Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կարող են սահմանափակել, հսկել ու արգելել

Հաստատված է ռազմական դրության ժամանակ սննդի, դեղորայքի վաճառքի եւ շրջանառության հատուկ կարգը

Ինչպես նախորդ շաբաթ տեղեկացրել ենք, գործադիրը այս օրերին կառավարության նիստ չի հրավիրում: Բայց փոխարենը գործադիր իշխանության ներկայացուցիչները հեռավար կարգով քննարկում եւ գրավոր քվեարկությամբ ընդունում են նախագծերը։ Դրանցից մեկը վերաբերում է ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռք բերման եւ շրջանառության հատուկ կարգն ու այդ ապրանքների ցանկը հաստատելուն:
Կառավարության որոշման համաձայն, ռազմական դրության ժամանակ սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկում ներառված են ցորենը (ալյուր), ձավարեղենը, մակարոնեղենը, մրգային պյուրեն, կարտոֆիլը, բանջարեղենը, շաքարը, շաքարավազը, միսն ու մսամթերքը, ձուկն ու ձկնամթերքը, կաթն ու կաթնամթերքը, պանիրը, բուսական եւ կենդանական յուղը, կերակրի աղը, չոր ու թաց անձեռոցիկը, զուգարանի թուղթը, օճառն ու ատամի մածուկը, մանկական տակդիրը, մոմը, ծխախոտը, լուցկին, կրակայրիչը, ջուրը:
Ինչ վերաբերում է ռազմական դրության ժամանակ հատուկ շրջանառության ենթակա դեղորայքին, ապա ցանկում ներառված են անզգայացնողները, ցավազրկողները, ալերգիայի ժամանակ կիրառվող դեղերը, հակաթույներն ու թունավորումների ժամանակ կիրառվող դեղերը, հակացնցումային, հակաէպիլեպսային դեղերը, հակավարակային դեղերը, արյան վրա ազդող դեղերը, արյան պատրաստուկներն ու պլազմայի փոխարինիչները, սիրտանոթային դեղերը, մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղերը (տեղային), ախտորոշիչ միջոցները, վարակազերծիչներն ու հականեխիչները, աղեստամոքսային դեղերը, ինսուլինները, այլ հակաշաքարախտային դեղերը, մկանային ապալարիչները, ջրաղային եւ թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող լուծույթները, վիտամիններն ու հանքանյութերը, վիրակապական միջոցները, ներարկման պարագաները, ձեռնոցները, ախտահանիչ նյութերը:
Նշված կարգի համաձայն, էկոնոմիկայի, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պետական եկամուտների կոմիտեի եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համաձայնեցնելով, մշակում են առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծմամբ եւ արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ցանկն ու ներմուծված ապրանքների ծավալները: Ցանկում պետք է ներառված լինեն ապրանքների՝ պահանջարկի առնվազն գումարային 80 տոկոս ապահովող կազմակերպությունները: Սննդամթերքի անվտանգության եւ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմիններն ապահովում են սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության եւ շրջանառության փուլերում դրանց որակի եւ անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը:
Ի դեպ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ պետք է վերահսկողություն իրականացնի սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի գների նկատմամբ եւ միջոցներ ձեռնարկի շուկայում հակամրցակցային գործողությունները կանխարգելելու ուղղությամբ: Նաեւ՝ անհրաժեշտության դեպքում ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ այլ պետական կառավարման մարմինների աշխատողների միջոցով կսահմանվի շուրջօրյա հերթապահություն՝ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության, պահման եւ վաճառքի օբյեկտներում:
Գործադիրը նշում է նաեւ, որ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում թիվ 2 հավելվածով (առաջին անհրաժեշտության ապրանքներն են) հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների արտահանումը կիրականացվի միայն էկոնոմիկայի նախարարության թույլտվությամբ: Սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների քանակից եւ ազգաբնակչության սպառման անհրաժեշտ չափաքանակներից կախված` կառավարության որոշմամբ կարող են սահմանափակվել դրանց վաճառքի ծավալները` սահմանելով առեւտրային կետերում մեկ անձին տվյալ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների բացթողնման չափաքանակ։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO