Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Թուրքիան անտեսում է Կրեմլին ու Սպիտակ տանը

Միջին ձեռքի ուժերը փորձում են ծանրքաշայիններին պահել հարգալից հեռավորության վրա

Արցախում Ադրբեջանի հարձակմանն Անկարայի աջակցությունը ցուցադրում է, թե միջին կարգի տերությունն ինչպես կարող է զսպել այնպիսի ծանրքաշայիններին, ինչպիսին են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Թուրքիան իր հսկայական ամբիցիաներով չի պատրաստվում հաշվի նստել ոչ Մոսկվայի, ոչ էլ Վաշինգտոնի հետ: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Monde»-ը:
Անկանխատեսելի խառնաշփոթ ստեղծած Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտահրավեր է նետել համաշխարհային հսկաներին՝ ընդգծելով Կովկասում առկա իրողություններից մեկը. միջին ձեռքի ուժերը փորձում են ծանրքաշայիններին պահել հարգալից հեռավորության վրա:
Որտե՞ղ է ամերիկյան ղեկավարությունը, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը` Թուրքիան, ներքաշվում է ռազմական գործողությունների մեջ Արցախում` առանց նույնիսկ «դաշնակիցներին» նախազգուշացնելու: Որտե՞ղ է ռուսական վերահսկողությունն ավանդական «ազդեցության գոտում», երբ հետխորհրդային նախկին հանրապետությունը՝ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ գնդակոծում է հետխորհրդային մեկ այլ պետություն՝ Հայաստանը: Թուրքիան՝ հսկա հավակնություններ ունեցող տարածաշրջանային այդ տերությունը, չի պատրաստվում հաշվի նստել Կրեմլի կամ Սպիտակ տան, Պուտինի կամ Թրամփի հետ:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսված մարտերը շարունակվել են նաեւ այս շաբաթ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ամեն օր ռմբակոծվում է Բաքվի ուժերի կողմից: Այնտեղ է հասել, որ թուրքերը հրետակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:
Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն: Վերադարձնե՞լ տարածքների մի մասը, որոնք կորսվել են անցած հարյուրամյակի վերջին տեղի ունեցած մարտերից հետո: Վերսկսե՞լ միջազգային բանակցությունները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Մոսկվան դիտում է, կոչ է անում դադարեցնել կրակը, բայց չի կարողանում վերջնականապես որոշել իր վերաբերմունքը: Ադրբեջանի հարձակումը նախօրոք է պլանավորված եղել, իսկ նրա ուժերն ավանդաբար օգտվում են ռուսական զենք-զինամթերքից: Բաքվի ու Մոսկվայի միջեւ կան կասկածելի կապեր. այժմյան նախագահի հայր Հեյդար Ալիեւը եղել է ԽՄԿԿ-ի քաղբյուրոյի անդամ: Կապերը, որոնք հաստատվել են օղու բաժակների չխկոցների ու «Ինտերնացիոնալի» հնչյունների տակ, դատարկ խոսքեր չեն:
Արդյոք Պուտինը տեղյա՞կ է եղել կրտսեր Ալիեւի պլաններին: Նրան է վերագրվում տարածաշրջանում պատերազմը վերսկսելու նենգ պլանը, սակայն դժվար է պատկերացնել, թե դա ինչ օգուտ կարող էր տալ: Մյուս կողմից՝ Ռուսաստանի՝ պատերազմում ներկայության կողմերն ավելի նկատելի են. այն կապված է Հայաստանի հետ պաշտպանական համաձայնագրով (դա չի վերաբերում Ղարաբաղին), բայց զենք է մատակարարում ադրբեջանական բանակին եւ իր տրամադրության տակ ունի ռազմական բազա Հայաստանի տարածքում: Նա իրեն վստահ է զգում ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում:
Սովորաբար Կրեմլը շեփորում է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մարտերի ավարտը: Եվ յուրաքանչյուրը ենթարկվում է զենքի իր մատակարարին: Միայն թե այս անգամ Բաքուն կարող է հույսը դնել Էրդողանի Թուրքիայի վրա՝ մանեւրի իր տարածքն ընդլայնելու համար: Թուրքիայի ղեկավարն ակտիվորեն աջակցում է թյուրքալեզու Ադրբեջանի պայքարին: Թուրքական բանակը, որն ուժով երկրորդն է ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում, աջակցում է ադրբեջանական հարձակմանը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով, սիրիացի ահաբեկիչներով եւ նույնիսկ՝ ինքնաթիռներով:
«Նյու Յորք Թայմսն» այս շաբաթ գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի զրույցի մասին: Փաշինյանը հարցրել է, թե ինչու ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի անդամին եւ Վաշինգտոնի դաշնակցին թույլատրեց «F-16»-ով գնդակոծել հայ բնակչությանը: Անկարան, իր հերթին, հանդես է եկել հերքումով, բայց ոչ Ադրբեջանին աջակցությամբ՝ շեշտելով, որ Ստեփանակերտը չի գնդակոծվել իր «F-16»-ից:
Ամերիկյան կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում 20-րդ դարի սկզբին, ուստի նրան դուր չի գալիս, որ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցը մասնակցում է արցախահայության դեմ հարձակմանը: Կարծիք կա, որ պատմությունը Թուրքիային նվազագույնը պարտադրում է չեզոք դիրք գրավել հայ-ադրբեջանական հակամարտությունում: Սակայն Թրամփը թուլություն ունի Էրդողանի նկատմամբ, քանի որ նրան բնորոշ են բռնկուն եւ բռնատիրական մոտեցումներ, ինչպես նաեւ արհամարհական վերաբերմունք փորձագետների հանդեպ, ինչն այդքան շատ է ուրախացնում ամերիկյան առաջնորդին:
Վերջապես՝ եթե ԱՄՆ-ն կարծում է, որ Թուրքիայի պահպանումը ՆԱՏՕ-ում արդարացնում է Էրդողանի բոլոր քայլերը, ուրեմն վերջինս ունի լիակատար ազատություն՝ շարունակելու տարածաշրջանային էքսպանսիոնիզմի քաղաքականությունը Կովկասում, Մերձավոր Արեւելքում, Մագրիբում ու Արեւելյան Միջերկրածովյանում: ԱՄՆ-ին դա որոշակիորեն դուր չի գալիս, բայց կհամակերպվի դրա հետ:
Ռուսաստանը, իհարկե, լավագույն վիճակում չէ: Պուտինը սխալվել է, եթե կարծել է, որ հասել է Թուրքիայի նախագահի ճանաչմանը, երբ անցած տարի նրան վաճառեց C-400 հրթիռային համակարգեր: Այսօր նա ստիպված է կրկին գործ ունենալ Թուրքիայի հետ նվազագույնը իր համար կարեւոր երկու ճակատում՝ Սիրիայում եւ Լիբիայում: Սիրիայում Թուրքիան օկուպացնում է երկրի տարածքի մի մասը, իսկ Լիբիայում Մոսկվան ու Անկարան աջակցում են տարբեր ճամբարների: Էլ չենք խոսում Կովկասի մասին, որտեղ Էրդողանը պատերազմ է հրահրում Կրեմլի ազդեցության գոտում գտնվող պետությունների միջեւ:
Երբ նախագահ Էյզենհաուերը 1956 թ. ԽՍՀՄ-ի հավանությամբ բրիտանացիներին, ֆրանսիացիներին ու իսրայելցիներին հրամայեց դադարեցնել էքսպեդիցիան Եգիպտոսում, նրան լսեցին: Երբ 1990-ականների սկզբին ԱՄՆ-ն եւ ռուսները կոչ արեցին խաղաղություն հաստատել Բալկաններում, զենքերը լռեցին: Ծանրքաշայինները դեռ ազդեցություն ունեին: Իսկ այսօր քաշով Թրամփին ու Պուտինին զիջող Էրդողանը նրանց, մեղմ ասած, չի լսում:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO