Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Թերթ, որը նաեւ երկրի անկախության կենսագիրն է

Ազատ Արշակյան, Գերագույն խորհրդի պատգամավոր
Շնորհավորում եմ «Հայաստանի Հանրապետություն» թերթի լրագրողներին, խմբագրական կազմին եւ բոլոր մյուս աշխատակիցներին։ Որովհետեւ ինչպես Հայաստանի Հանրապետություն պետությունն է ապրել իր ծանր ժամանակները ու դիմացել դաժան մրցակցությանը, նույնն է արել նաեւ թերթը։ Ուստի ուրախ եմ, որ թերթն այսօր պատվով է նշում իր 30-ամյակը։
Ե՛վ Հայաստանի Հանրապետություն պետության, եւ՛ «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեջ զուգահեռաբար հաղթահարվել են բոլոր տեսակի խոչընդոտները, մրցակցությունները, եւ երկուստեք հասել են այս օրվան, ինչի համար շնորհավորում եմ եւ՛ «Հայաստանի Հանրապետություն» թերթին եւ մեզ՝ երկրիս քաղաքացիներին, որ այդ «անուն-ազգանունով» պարբերական ունենք։

Ռաֆայել Քոթանջյան, ՀՀ ժողովրդական արտիստ
Սովորաբար, սիրելի բարեկամներ, ես առավել խոսքի, քան գրառման վարպետ եմ եւ այդ առումով համարում եմ, որ կարեւորը կենդանի խոսքն է։ Բայց հատկապես այս օրերին շատ կարեւոր եմ համարում, երբ լսում եմ ոգեշնչող խոսքեր իմ հայրենակիցների կողմից։ Եվ միացնում եմ իմ խոսքը բոլոր այն ոգեւորող խոսքերին, որոնք հնչում են հեռուստատեսության եւ թերթերի միջոցով։ Որովհետեւ մեր ազգը թեեւ փոքրաթիվ է, բայց պատմականորեն հսկայական գործ է արել ամբողջ աշխարհում դարեր շարունակ։ Մեր ազգն իրավունք ունի խոսելու, եւ մյուսները պետք է լսեն։ Որովհետեւ դարերի նրա հավաքած իմաստությունը հնարավորություն է տալիս մարդկանց ճիշտ խոսքեր ասելու։
Այնպես որ, ուրախ եմ մեր տղաների համար, ովքեր քաջաբար իրենց ներկայացնում են որպես գրագետ մարտիկներ։ Թվում է՝ բազում տարիների զինվորական փորձ ունեն, բայց այդպես չէ։ Նրանք շատ երիտասարդ են, ոմանք անգամ տարուց քիչ է, որ գտնվում են զինվորական ծառայության մեջ։
Ուստի, ոգեւորված այս ամենով եւ թերթի հոբելյանական առիթն օգտագործելով, ցանկանում եմ միայն մի բան մաղթել մեր ժողովրդին՝ շուտ վերջանա այս պատերազմը, որպեսզի մեր այս տղաներն արդեն անցնեն իրենց առավել կարեւոր գործին, որին կոչված են։ Այն է՝ մարդկությանը գեղեցիկ զգացմունքներ նվիրեն, գեղեցիկ գրքեր նվիրեն, գեղեցիկ մտքեր նվիրեն։ Իսկ սա այն է, որին նրանք ունակ են եւ մշտապես կարողացել են անել։
Իսկ ձե՛ր թերթին, մե՛ր թերթին մաղթում եմ, որ ունենա երկար տարիների կյանք, շատ-շատ սերունդներ դաստիարակի։ Որովհետեւ հենց այսօր իսկ մեր երիտասարդներն ապացուցում են, որ իրենց տրված դաստիարակությունն ապարդյուն չի անցել։ Եվս մեկ անգամ ողջունում եւ շնորհավորում եմ բոլորիս ու անհամբեր սպասում խաղաղ օրերի։

Լեւոն Մալխասյան, երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ
Շնորհավորում եմ թերթի 30-ամյակը։ Ցանկանում եմ, որ կարողանա պահել այն ամեն ավանդույթը, որ ստեղծել է այսքան տարիների մեջ։ Շնորհավորում եմ։
Նաեւ «Հայաստանի Հանրապետություն» թերթն է ունեցել իր ներդրումը, որ այսօր մեր ժողովուրդն այսպես՝ բոլորը մեկ մարդու նման, ոտքի են ելել ու կռվում են թշնամու դեմ։ Կռվում են ու հաղթում են։ Քանզի շատ մեծ է թերթի դերը մեր պետության ստեղծման գործում, ինչպես նաեւ՝ նրա արժեքների պահպանման եւ ամենօրյա աշխատանքով այդ արժեքները սերունդներին փոխանցելու ուղղությամբ։

Մարտին Վարդազարյան, երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ
Շատ ողջունելի է, որ մեր երկրի պետական թերթը, ինչպես ասում են՝ պաշտոնաթերթը, արդեն անցել է հարյուրամյակի իր երեսուն տոկոսը։ Շատ մեծ է նաեւ հենց այս թերթի դերը նման սերունդ դաստիարակելու գործում, որն այս օրերին, ամեն ինչ մոռացած, հայրենիքի կանչով առաջնագծում է ու պայքարում է թշնամու դեմ։ Նման սերունդը մեկ օրում չի դաստիարակվում. համալիր ու ջանադիր աշխատանք է անհրաժեշտ լինում, որպեսզի մարդու մեջ ամրանան այն արժեքները, որոնք նրան դարձնում է երկրի քաղաքացի։

Վանուշ Շերմազանյան, գրող, հրապարակախոս
Շնորհավորում եմ «Հայաստանի Հանրապետություն» թերթի 30-ամյակը։ Կարելի է ասել, որ այն Հայաստանի Հանրապետություն պետության կենսագիրն է։ Ինձ բախտ է վիճակվել աշխատել թերթում։ Հիմնադրման հենց առաջին օրերից Հայաստանի հյուսիսարեւելյան շրջանների թղթակիցն էի մինչեւ 1994 թվականը։ Մեր երկրի կայացման ծանր գործընթացը լուսաբանել եմ Շամշադինից, Իջեւանից, Նոյեմբերյանից։ Այս տարածքներում պաշտպանության կոմիտեի լիազոր ներկայացուցիչն էի նաեւ։ Այնպես որ, լավ եմ հիշում թերթի կայացման ճանապարհը։
Այն լուսավոր օրերի բոլոր պատմությունները՝ սկսած սեպտեմբերի 21-ից, թերթը ներառել է իր մեջ։
Մի բան էլ եմ հիշում. թերթը այն ժամանակներում չէր կարողանում պատշաճ վճար հատկացնել լրագրողներին. պետության ֆինանսական միջոցները սուղ էին։ Ու լավագույն լրագրողները հաճախ թողնում էին այս թերթն ու աշխատանքի անցնում հատկապես այն ժամանակվա կուսակցական մամուլում, ուր բավականին լավ էին վարձատրում։ Բայց սրանով հանդերձ, մեր թերթը մնում էր պետականաստեղծման սկզբունքներին հավատարիմ, անկախ երկրի ոգին պահող, ազնիվ ու անկաշառ։
Ես այսօր շնորհավորում եմ թերթի 30-ամյակը, շնորհավորում եմ մեր պետության կենսագրին։
Անդրադառնալով ընթացող պատերազմին՝ ցանկանում եմ, որ մենք արժանի լինենք մեր մատղաշ սերնդի թափած արյանը։ Որովհետեւ մեր ոգին իսկապես զորեղ է, մենք կարող ենք մեծ հաղթանակներ գրանցել։ Եվ՝ ամենակարեւորը. տա՛ Աստված, որ մեր դիվանագիտությունը մեր զինվորի բազկի ուժն ունենա եւ այն եւս հաղթանակներ ապահովի դիվանագիտական սեղանի շուրջ։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO