աննախադեպ թերթ՝ «Վաղը» անունով, որտեղ ոչինչ չէր լինելու երեկվա մասին: Ես պատիվ եմ ունեցել նրանից սովորել՝ ինչ է նշանակում ստորագրության պատիվ, եթե ամբողջ էջում կար մի անտեղի բառ, ջնջվելու էր աներկբա ու գտնվելու էր միակ ու ամեն ինչ ասող բառը: Ես նրանից եմ սովորել հասկանալ՝ բառի կշիռն ու խորքը, անպարագիծ թռիչքը, եթե ասվում է սրտից: Գուցե ժամանակներն էին ուրիշ, բայց ժամանակները երբեք չեն լինում՝ ինչ մենք ուզում ենք, խաղաղ, բարեկեցիկ ու բարենպաստ մտքի, հոգու, սրտի ու խոսքի համար: Այդին Մորիկյանն էր ՈՒՐԻՇ՝ բոլոր ժամանակների համար, որովհետեւ իր ամեն բառի հետեւում ոչ միայն ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ կա, այլեւ՝ ԱՊԱԳԱ: Նրա ոչ մի խոսք՝ թե լրագրության, թե գրականության մեջ, չի եղել հընթացս, ասվել է հավարտ ու հավիտյանս հավիտենից: Ու այդպես ԳՐԵԼՈՒ համար միշտ պակասում է ԿՅԱՆՔԸ:
Այդպես ճանաչել կյանքը, բայց այդպես չճանաչել իր շրջապատը՝ կարող էր միայն նա: Միայն նա կարող էր բոլորի մեջ անխտիր տեսնել լավը ու չհավատալ վատին, ստին, նենգությանը, դավաճանությանը: Նա ապրում է իր ԼՈՒՅՍԻ մեջ հիմա էլ ու հիմա էլ միայն ԼՈՒՅՍ է ճառագում նրան հիշելիս, եթե ընդհանրապես հնարավոր է նրան մոռանալ:
Ես, իսկապես, չգիտեմ՝ ինչ գրել Այդին Մորիկյանի մասին: Նրա ընկերները գուցե ինձ կմեղադրեն, որ չեմ պատմում հայտնի պատմություններ՝ Հրանտ Մաթեւոսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի, Հրաչյա Թամրազյանի, Տիգրան Մանսուրյանի, Զահրատի, Աղասի Այվազյանի, Հակոբ Հակոբյանի, Լեւոն Խեչոյանի… ու չգիտեմ էլ ում հետ նրա հարաբերությունների մասին: Հատկապես Հրանտ Մաթեւոսյանի, Վազգեն Սարգսյանի ու Զահրատի: Չեմ կարող, որովհետեւ պատմությունը ենթադրում է անցյալ, իսկ ինձ համար Այդին Մորիկյանը երբեք չի կարող անցյալ լինել: Ինչպես չի կարող անցյալ լինել բոլոր նրանց համար, որ պատիվ են ունեցել նրա հետ թեկուզ երեք օր աշխատել, որովհետեւ այդ երեք օրում հաստատ սովորել են ավելին, քան սովորում են ամբողջ կյանքում: Պարզապես «բարլուսից» սկսած, որ կարող էր հնչել օրվա բոլոր ժամերին, մինչեւ «Մի կորի»-ն, որ նշանակում էր՝ գնա, խանգարում ես, թերթ եմ տպում: Եվ պարտադիր հիշեցումը՝ «Հնդկական կինո մի սարքի», որ նշանակում էր՝ ամեն ինչ լավ է…
Բայց ես ուզում եմ անպայման գրել նրա երազանքի մասին՝ ԳՐՔԻ, որ չգրվեց, Հիսուսի խաչելությունից մինչեւ հարություն երեք օրերի մասին, երբ որոշվում էր մարդկության ճակատագիրը, երեք օրեր, երբ կանգ էր առել Հորդանանը, երբ ոչ ոք ոչինչ չգիտեր: Ուզում եմ գրել ոչ միայն Աստվածաշունչը, պարականոն Ավետարանները, հրեական, հռոմեական աղբյուրները ուսումնասիրելու նրա տենդի մասին, այլեւ՝ քարտեզներն ու ատլասները, այն ամենը, որտեղ կարող էր լինել աստվածային էության մի մասնիկ, որ դեռ գտնված չէր: Դեռ երբեք ոչ մի երկրում ու ոչ մի ժամանակ ԳԻՐՔ չի գրվել հենց այդ ԵՐԵՔ օրերի մասին, ու գրվելու էր… Հանճարեղ էր գրվելու: Այն, ինչ մնացել է այդ ԳՐՔԻ գրառումներից, արդեն ԳԻ՜ՐՔ Է: Ու ես միայն հպարտանում եմ այդ գրքի ապագա ընթերցողներով: 11 տարիները, որ բաժանում են այդ տողերից, ոչինչ են այն հավերժության առաջ, որտեղ ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆՆ է ու իր ԳԻՐԸ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO