Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԱՇԽԱՐՀ


Բաքուն տեղյակ չէ իր տարածքում ընթացող ռազմական գործողություններից

Թուրքիան Ադրբեջանի փոխարեն է վարում պատերազմը Արցախի դեմ

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից ժամեր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ իրենք չեն հրթիռակոծել այն: Պարզվում է՝ այս անգամ ադրբեջանցիները չէին ստում, իրոք, իրենք չէին հրթիռակոծել եկեղեցին:
Շուշիի եկեղեցուն հարված էր հասցրել Թուրքիայի զինված ուժերի օպերատորը՝ թուրքական անօդաչու թռչող սարքից արձակած հրթիռով: Քիչ ժամանակ անց եկեղեցուն հարվածեց երկրորդ հրթիռը: Այս հրթիռակոծության դեպքը վեր է հանում շատ կարեւոր իրողություն՝ Արցախի դեմ պատերազմը վարում է բացառապես Թուրքիան՝ իր ռազմական մասնագետներով, անօդաչուներով ու վարձկաններով: Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն արդեն շատ դեպքերում տեղեկություն էլ չունի, թե թուրքերն, ինչ ռազմական գործողություններ են պլանավորում: Ադրբեջանի բանակի զինվորներին վստահվում է միայն դիրքերը պահելը, որոնք վերջիններս լքում են առաջին իսկ հրետակոծության պահին:
Վերոնշյալ փաստն արդեն խոսում է այն մասին, որ, մեծ հավանականությամբ, Ադրբեջանն արդեն կորցրել է վերահսկողությունն իր իսկ տարածքում ընթացող գործընթացների վրա: Ստեղծված իրավիճակից տրամաբանորեն բխում է, որ եթե Ադրբեջանը մինչեւ վերջ չենթարկվի Թուրքիայի հրահանգներին, ապա կարող է նաեւ ապակայունացվել այնտեղ ուղարկված ահաբեկչական բավական մեծ կազմավորումների կողմից:
Իսկ թուրքական ԱԹՍ-ների եւ ադրբեջանական հրետանու կողմից բացառապես հայկական խաղաղ բնակչությանն ուղղվող հարվածները փաստում են ռազմի դաշտում նրանց ունեցած անհաջողությունների մասին: Զինուժի եւ տեխնիկայի նման ծավալներով կորուստը ցայտնոտի մեջ է գցել թուրք-ադրբեջանական կոալիցիային, եւ նրանք սկսել են հրթիռակոծել մշակույթի օջախները եւ պատմաճարտարապետական կոթողները:
Մի կողմ թողնենք այն փաստը, որ այն նախնադարից չփոխված թուրքական էթնոսի մտածողության եւ գործելաոճի բացահայտ դրսեւորումն է քաղաքակրթության զարգացման 21-րդ դարում: Նշանակալին այն է, որ նման բարբարոս վարք է դրսեւորում մի պետություն, որը ձգտում է հին աշխարհամասի՝ Եվրոպայի ընտանիք մտնել: Իր այս քայլով Թուրքիան վերջնականապես խաչ քաշեց իր երբեմնի երազանքը կյանքի կոչելու վրա: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նկատենք, որ այդ մղումն ի սկզբանե դատապարտված էր անկատար մնալու, քանզի Եվրոպայի առաջադեմ հանրության հիմնական պայմանը՝ սեփական պատմության սեւ էջերի հետ առերեսվելը Թուրքիան չէր անում, եւ ինչպես ցույց տվեց Արցախում հրահրած պատերազմը, երբեք էլ չի անի:
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածն էլ ավելի բորբոքեց միջազգային հանրության զայրույթը: Ճնշումներն այնքան ուժեղ էին, որ Ադրբեջանը շտապեց խուսափել կատարվածի պատասխանատվությունից, բայց այն, մեծ հաշվով, ոչինչ չի փոխում: Այսօր թուրք-ադրբեջանական դաշինքը պարտվում է թե ռազմաճակատում, թե տեղեկատվական պայքարում եւ թե դիվանագիտական հարթակներում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

10-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO