Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ստեղծելով նոր ժամանակների թերթ

Անկախացման գործընթացում գտնվող Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդը առաջնահերթ լուծման արժանի հարցերից մեկը համարեց նոր պաշտոնաթերթի ստեղծումը: Եվ դա եղավ «Հայաստանի Հանրապետութիւնը», որը հիմնադրվեց ԳԽ 1990 թ. սեպտեմբերի 6-ի որոշմամբ: Չնայած մինչ այդ քննարկումների ընթացքում առաջ էր քաշվում նաեւ «Սովետական Հայաստան» թերթը (Հայաստանի Կոմկուսի ԿԿ օրգան) վերանվանելու եւ անկախացող հանրապետության օրենսդիր մարմնի պաշտոնաթերթ դարձնելու տարբերակը, սակայն նախապատվությունը տրվեց նոր պարբերականի հիմնադրմանը: Կանխատեսելի էր, որ նոր թերթի գլխավոր խմբագիր կդառնա մամուլում արդեն հայտնի Այդին Մորիկյանը, ով ԳԽ առաջին գումարման պատգամավոր էր ընտրվել Հայոց համազգային շարժումից: Թերթն ուներ նաեւ ռուսերեն տարբերակ՝ «Республика Армения», որը երկու տարի անց առանձնացավ՝ պահպանելով ինքնուրույն կարգավիճակը: Թերթին վերապահվում էր կարեւոր դերակատարություն երկրում ժողովրդավարության զարգացման համար:
Այդին Մորիկյանը հրավիրել էր այն լրագրողներին, որոնց լավ էր ճանաչում աշխատանքի եւ մարդկային առումով: Ձեւավորվել էր մեծ ու կարողունակ մի կոլեկտիվ, որը լիքն էր ստեղծագործական եռանդով ու խանդավառությամբ: Սա ձեւի համար չեմ ասում, իրականությունն էր այդպիսին: Առանց խանդավառության հնարավոր չէր: Մեր դիմաց բացվել էր մի հորիզոն, որում երեւում էր տեսանելի քայլերով դեպի անկախություն ընթացող Հայաստանը: Մենք անկախ պետականություն կերտող երկրի առաջամարտիկներ էինք համարում մեզ եւ շատ անելիքներ ունեինք անկախ պետականության կայացման ճակատում: Պետք է իր տեսակով ու բնույթով խորհրդային թերթերից էապես տաբերվող թերթ կայացնեինք: Միակուսակցական խորհրդային համակարգին փոխարինելու էր եկել բազմակուսակցական համակարգը, եւ ազատ խոսքը դառնում էր մեր աշխատանքի կարեւորագույն գործիքը: Մեզ մնում էր ճիշտ գնահատել ազատ խոսքի կշիռն ու հեղինակությունը եւ թերթն առաջին իսկ համարներից ապահովել լայն ընթերցանելիությամբ ու բազմակարծությամբ:
«ՀՀ»-ի առաջին համարը լույս տեսավ հոկտեմբերի 9-ին: Ինձ պատիվ է վիճակվել պատմական այդ համարի ազդականչը տպարանից անձամբ բերել խմբագրություն:
Կարճ ժամանակ անց ստեղծեցինք մի քանի հավելվածներ («Մենք», «Փետրուար», «Թուղթ ու գիր»), որոնց նպատակը հանրապետության կյանքն ավելի հանգամանալից լուսաբանելն էր տարբեր ոլորտներում: Հավելվածներն իրացվում էին մայր թերթի հետ միասին: Երկրի բոլոր շրջանների տեղը թերթում ապահովելու համար նշանակվեցին մարզերում հատուկ թղթակիցներ, որոնք պիտի ապահովեին թերթի մատը յուրաքանչյուր մարզի զարկերակի վրա պահելը: Առաջին տարիներին այդպես էլ եղավ: Մենք ստեղծեցինք մի պարբերական, որն ուներ գաղափարական հստակ ուղղվածություն, ներառում էր ամբողջ հանրապետության կյանքը՝ իր մեծ ու փոքր խնդիրներով ու հաջողություններով, չուներ կուսակցական խանդ: Կարդացվում էր հետաքրքրությամբ, ազդեցիկ էր հանրային կյանքում, ինչը, պիտի խոստովանեմ, պահպանվել եւ շարունակվում է նաեւ այսօր:

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

09-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO