Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.10.2020
ԱՇԽԱՐՀ


Ադրբեջանը կաշառե՞լ է միջազգային ֆեդերացիայի նախագահին

Ըմբշամարտի միավորված ոճերի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետին հայտնվել է հնչեղ սկանդալի կիզակետում. նա մեղադրվում է տարիներ առաջ Ադրբեջանի պաշտոնատար անձանցից ծածուկ խոշոր գումար ստանալու համար, որը կարող է որակվել որպես կաշառք կամ փողերի լվացում:
Շվեյցարական մամուլին հայտնի է դարձել, որ այդ երկրի քաղաքացիություն ունեցող նշված պաշտոնյան 2012 թվականին 6 միլիոն ֆրանկի նվիրատվություն է ստացել Ադրբեջանի մարզական կառավարական շրջանակներից: Շվեյցարիայի իրավապահները նշում են, որ նա թաքցրել է այդ հանգամանքը, ինչը համարվում է օրենքի խախտում: Պատասխանատվությունից խուսափելու համար Մարտինետին պետք է համապատասխան հարկ վճարի այդ գումարից: 78-ամյա նախկին նախագահը հեղինակությունը փրկելու համար ստիպված կլինի վճարել 2,2 մլն դոլար: Ալպյան երկրի պատկան մարմինները պարզել են, որ 8 տարի առաջ Մարտինետիի եւ նրա կնոջ ներկայացրած հարկային հայտարարագրի համաձայն՝ զույգը ունեցել է 337 հազար 545 շվեյցարական ֆրանկի եկամուտ, իսկ նրանց կարողությունը կազմել է 9,5 մլն ֆրանկ: Նրանք նշել են, որ ստացել են ընդհանուր առմամբ 5 մլն եվրոյի նվիրատվություն: Շվեյցարիայի հարկային ծառայությունը պարզել է, որ Մարտինետիների ընտանիքը չի նշել ադրբեջանական կողմից ստացված խոշոր գումարի մասին, ինչը կարող է տեւական բանտարկության պատճառ դառնալ:
Միաժամանակ՝ կատարվածը լրջորեն ստվերում է ներկայումս Ըմբշամարտի միացյալ աշխարհ (ԸՄԱ) կոչվող միջազգային ֆեդերացիայի հեղինակությունը, ինչը կարող է առանձին դատաքննության պատճառ դառնալ: Համենայն դեպս՝ կազմակերպության մի շարք հովանավորներ պահանջում են պարզել կատարվածի բոլոր հանգամանքները՝ հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել համագործակցությունը միջազգային այդ կառույցի հետ: Դա էլ, իր հերթին, կարող է ֆինանսական ճգնաժամ առաջացնել Ըմբշամարտի միացյալ աշխարհում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Կազմակերպությունը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու եւ իրավիճակը ուսումնասիրելու նպատակով արդեն իսկ դիմել է Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիային: Դժվար չէ ենթադրել, որ վերջինս կտրականապես կհերքի առնչությունն այդ սկանդալին: Այդ առումով համաշխարհային մարզական հանրությունը պետք է ջանք չխնայի իրականությունը պարզելու եւ մեղավորներին խստիվ պատժելու համար, այլապես սպորտում կոռուպցիան արմատախիլ անելու մասին բոլոր հայտարարությունները եւ, անկեղծ ասած, առայժմ ոչ այնքան արդյունավետ քայլերը վերջնականապես կդադարեն վստահություն ներշնչել: Եթե պարզվի, որ տեղի ունեցածն անօրինական գործարք է, ապա Ադրբեջանի ֆեդերացիան պետք է առնվազն խոշոր տուգանքի ենթարկվի եւ որոշ ժամանակով որակազրկվի: Դա ամենեւին էլ չի բացառվում՝ հաշվի առնելով միջազգային ֆեդերացիայի տարածած պաշտոնական հայտարարությունն առ այն, որ ուսումնասիրության արդյունքներով անպայման ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցներ: «Մենք ամբողջությամբ կողմնակից ենք ազնիվ մրցակցության կանոնների պահպանմանը: Չենք հանդուրժի որեւէ անօրինական քայլ՝ ոչ մեր աշխատակիցների, ոչ էլ՝ ազգային ֆեդերացիաների, մրցավարների, մարզիչների եւ մարզիկների կողմից»,- նշվում է ԸՄԱ հայտարարությունում:
Ի դեպ, հենց միջազգային ֆեդերացիայում տարածված կոռուպցիայի պատճառով 2013 թվականի փետրվարին Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել էր ըմբշամարտը հանել օլիմպիական խաղերի ծրագրից, սակայն, տեղի տալով մարզաձեւի ներկայացուցիչների ճնշմանը, բավարարվեց 9 տարի պաշտոնավարած Մարտինետիի հրաժարականով:

10-10-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO