Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Առաջին հայ կին ճարտարապետը

Լուսեղեն հետագիծ հայոց ճարտարապետության անդաստանում

Մայրաքաղաք Երեւանը զարդարող հանրահայտ շենքերը, պատմամշակութային նշանակություն ունեցող կառուցներն ու համալիրները, մշակութային օջախները քաջածանոթ են ամենքիս ու հոգեհարազատ: Դրանցով սերունդներ են սքանչացել ու հպարտացել, ինչպես, ասենք, օպերայի եւ բալետի թատրոնի շենքով, մարզահամերգային համալիրով, Հանրապետության հրապարակով: Սքանչացել ենք ու խնկարկել ոսկեձեռիկ այն ճարտարապետների հիշատակը, ովքեր հեղինակել են դրանք ու հիացմունք պարգեւել նաեւ օտար այցելուներին: Վստահ եմ, որ դրանք արարողների անուններն էլ են քաջածանոթ ամենքիս:
Մայրաքաղաքում, սակայն, կան մեծարժեք պատմամշակութային բազմաթիվ այլ շենքեր, որոնց ճարտարապետների անունները, կարծում եմ, քչերին է հայտնի: Նրանցից մեկն էլ Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանն է՝ տաղանդավոր մի հայուհի, որին բախտ էր վիճակվել իր անունը թողնել Երեւանի կենսագրության էջերում եւ երկրային կյանքին հրաժեշտ տալ 104 տարեկան հասակում:
ՀԽՍՀ վաստակավոր կին-ճարտարապետը Երեւանի նշանավոր Տեր-Ավետիքյանների տոհմից է, հայրը դեղագործ Տիգրան Տեր-Ավետիքյանն է, ամուսինը՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Հովհաննիսյանը:
Հռիփսիմյան իգական գիմնազիայի շրջանավարտը բուհական կրթությունն ստացել է ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում, այնուհետեւ ավարտել նաեւ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1926 թ.-ից աշխատել է Երեւանի քաղխորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնում, որը ղեկավարում էր Նիկողայոս Բունիաթյանը: Աշխատել է նաեւ Ալ. Թամանյանի արվեստանոցներում, ապա՝ նախագծային կազմակերպություններում: Եղել է ճարտարապետ-նախագծող, երկու տարի ղեկավարել ՀԽՍՀ ճարտարապետական ֆոնդը:
Աշխատանքային այսպիսի ճանապարհ կտրած հայուհին, բնականաբար, ճարտարապետական իր ձեռագիրն էր թողնելու հնամյա մեր մայրաքաղաքի խճանկարին: Նրա նախագծերով Երեւանում կառուցվել է շուրջ քառասուն բնակելի շենք, որոնք այսօր էլ շահեկանորեն զարդարում են մայրաքաղաքի գլխավոր փողոցներից շատերը՝ Մաշտոցի, Արշակունյաց, Բաղրամյան, Աբովյան, Մոսկովյան, Կորյունի: Բնակելիներից բացի նա նախագծել է տասնյակ կրթօջախային շենքեր՝ Մայակովսկու, Մ. Նալբանդյանի անվան դպրոցները Երեւանում, նմանատիպ կառույցներ Գյումրիիում, Վանաձորում, Էջմիածնում, Գավառում, Ստեփանավանում, հանրապետության այլ շեներում:
Թերեւս, սրանցով չէ, որ Աննա Տեր-Ավետիքյանի անունը սերտորեն շաղկապվելու էր հայ շքեղ ճարտարապետության հետ: Առավել արժեքավոր են նրա մյուս նախագծումները: Կին-ճարտարապետի շնորհիվ են կյանքի կոչվել ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, ԵՊՀ հին շենքը, ՀՀ ՆԳ նախարարության շենքը, Աբովյան փողոցին հարող առաջին հիվանդանոցը, կինեմատոգրաֆիստների բնակելի տունը՝ հանրահայտ «Պոնչիկանոցը», «Ուրարտու խանութի», առեւտրի նախարարության շենքերը: Ափսոս, որ նոր ժամանակների ավերիչ «նորարարությունները» ի չիք են դարձրել ճարտարապետի նախագծերով կառուցված ու այնքան սիրված «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի, ԳԱԱ լեզվի ինստիտուտի շենքերը:
Ասենք, որ այս շենքերի մի մասը ճարտարապետը համահեղինակել է իր ամուսնու՝ Կոնստանտին Հովհաննիսյանի հետ: Նաեւ հավելենք, որ Տեր-Ավետիքյանների ջանքերով է իրականացվել Կրբուլաղի աղբյուրներից եկող ջրամատակարարման առաջին ցանցը Երեւանում, ինչը մայրաքաղաքի բնակիչներին մաքուր ջուր ունենալու հնարավորություն տվեց:
Չմոռանանք նշել նաեւ Աննա Տեր-Ավետիքյանի վաստակի արժեւորման ու գնահատանքի մասին. կին ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսների դափնեկիր (կրկնակի), համամիութենական մրցույթի առաջին մրցանակ՝ կինեմատոգրաֆիստների բնակելի շենքի նախագծի համար, «Կինն արվեստի եւ ժողովրդական ստեղծագործության ասպարեզներում» Փարիզի միջազգային ցուցահանդեսի դիպլոմ (ՀԽՍՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտ): 1968-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետի կոչման, 2002-ին՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ոսկե մեդալի, 2008-ին՝ Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» ոսկե մեդալի:
Արժանի վաստակ եւ լուսեղեն հետագիծ հայոց ճարտարապետության անդաստանում:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

10-10-2020





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO